POV Էմիլ
Առավոտյան ինձ զարթնացրեց Մաքսը դեմքս լպստելով, նայեցի ժամին արդեն 8.00-էր, ես լվացվեցի, հագնվեցի, ու դուրս եկա տանից: Դպրոցում ամեն ինչ նույնն էր, դասամիջոցին գնացինք ճաշարան: Չեմ սիրում գնալ ճաշարան, քանի որ գիտեմ որ բոլորի ուշադրության կենտրոնում եմ, սակայն հաստատ գիտեի որ կտեսնեմ Աստղիկին: Վիգենենք ինչ որ բանի մասին էին խոսում, սակայն ես նրանց չէի լսում, այլ նայում էի Աստղիկին: Նա ինչպես միշտ նստել էր իր եղբոր ու նրա ընկերների հետ: Հանկարծ տեսա որ իր ընկերուհին հյութը թափեց Աստղիկի հագուստին, ու նա արագ գնաց դեպի լվացարան:
-Տղերք մի քանի րոպեից կգամ, ասացի ես ու գնացի Աստղիկի ետևից: Երբ մտա լվացարան, նա ինձ չտեսավ ու մաքրում էր հագուստը: Նա այնքան գեղեցիկ էր:
-Աստղ ասացի ես, նա նայեց հայելու մեջ ու անակնկալի եկավ
-Ի՞նչ ես այստեղ անում Էմիլ, զարմացած ասած Աստղիկը
-Կզարմանաս բայց եկել եմ լվացվելու, իսկ դու ոնց տեսնում եմ հագուստդ ես կեղտոտել, այս անգամ ով է թափել վրադ, հարցրեցի ես թև շատ լավ գիտեի թե ով էր թափել:
-Ընկերուհիս
-Հաստատ նախանձից է դա արել, չգիտեմ ինչու ասացի ես ուղղակի ուզում էի ամեն կերպով մեր խոսակցությունը պահել:
-Ոչ, Արփինեն այդպիսին չէ, նա պատահաբար թափեց, և ինչից վերցրեցիր որ նախանձից է դա արել
-Քանի որ այս զգեստը քեզ շատ է սազում, և դու այսօր շատ գեղեցիկ ես: Այսօր Աստղիկը կարծես ինչ որ հեքիաթից եկած լիներ, նա անբնական գեղեցիկ էր:
-Իրական ընկերները իրար չեն նախանձում,
Աստղիկը շարունակեց մաքրել հագուստը,
-Արի խոսենք Աստղ
-Իսկ մենք ինչ էինք անում հիմա ըստ քեզ
-Կարևոր բան պետք է ասեմ, դասերից հետո քեզ կսպասեմ դպրոցի դիմացի սրճարանում, ասացի ես: Ես պետք է ամեն գնով շահեմ Աստղիկի վստահությունը
-Իսկ ի՞նչ գիտես որ կգամ
-Կգաս, եթե չես ուզում որ ամբողջ դպրոցը իմանա որ ինձ հետ համբուրվել ես, գիտեի որ այդ պահին շատ ստոր քայլ արեցի, սակայն այդ պահին դա միակ ելքն էր, որպեսզի Աստղիկը գար հանդիպման,
-Ատում եմ քեզ, ասաց Աստղիկը, ես նայեցի այդ պահին իրեն ու տեսա որ աչքերին արցունքներ կան,
-Ես էլ եմ քեզ շատ սիրում, ասացի ես, ու դուրս եկա:
Երբ գնացի նորից ճաշարան ընկերներս ոգևորված մի բանի մասին էին խոսում:
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: