Առավոտյան երբ զարթնեցի դեմքս միքիչ էր կարմիր, և կարմրությունը քողարկելու համար ստիպված դեմքիս կրեմ քսեցի: Երբ արդեն դուրս էի ուզում գալ Նարեկը իր սենյակից դուրս եկավ
-Աստղ, քեզ բան ունեմ ասելու
- ասա
-Ուզում եմ ներես երեկվա ապտակի համար, գիտեմ որ մեղավոր եմ, բայց դու էլ ինձ հասկացիր, երբ ասեցիր քո ու Էմիլի մասին, արյունը միանգամից գլխիս տվեց
-Ես քեզանից չէի նեղացել Նարեկ, գիտեմ որ իմ մասին ես մտածում ու չես ուզում որ ինձ նեղացնեն: Բայց փորձիր ընդունել որ մեծացել եմ ու թող որ մի որոշում ես ինքս կայացնեմ, ու կապ չունի որ կարող է դու ճիշտ լինես, որ Էլիմը ինձ միայն օգտագործում է, բայց իմ համար այս որոշումը շատ կարևոր է, չէ որ մենք մեր սխալների վրա ենք սովորում: Իսկ եթե դու իմ ամեն մի քայլը հսկես ես ինքնուրույն չեմ լինի, ու անընդհատ ինչ-որ մեկից կախված կլինեմ, իսկ դա ես չեմ ուզում:
-Երևի ճիշտ ես, ես քեզ հետ շատ խիստ էի: Ես երկար մտածելուց հետո հասկացա որ սխալ վարվեցի, ես քեզ թողնում եմ որ ընկերություն անես Էմիլի հետ, բայց եթե մի օր տեսնեմ որ դու նրա պատճառով լաց ես լինում, այդ ձեր հարաբերությունները միանգամից կավարտվեն:
Ես չէի պատկերացնում, որ Նարեկը այսքան շուտ կմտադրվի, կարծես թե երազ լիներ, ինձ մի պահ թվաց թե նույնիսկ երազ է, և ես ինձ ճմկտեցի ու ի ուրախություն ինձ ցավ զգացի: Ես միանգամից գրկեցի Նարեկին:
-Շնորհակալ եմ ինձ հասկանալու համար, ես քեզ շատ եմ սիրում Նարեկ
-Ես էլ քեզ Աստղ
-Այսօր էլի դասի չես գալու
-Չէ, դեռ լավ չեմ զգում ինձ
-Լավ, դե ես գնացի
Երբ դուրս եկա շենքից տեսա, որ Էմիլի ավտոմեքենան կանգնած է, և ես միանգամից գնացի նստեցի մեքենան
-Բարև Աստղ
-Բարև, ժպտալով ասացի ես
-Այսօր տրամադրությունդ բարձր է, շատ լավ է
-Դե քանի որ Նարեկը նոր ասեց որ թողնում է, որ մենք ընկերություն անենք
-Տեսնում ես, իսկ դու մտածում էիր,
Այնուհետև Էմիլը ինձ գրկեց, իսկ հետո նուրբ սկսեց շոյել այտս: Լավ է, որ կրեմը քսելուց հետո չէր երևում այտիս կարմրությունը, սակայն Էմիլը այնքան նուրբ էր շոյում, որ կարծես իմանար դրա մասին, ու փորձում էր մեղմացնել ցավը:
-Էմիլ գնանք, արդեն, թե չէ կուշանանք
-Լավ
Էմիլը ավտոմքենան կանգնեցրեց դպրոցի մոտ
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: