Շաբաթ օրը ես որոշեցի գնալ գրադարան, քանի որ Ռեմարկի՝ Երեք ընկերը կարդացել էի, և ժամկետը լրացել էր, պետք է հանձնեի: Ժամը 15.00-ին ես արդեն Խնկո ապոր անվան գրադարնում էի: Այս անգամ որոշեցի վերցնել Շիրվանզադեի Արտիսը, քանի որ այն նաև հանձնարարված էր գրականությունից: Մեր գրականության ուսուցչուհին դեռ մայիսից էր տալիս էր այն գրականության ցանկը, որ պետք է անցնեինք գալիք կիսամյակում, սակայն ես երբեք ամառը չեմ կարդացել հայկական գրականություն: Ես ամառը կարդում եմ արտասահմանյան գրականություն, որը մենք ցավոք սրտի չենք անցնում դպրոցում, իսկ հայ գրականությունը ես դասերի ժամանակ եմ կարդում:
Այս գրադարանում 11 և 12-րդ դասարանի համար նախատեսված գրականությունը մեկ սենյակում է տեղադրված, մոտեցա գրադարանավարուհուն
-Բարև ձեզ,
-Վերցնում եք, թե հանձնում եք, ասաց գրադարանավարուհին
- Երկուսն էլ, այդ ժամանակ մոտեցավ և իմ կողքը կանգնեց մի տղա, որի դեմքը չէի տեսնում:
-Ի՞նչ գիրք եք ցանկանում
Կողքիս տղային թվաց թե գրադարանավարուհին նրա հետ է, և այնպես ստացվեց, որ ես ու այդ տղան միաժամանակ ասեցինք
-Շիրվանզադեի Արտիստը
-Արտիստը Շիրվանզադեի
Դա ասելուց հետո, ես ու այդ տղան իրար նայեցինք, և հանկարծակիի եկանք, ես նայում էի Էմիլին, իսկ նա ինձ:
-Քանի որ երկուսով միևնույն գիրքն եք ցանկանում, սպասեք տեսնեմ կա արդյոք երկու գիրք, քանի որ դպրոցական ծրագրով դա են անցնում, և հիմնականում այդ գիրքն են վերցնում, ասաց գրադարանավարուհին, և գնաց գրապահարանների մոտ:
-Չէի մտածի որ քեզ այստեղ կտեսնեմ Նարեկի քույրիկ, ասաց Էմիլը
-Իսկ ես քեզ, և ընդհանրապես ում էլ ասեմ, չեն հավատա որ քեզ գրադրանում տեսել եմ
-Դե քանի որ, բոլորի պատկերացմամբ լավ տղաները գիրք չեն կարդում, կամ չեն սովորում
-Ցավոք քո ասած լավ տղաները, ուրիշներ պատկերացմամբ պետք է միշտ կռիվ անեն, կամ ինչ որ գործեր ունենան և նրանց համար ամոթ է գիրք կարդալ,
-Իրականում այդպես չէ, ուրիշներն են այդպես մտածում, և մեզ այդպիսին դարձնում, իմ բոլոր ընկերներն էլ կարդում են, դա ուրիշ հարց է, որ մենք ցույց չենք տալիս որ կարդում և սովորում ենք:
Գրադարանավարուհին եկավ և ձեռքին մեկ գիրք:
-Ցավոք մեկն էր մնացել, հիմա ո՞վ է վերցնում
-Ես
-Ես
Միաժամանակ երկուսով ասեցինք
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: