Այսօր արդեն մայիսի 24-է և Էմիլն ու Նարեկը ավարտում են դպրոցը։ Հավատս չի գալիս որ այս օրը եկավ։ Առավոտից տանը խառնաշփոթ է, ես փորձում եմ կապել Նարեկի փողկապը, սակայն չէր ստացում։
-Աստղ արագացրու կուշանամ
-Նարեկ դժվար է, չի ստացվում
-Մի ձև արա, մեկ է ոչ մեկ ուշադիր չի նայելու
-Լավ, հազիվ 7-րդ անգամից ստացվեց կապելը
-Ափսոս ծնողներդ այստեղ չեն, ու չեն տեսնում թե ինչպես ես մեծացել, ասաց տատիկը
-Ոչինչ ամառը մեկ է գնալու ենք կտեսնեն,
Ասաց Նարեկը
-Դե ես գնամ, դուք հետո կգաք
-Լավ ասացի ես
Նարեկը գնաց, իսկ ես ու տատիկը սկսեցինք պատրաստվել, որ գնանք դպրոց վերջին զանգի միջոցառմանը։ Մեր դպրոցում ավանդույթ է դարձել որ առավոտյան միջոցառում է լինում, իսկ երեկոյան խնջույք, որտեղ կարող են գալ միայն դպրոցի 12-րդ դասարանցիները և նրանց ընկեր ընկերուհիները, և քանի որ մի ամիս առաջ Էմիլը ինձ հրավիրել էր, մենք երեկոյան միասին կգնանք։
Ես առավոտվա միջոցառման համար որոշեցի սովորական զգեստ հագնել, իսկ արդեն խնջույքի համար երեկոյան զգեստ էի գնել։ Ես մազերս հարդարեցի , ու տատիկի հետ գնացինք դպրոց։ Դպրոցում շատ խառն էր, ես տատիկին թողեցի դահլիճում, և գնացի Էմիլին տեսնելու։ Նա պետք է որ իր դասարանում լիներ։ երբ ուզում էի մտնել Էմիլի դասարան՝ հանկարծ դռնից դուրս եկավ Էմիլի ընկերը ՝Վիգենը
-Բարև Աստղ
-Բարև Վիգեն, շնորհավորում եմ
-Շնորհակալ եմ
-Էմիլը դասարանում է?
-Հա հիմա կկանչեմ
Եվ նա նորից մտավ դասարան, ու մեկ րոպեից Էմիլը եկավ,
-Չէիր դիմանում ինձ տեսնելու ցանկությունից?, որ եկել ես իմ դասարան
ինչպես միշտ Էմիլն իր ռեպերտուարում էր
-Չէ, ուղղակի անցնում էի դասարանիդ կողքով Վիգենին տեսա ու նա ասեց որ տխուր նստած ես ու ինձ ես ուզում տեսնել, ես էլ ստիպված նրան ասեցի որ քեզ կանչի, ծիծաղալով ասացի ես
-Հմմ, մի բանում ճիշտ ես որ քեզ ուզում էի տեսնել, ասաց Էմիլը ու ինձ գրկեց
-Կարոտել էի քեզ
-Ես էլ քեզ, թեև մեր վերջին հանդիպումից ժամեր են անցել
-Մեկ է քեզ անընդհատ կարոտում եմ Աստղ,
-Լավ դե ես գնամ տատիկին դահլիճում եմ թողել,
-Լավ, դե հիշում ես չէ այսօր ժամը 18.00-ին ինձ կսպասես,
-Հա հիշում եմ,
Երբ գնում էի դահլիճ Էդգարին տեսա
-Բարև Աստղ
Բարև Էդգար, շնորհավոր վերջին զանգդ
-մերսի Աստղ,
Երբ ուզում էի գնալ, նա կանգնեցրեց ինձ
-Աստղ ուզում եմ ասել որ կներես ամեն ինչի համար, ես ինձ հիմարի պես եմ պահել
-Ես քեզ շուտ եմ ներել, ուղղակի հասկանում էի որ իմ մասին ես մտածում,
-Մեկ է պետք է այդպիսի բաներ չանեի
-Ոչինչ, ամեն ինչ ետևում է, բոլորն էլ սխալվում են
-Շնորհակալ եմ Աստղ,
-Լավ դե ես գնամ,
-Եղավ
Ես գնացի դահլիճ իսկ մի քանի րոպեից սկսվեց միջոցառումը, առաջինը Նարեկի դասարանն էր ելույթ ունենում, ամեն ինչ լավ անցավ, տատիկս հուզվել էր ողջ ընթացքում, իսկ հետո ելույթ ունեցավ Էմիլի դասարանը։
Միջոցառումից հետո ես Էմիլին ու Նարեկին չտեսա, ու տատիկի հետ միասին գնացի տուն, որ պատրաստվեմ երեկոյան խնջույքին
Ես գնացի գեղեցկության սրահ, մազերս գեղեցիկ հարդարեցին, մի փոքր դիմահարդարվեցի ու եկա տուն։ Երբ եկա տուն համարյա 18.00 էր սկսեցի հագնել զգեստս (վերևի նկարը)։ Հագնվելուց հետո երբ հայելու մոտ ինձ էի նայում
դռան զանգը հնչեց, տատիկը գնաց բացեց
-Աստղ Էմիլն է եկել, ասաղ տատիկը
Տատիկիս դուրը Էմիլը շատ էր եկել, և երբ Էմիլը գալիս էր մեր տուն տատիկիս ծաղիկներ էր բերում։
Ես երբ դուրս եկա սենյակից Էմիլը քարացած մի քանի վարկյան ինձ էր նայում
-Աստղ շատ գեղեցիկ ես, չեմ կարողանում աչքս քեզնից կտրել,
-Շնորհակալ եմ
-Տատիկը եկավ հյուրասենյակ ծաղկամանը ձեռքին
-Էմիլը ինչպես միշտ ինձ ծաղիկներ է բերել, ժպտալով ասաց տատիկը
-Իսկ ինձ Էմիլ?
-Քեզ չեմ բերել, բայց փոխարենը ուրիշ նվեր եմ բերել
-Այսօր քո վերջին զանգն է, ոչ թե իմ
-Կապ չունի
-Լավ, իսկ ինչ նվեր է?
-Ավտոմեքենայում է, որ գնանք կտեսնես
-Լավ, ես էլ քեզ նվեր ունեմ
-Ինչ նվեր
-Ավտոմեքենայում կնվիրեմ
Ես գնացի սենյակ վերցրեցի Էմիլի նվերն ու պայուսակս ու գնացինք նստեցինք Էմիլի ավտոմեքենան։
Ես Էմիլի համար պատվիրել էի հատուկ նոթատետր, որի կազմի վրա Էմիլի նշանն էր, որը նա անում էր իր նշումներում,
Առաջինը ես նվիրեցի նվերս
-Այս տարի ընդունվելու ես համալսարան,ու գրքերի փոխարեն այստեղ նշումներ կանես, իսկ երբ մյուս տարի ես ընդունվեմ նույն քո համալսարանը ու ֆակուլտետը այդ նշումներդ ես կկարդամ
-Ստացվում է դու քեզ ես նվեր արել Աստղ, ծիծաղալով ասաց Էմիլը
-Դե ոչ այդքան, մեկ տարի քեզ մոտ է չէ լինելու, ժպտալով ասացի
-լավ,
-Իսկ դու ինչ նվեր ունես ինձ համար?
Էմիլը այդ ժամանակ ետևի նստատեղից վերցրեց փոքր տուփ, ու բացեց։Տուփի մեջ գեղեցիկ վզնոց էր, որի կուլոնը գիրք էր։-Էմիլ շատ գեղեցիկ է, Էմիլը հանեց տուփից վզնոցը ու վզիս հագցրեց, թող սա միշտ հիշեցնի ինձ՝ քո գրքի ըներոջը,
-Շնորհակալ եմ շատ Էմիլ, այն շատ դուր եկավ ինձ
-Դե սպասում եմ շնորհակալությանդ
-Ես բայց ասացի շնորհակալություն
-Դու գիտես թե ինչ եմ ուզում
-Չգիտեմ, ասացի ես ու կարմրեցի
-Աստղ դու քեզ մատնում ես, դե սպասում եմ
Ես լավ գիտեի թե ինչ էր նա ուզում, մի փոքր կարմրած համբուրեցի Էմիլին
-Բայց ես միայն այտիս էի ասում որ համբուրես, այդքան դուր է եկել նվերը որ շրթունքներիս համբուրեցիր?
-Սա ոչ միայն նվերի համար էր
-Իսկ էլ ինչի?
-Նրա որ դու իմ կողքին ես, դու իմ կյանքի ու գրքի ընկերն ես, ես քեզ շատ եմ սիրում
-Ես էլ քեզ Աստղ, դու իմ կյանքի իմաստն ես, ու առանց քեզ չեմ պատկերացնում նույնիսկ մեկ օր, շնորհակալ եմ քեզ որ դու կաս իմ կյանքում
-Դե սպասում եմ շնորհակալությանդ, այս անգամ ասացի ես
-Թութակ, ասաց Էմիլն ու ինձ համբուրեց։Վերջապես վերջացրեցի այս ֆանֆիկը, շնորհակալ եմ բոլոր կարդացողներից,💋💋😘😘😍😍💙
Որոշել եմ գրել այս ֆանֆիկի 2-րդ մասը, կցանկանա՞ք այն կարդալ։
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: