Մաս 18

385 27 9
                                    

Մինչև դպրոց գնալը գնացի այն սրրճարան, որտեղ որ հանդիպել էի Էմիլի հետ, սակայն ասեցին որ ոչ մի դասագիրք չեն տեսել, և ես հուսահատված գնացի դպրոց: Դպրոցում արդեն մոռացել էին իմ փոստի մասին:  Ճաշարանում նորից նստեցինք Նարեկենց հետ միասին, և ես ինքստինքյան սկսեցի Էմիլին փնտրել, սակայն նրան չտեսա: Երեկվա մեր հանդիպումը լավ չավարտվեց, և ես զղջում եմ որ նրան այդպիսի խոսքեր ասացի: Երբ ճաշարանում էինք դեռ հեռախոսիս նամակ եկավ, բացեցի տեսա որ Էմիլն էր նկար ուղարկել, այդ նկարում իմ գրականության դասագիրքն էր: Այնուհետև նա հաղորդագրություն գրեց

- Ես առևանգել եմ քո գիրքը, ու եթե ուզում ես գրականության դասագրքիդ տեսնել, ապա դասերից հետո պետք է գաս երեկվա սրճարան:

-Կարող էիր միանգամից դպրոցում տալ, 

-Մի մոռացիր որ առևանգել եմ քո դասագիրքը, և ես եմ պայմաններ թելադրում

-Լավ համաձայն եմ կգամ սրճարան

Դասերից հետո գնացի սրճարան, սակայն դեռ Էմիլը չէր եկել, մի քանի րոպե սպասելուց հետո եկավ: 

-Սովորաբար պայմաններ թելադրողները ավելի շուտ են գալիս, ասացի ես

-Այո ճիշտ ես, ուղղակի քո գրականության դասագիրքը շատ ծանր է, և մինչը բերեցի ուշացա, մի փոքր ժպտալով ասաց Էմիլը:

-Քեզ ոչ  մեկ չէր խնդրում առևանգեիր

-Ինչպես միշտ շնորհալություն ասելու փոխարեն ինձ վրա բարկանում ես

-Իսկ դու ինչպես միշտ ինձ բարկացնում ես

-Եթե դու ինչպես միշտ անփույթ չլինեիր ու չմոռանայիր ես ինչպես միշտ չէի բարկացնի քեզ:

Այդ ժամանակ մատուցողը եկավ մեր սեղանի մոտ

-Ի՞նչ կցնականաք

-Ինձ թեյ, Աստղ դու ի՞նչ կուզես

-Ոչ մի բան

-Դե ուրեմն երկու թեյ և երկու խմորեղեն,

Եղավ ասաց մատուցողը ու գնաց

-Ի՞նչու իմ տեղը պատվիրեցիր

- Քանի որ դրսում ցուրտ է  և տաք թեյը լավ միջոց է տաքանալու համար, 

-Շնորհակալ եմ, բայց պետք չէր

-Այդ դեպքում ես կարող եմ այլ միջոց օգտագործել, որը դու լավ գիտես

Նրա ասելուց հետո ես միանգամից կարմրեցի

-Ես ի նկատի ունեի որ չեմ մրսում, 

Այդ ժամանակ մատուցողը բերեց Էմիլի պատվիրածը, մատուցողը երբ ուզում էր փոխանցեր թեյը ինձ, ես ձեռքս մեկնեցի դեպի իրեն և մի փոքր թեյից թափվեց ձեռքիս: Քանի որ թեյը շատ տաք էր ես ճչացի:

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя