Մաս 10

437 37 8
                                    


Այսօր շաբաթ է, ես ու Արփինեն դեռ մի քանի օր առաջ որոշել էինք գնալ կինոթատրոն, բայց երբ տղաները իմացան դրա մասին, նրանք նույնպես ցանկացան գալ մեզ հետ:  Ես որոշեցի այսօր հագնել զգեստ, իսկ վրայից վերարկու: Մազերս ուղիղացրեցի, և մի փոքր դիմահարդարվեցի: Դուրս եկա սենյակից, իսկ Նարեկը նստած էր բազկաթոռին և ֆուտբոլ էր նայում

-Նար չես պատրաստվում?

-Աստղ առանց ինձ գնացեք,  ես գործեր ունեմ

-Ինչ գործեր?

-Ժամադրության եմ, ժպտալով ասեց Նարեկը

-Լուրջ?, ինչ լավա, իսկ ում հետ, ես ճանաչում եմ, ոգևորված հարցրեցի 

-Չեմ ասիիի, ծիծաղալով ասեց Նարեկը

Մի քանի րոպե Նարեկին համոզում էի, որ ասի թե ում հետ, սակայն ոչ մի բան չասեց: Ես զանգեցի Արփինեին, պարզվեց նա էլ չի կարող գալ, հիվանդացել է: Ես տխրեցի, քանի որ այսօր չի ստացվի գնալ կինոթատրոն, և երբ արդեն ուզում էի գնալ սենյակ փոխվելու դռան զանգը հնչեց: Ես գնացի բացեցի, Էդգարն էր եկել:

-Բարև Աստղ

-Բարև

-Շատ գեղեցիկ ես 

-Մերսի

-Նարեկը պատրաստա որ դուրս գանք,?

-Պատրաստվումա, բայց ոչ թե կինոթատրոն գալու համար, այլ ժամադրությանա, Արփինեն էլ հիվանդացելա, մեր կինոթատրոն գնալը հետաձգվեց, տխուր ասեցի ես, իսկ ես անհամբեր սպասում էի այսօրվան:

-Բայց չի հետաձգվում, երկուսով կգնանք, ես էլ եմ տրամադրվել, որ պետքա այսօր ֆիլմ դիտեմ, նենց որ վերարկուդ հագի գնանք, թե չէ կուշանանք, 

Կինթատրոնում Էդգարը 2 popcorn վերցրեց և գնացինք դահլիճ: Նայում էինք The Mountain Between Us ֆիլմը: Ֆիլմը ինձ ու Էդգարին շատ դուր եկավ, և մենք ոգևորված քննարկելով դուրս եկանք կինոթատրոնից: Արդեն մութն ընկել էր, և մենք զբոսնում էինք քաղաքում:

-Ափսոս որ մյուսները չկարողացան գալ, ասեցի ես

-Հաա, բայց դե ոչինչ մյուս անգամ բոլորովս կգնանք,

-Հա անպայման

-Աստղ չես մրսում?

-Չէ ասեցի ես, բայց մրսում էի մի փոքր: Էդգարը բռնեց ձեռքս

-Ոնց չես մրսում, ձեռքերդ շատ սառն են, ասեց ու մյուս ձեռքս էլ վերցրեց: Աստղ քեզ լուրջ բան ունեմ ասելու

-Ասա

-Աստղ ես քեզ սիրում եմ, ու ուզում եմ որ ընկերություն անենք

-Էդգար կներես, բայց ես չեմ կարող

-Աստղ, 

-Չէ, ինձ լսիր:  Դու ինձ համար շատ թանկ ես, ես քեզ շատ եմ սիրում, բայց եղբոր պես, և չեմ ուզում որ մեր հարաբերությունները փոխվեն: Ասեցի ես ու ձեռքերս հանեցի Էդգարի ձեռքերից:

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя