Արդեն մի քանի ժամ է, ինչ զբոսնում եմ: Ես Էմիլին գիքրը տալուց հետո անմիջապես գնացի դասարան պայուսակս վերցրեցի և դուրս եկա: Սկզբում ցանկանում էի գնալ տուն, փակվեի ամբողջ օրը սենյակումս ու լաց լինեի, սակայն հետո հիշեցի, որ Նարեկը և Էդգարը տանն են, և հաստատ ինձ այս վիճակում տեսնելիս պետք է հարցեր տային: Զբոսանքը ինձ օգնեց մտքերս կարգի բերել, և ինչ-որ չափով հանգստանալ: Բայց մի բանում ճիշտ էր Էմիլը ես ինձ ատում եմ, այն բանի համար, որ թույլ տվեցի ինձ համբուրի, այն բանի համար, որ ես դավաճանեցի եղբորս: Ես տուն գնացի այն ժամին,երբ դասերը ավարտվում են, որպեսզի Նարեկը հարցրեր չտար: Նարեկն ու Էդգարը հյուրասենյակում էին:
-Ես եկա, ասեցի ես
-Աստղ մենք էլ քեզ էինք սպասում, որ ճաշենք
-Լավ,
Մենք երեքով նստեցինք սեղանի շուրջ և սկսկեցինք ճաշել, ճաշելու ժամանակ ոչ մեկս չէր խոսում, ու նկատում էի, որ Էդգարը անընդհատ ինձ է նայում, իսկ երբ ես նրան նայում էի, դեմքը միանգամից շրջում էր: Ճաշից հետո Նարեկը գնաց իր սենյակ, իսկ ես մնացի Էդգարի հետ
-Աստղ
-Էդգար, միանգամից երկուսով ասեցինք մենք:
-Դու սկսիր Աստղ
- Էդգար արի մոռանանք երեկվա միջադեպի մասին, դա թյուրիմացություն էր,
Շունչս պահած ասացի ես, եթե այսօր չլսեի Նարեկին ու չգնայի դպրոց միգուցե Էդգարին ուրիշ պատասխան տայի, բայց այսօրվա դեպքից հետո ես ինձ դավաճան եմ զգում
-Կներես Աստղ երեկվա համար, ես ինքս էլ չհասկացա, թե ինչ հետս կատարվեց:
Էդգարի ձայնի, հայացքի մեջ կար ափսոսանք, բայց հաստատ ոչ թե իր երեկվա պահվածքի համար, այլ իմ պատասխանի:
Անցան մի քանի շաբաթներ, ես սենյակիցս դուրս չէի գալիս, իսկ դպրոցում դասարանից: Ես տարվել էի դասերովս և փորձում էի ոչ մի բանի մասին չմտածել: Շնորհիվ Է-ի դա ստացվում էր, ես կարդում էի նրա նշումները: Իր նշումներից ես հասկացել էի, որ մենք իրար շատ նման ենք, ունենք նույն նախասիրությունները, սիրում ենք ֆիլմ դիտել: Ես նույնիսկ գիտեի նրա սիրած ֆիլմը՝1+1-ը: ես շատ կուզեի իմանալ, թե ով Է-ն, սակայն եթե իմանայի էլ, չէի ասի նրան: Պատկերացնում եք ինչ ծիծաղալու կլիներ, որ մոտենայի նրան, ու ասեի, որ կարդացել եմ նրա նշումները, և հասկացել, որ մենք իրար շատ նման ենք, և ես նրան համարում եմ իմ ընկերը:
Ժամը 15.00-ի մոտ էր, երբ զանգեցին գրադարանից, և ասեցին, որ անմպայման երկու օրվա ընթացքում հանձնեմ Շիրվանզադեի Արտիստը: Ես ամբողջ օրը մտածում էի, թե ինչպես Էմիլից վերցնեմ գիրքը: Նրա համբուրելուց հետո ես նրան չէի տեսել, և չէի էլ ցանկանում տեսենել: Հաջորդ օրը դպրոցում նրան չտեսա, սակայն երբ դուրս եկա դպրոցից տեսա Էմիլին մի աղջկա հետ գրկախառնված, և ես ստիպված մոտեցա նրանց,
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: