Գնացի դասարան և քանի որ առաջին ժամը հանրահաշիվ էր հանեցի հանրահաշվի գիրքը: Ընկեր Դավթյանը եկավ և ինչպես միշտ վառ գույներով հագուստով: Շնորհիվ է-ի ես կարողացել էի անել հանձնարարված առաջադրանքները և արդեն ստանում էի ութ, կամ ինը: Եվ գրատախտակի մոտ ես էլ էի գնում: Չեմ մոռանա ընկեր Դավթյանի զարմանքը, երբ ես ձեռք բարձրացրեցի գրատախտակի մոտ գնալու համար: Եվ ավելի զարմացավ երբ ճիշտ գրեցի: Այդ օրվանից սկսվեց իմ աստղային ժամը: Մի քանի ժամ անելուց հետո երկար դասամիջոցին մի փոքր ուշացումով գնացի ճաշարան, և տեսա որ բոլորը մի տեղում են հավաքվել ու կռիվ է, սկզբում ուզում էի հետ վերադառնալ դասարան, բայց երբ տեսա, որ եղբորս ընկերուհին լացում է, ես անհանգստացա և գնալով դեպի Անին տեսա որ կռիվ անողներից մեկը Նարեկն է: Նարեկի հետ էին նրա ընկերները, նրանք կռվում էին իրենց զուգահեռ դասարանցիների հետ: Երբ տեսա, որ Նարեկին հարվածում էր մի տղա, արագ գնացի Նարեկի մոտ, և փորձում էի հեռվացնել Նարեկին այդ տղայից, բայց անօգուտ էր, քանի որ Նարեկը ինձ չէր լսում, և դրա փոխարեն ասում էր, որ գնամ դասարան: Ես էլ չիմանալաով թե ինչպես օգնեմ, կանգնեցի Նարեկի ու այդ տղայի միջև:
- Նարեկ, չես կարողանում կռվել վախից քրոջդ ես կանչել?, ինչ եմ զարմանում քեզնից դա էլ սպասելի էր - ասաց այդ տղան:
-Ձայնդ կտրի, - ասաց Նարեկը, ու ինձ քաշեց դեպի իր կողմ: Այդ տղան ուզում էր մի բան ասել, բայց այդ պահին եկավ տնօրենը ու մի քանի ուսուցիչներ:
-Ի՞նչ է այստեղ կատարվում, Չեք կարողանում ձեզ նորմալ պահել, ամոթ է, արդեն մեծ եք:
Այդպես մի տասը րոպե խոսելուց հետո, բոլոր կռիվ անողներին կանչեց իր սենյակ: Ես գնացի Անիի մոտ:
-Ի՞նչից սկսվեց կռիվը Անի, հենց հարցրեցի Անին սկսեց լացել,
-Իմ պատճառով Նարեկը սկսեց կռվել Էմիլի հետ: Էմիլը մեկ շաբաթ ինձ գրում էր, ես էլ չէի պատասխանում, անընդհատ այնպես էի անում, որ չկարողա գրել, բայց տարբեր էջերից գրում էր: Ես էլ չեի ասում Նարեկին որ կռիվ չանի, իսկ այսօր էլ երբ գնացել էի ուտելիք վերցնելու իմ ու Նարեկի համար, հեռախոսս սեղանին էի թողել, ու երբ եկա Նարեկը ջղայնացած էր, ու ցույց տվեց հեռախոսս, որտեղ Նարեկը գրել էլ, թե ինչու չեմ պատասխանում իրեն, ես էլ ստիպված պատմեցի Նարեկին ամեն ինչ, ու երբ Էմիլը եկավ ճաշարան, Նարեկը գնաց Էմիլի մոտ, որից հետո էլ սկսվեց վեճը:
Ես Էմիլին դեմքով չգիտեի, բայց շատ էի լսել նրա մասին, գիտեի, որ Նարեկը նրա հետ մոտ չէ, և չեն խոսում իրար հետ: Նաև լսել էի Էմիլի մասին իմ դասարանի աղջիկներից, ովքեր անընդհատ խոսում էին Իրենից:
Հաջորդ դասերը արագ անցան, բոլորը խոսում էին այդ կռվի մասին
-Աստղ ի՞նչից կռիվ եղավ, հարցրեց դասարանցիներս մեկը
-Չգիտեմ, ես ուշ գնացի, ես չասեցի պատճառը, քանի որ դա նրանց գործը չէր
-Ես քո տեղը լինեի, չէի միջամտի նրանց կռվին, քանի որ տղա են, ինչ տղա որ կռիվ չի անում ասաց Գայանեն,
-Ինչ լավ է, որ իմ տեղում չես, երբ քո եղբայրը կռիվ անելուց լինի, դու այդ ժամանակ չես խառնվի, ասացի ես, և բոլորը ծիծաղեցին: Չեմ հասկանում այդպիսի մարդկանց և նրանց մտածելակերպը: Դասերից հետո գնացի տուն, և իմացա, որ տնօրենը զանգել է տատիկին,
-Աստղ լավ է եկար, ես էլ անհանգիստ էի, ի՞նչ է պատահել, տնօրենը զանգեց միայն ասաց որ Նարեկը դասամիջոցին կռիվ է արել, ու որ խիստ նկատողություն է ստացել:
-Լուրջ բան չի եղել, միայն մի փոքր վիճաբանել է, մի տղայի հետ, փորձեցի մեղմ ներկայացնել, որ տատիկը հանգստանա:
Նարեկը եկավ տուն և շատ ջղայնացած էր, և երևի շատը նրա համար, որ միջամտել եմ նրանց կռվին: Նա եկավ միանգամից իմ սենյակ
-Եթե քեզ ասում են, որ չմիջամտես, ու գնաս դասարան, ի՞նչի չես լսում, պարտադիր էր մնալը, դու քո արարքով ինձ ծաղրի առարկա դարձրեցիր
-Իսկ ինչ անեի, թողնեի որ կռիվ անեիր, պետք լիներ նույնիկ կհարվածեի Էմիլին: Մեղավոր եմ գիտեմ, բայց ելք չտեսա, ես քեզ շատ եմ սիրում, ու որ քեզ հարվածում են, ոնց որ ինձ հարվածեն:
-Նարեկը իմ խոսքերից ժպտաց, ու ինձ գրկեց, ես ել քեզ եմ շատ սիրում,
-Տնօրենը շատ բան ասե՞ց
-ՉԷ, մենակ նկատեղություն արեց, տուն զանգահարել է՞ր
-Հա, տատիկին բայց ասեցի որ մենակ վիճաբանություն է եղել
-Լավ ես արել,
Նարեկի հետ սկսեցինք այնուհետև խոսել տարբեր թեմաներից, երեկոյան մայրիկն ու հայրիկը զանգահարեցին, տատիկը չասեց կռվի մասին, մենք էլ հանգստացանք, քանի որ այդ ժամանակ Նարեկին կսպասվեր լուրջ խոսակցություն: Խոսելուց հետո ես գնացի սենյակս ու սկսեցի դաս անել:
Բացեցի քիմիայի գիքը ու սկսեցի կարդալ դասը: Այս էջում Է-ն ոչ մի բան չէր գրել, միայն աստղիկներ էր նկարել, ու ես դասը կարդալու փոխարեն սկսեցի մտածել Է –ի մասին, թե ինչ լավ կլիներ, որ իմանայի թե ով է: Ես գիտեմ, որ Է-ն կամ, Նարեկի դասարանից է, կամ նրա զուգահեռ, Նարեկի դասարանում Է տառով տղա 2 հոգի են, մեկը Էդգարն է իսկ մյուսը Էդուարդը, իսկ զուգահեռից ոչ մեկի չեմ ճանաչում, բացի հեռակա կարգով Էմիլին: Հաջորդ օրը դպրոցում դեռ երեկվա կռվի մասին էին խոսում, արդեն հոգնել էի այդ խոսակցությունները լսելուց, և ստիպված ականջակալներս դրեցի և գրականության գիրքն էի թերթում: Է-ն ամեն գրողի, կամ ստեղծագործության տակ մեկնաբանությունն էր էր գրել: Նա գրում էր նաև որ անիմաստ է միայն գրողների կյանքը անգիր անել, պետք է նաև վերլուծել, իսկ մեզ դա չէին սովորեցնում: Իրականում ես էլ եմ համաձայն, քանի որ վերլուծություն անելը շատ կարևոր է: Նա ամեն էջում աստղիկներ էր նկարում, իսկ աստղիկների մեջ իր անվան առաջին տառն էր գրում, կարծես դա դարձել էր իր նշանը:

ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romantizm-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: