Մաս 23

309 18 0
                                    

Ես հազիվ զարթնեցի առավոտյան, քանի որ ամբողջ գիշեր մտածում էի իմ ու Էմիլի հարաբերությունների մասին։ Ամբողջ գիշեր խառը մտքեր էին պտտվում, բայց մի բանում վստահ էի որ մեր ժամանակավոր բաժանումը ճիշտ էր։ Ինձ ժամանակ էր պետք Էմիլի Է-ի լինելը ընդունեի, մի կողմից ես շատ բարկացած ու նեղացած էի Էմիլից որ ինձ չէր ասել, մյուս կողմից էլ ուրախ էի որ Է-ն Էմիլն է, քանի որ այլ տղայի չէի պատկերացնում։
Մի խոսքով ուժերս հավաքեցի ես վերկացա անկողնուցս, պատրաստվեցի ու սպասում էի Նարեկին որ գնանք դպրոց։
-Աստղ ինձ ես սպասում?
-Հա,
-Էմիլը չի գալու դպրոց?
-Գալու է, ուղակի ես ու Էմիլը որոշեցինք որ դպրոցում իրար հետ չլինենք,  քանի որ ուշադրությունը մեզ վրա շատ է,
Ստիպված ստեցի Նարեկին, քանի որ գիտեի մեր բաժանումը ժամանակավոր է, ու Նարեկին անիմաստ էր դրա մասին պատմելը
-Լավ, բայց հաստատ ամեն ինչ լավ է?
-Հա Նարեկ, ամեն ինչ լավ է
-Դե ուրեմն շատ լավ, կարոտել էի այն օրերը որ միասին էինք գնում դպրոց
-Ես էլ
Ու երկուսս գնացինք դպրոց
Ճաշարան երբ գնացի  նստեցի Նարեկենց  հետ։ Նարեկը ինձ զարմացած նայեց, ես էլ նրան ասեցի որ առավոտյան իմ ասածի համար ենք առանձին նստում։ Էմիլը եկել էր Ճաշարան ու նստած էր իր ընկերների հետ։ Նա ամբողջ ընթացքում միայն ինձ էր նայում, ու ոչ ուտում էր, ոչ էլ խոսում իր ընկերների հետ։ Մի քանի աղջիկ երբ տեսան որ Էմիլը առանց ինձ է նստել, գնացին դեպի Էմիլի սեղան։ Ես չէի լսում թե ինչ են իրենք խոսում,  բայց Էմիլը ինչ-որ բան ասեց ու նրանք միանգամից զայրացած գնացին։ Ճաշարանից հետո գնացի դասարան, և այն փաստը որ ես Իմիլի հետ չէի չէր կարող վրիպել մեր դասարանի աղջիկներից
-Աստղիկ այդպես էլ գիտեի որ Էմիլը քեզ կլքի, նա ինչպես կարող էր քեզ նմանի հետ լուրջ հարաբերություններ ունենալ, նա միայն ինձ հետ պետք է լինի, ասաց Աննան
-Իսկ ով ասաց որ նա ինձ լքել է,
-Դե դուք միասին չեք
-Եթե քեզ բոլոր տղաները լքել են, ու լքում են դա դեռ չի նշանակում որ բոլորին պետք է լքեն
Դա ասելուց հետո Աննան բարկությունից կարմրեց և ինչ-որ բան էր ուզում ասել բայց զանգը հնչեց ու ուսուցիչը եկավ դասարան։
Երբ բացեցի պատմության գիրքը անմիջապես նկատեցի Էմիլի նշումները, ու աչքերս լցվեցին։ Եթե առաջ մտածում էի թե ինչպիսին կլինի Է-ն, հիմա արդեն գիտեի ու անկեղծ ասաց իմ պատկերացումներից ավելի լավը դուրս եկավ Է-ն, քանի որ ես ինձ չէի կարող թույլ տալ երազել որ Է-ն Էմիլը կլինի։ Դասերից հետո ես ու Արփինեն միասին գնացինք տուն։ Հետաքրքիր էր նա ինձ հետ այն ժամանակ էր ընկերություն անում, երբ ինչ-որ բան էր ինձ հետ լինում, ու դա կապված էր Էմիլի հետ, ամբողջ ճանապարհին նա փորձում էր պարզել թե ինչու ես ու Էմիլը միասին չենք, սակայն ես իբր չհասկանալով փոխում էի թեման։
Այսպես անցավ 2 շաբաթ։ Էմիլը ինչպես խոստացել էր չէր անհանգստացնում, բայց ուր գնում էի նա այնտեղ էր, կարծես թե դիտմամբ էր դա անում։ Այդ օրերի ընթացքում իմ բարկությունը անցավ, ու երկար մտածելուց հետո ես էլ հասկացա որ ես էլ էի սխալ, քանի որ Էմիլը կարող էր սխալ հասկանալ Է-ի նկատմամբ իմ հետաքրքրվածությունը ու կապվածությունը։
Ես արդեն որոշել էի որ մեր ժամանակավոր բաժանմանը վերջ տամ, սակայն չգիտեի թե ինչպես անել դա։ Դպրոցում թարսի պես Էմիլին չտեսա, ու ես որոշեցի որ երեկոյան կգնամ այն այգի,  որտեղ նա Մաքսին զբոսանքի է տանում
Նա միշտ ժամը 20.00-ին էր տանում Մաքսին զբոսանքի, և այդ ժամին ես այդ այգիում էի։ Սակայն արդեն կես ժամ էր անցել բայց նա դեռ չէր եկել, որոշեցի որ էլի սպասեմ, անցավ մեկ ժամ բայց նա էլի չկար։ բայց ես չհուսահատվեցի ու որոշեցի նրան սպասել մինչև որ տեսնեմ։ Հանկարծ սկսվեց թույլ անձրև, բայց ես նորից չգնացի ու սպասում էի Էմիլին, անձրևը սկսեց ուժեղանալ բայց ես չգիտեմ ինչու չէի գնում տուն, Այգիում եղած բոլոր մարդիկ գնացին վազելով, իսկ ես մնացի։ Ես ամբողջությամբ թրջվել էի, նայեցի ժամին արդեն 21.30-էր, ու քանի որ արդեն շատ էր ուշ, ես որոշեցի գնամ տուն։ Երբ հասա մեր բակ, տեսա որ Էմիլը Մաքսի հետ կանգնած են ու իրենք էլ են թրջված։
Մաքսը ինձ առաջինը տեսավ ու անմիջապես հաչաց ու Էմիլը իմ կողմը նայեց
-Աստղ,
-Էմիլ
-Որտեղից ես գալիս այս ժամին, դու ամբողջությամբ թրջվել ես
-Այգուց եմ գալիս
-Ինչ այգի
-Այն այգին որտեղ դու Մաքսին զբոսանքի ես տանում, իսկ դու ինչ ես անում այստեղ
-Մաքսի հետ զբոսնում էի ու Մաքսը ինձ այստեղ բերեց, իսկ ինչու էիր այդ այգիում
-Քեզ էի սպասում, երբ ասեցի Էմիլը անակնկալի եկավ
-Ինչի համար
-Ես ուզում էի ասել որ,
Այնուհետե սկսեցի կմկմալ
-Որ ինչ Աստղ
-Որ ես մտածել եմ մեր հարաբերությունների մասին ու ուզում եմ որ շարունակենք, իմ բարկությունը անցել է ու ես քեզ շատ շատ եմ կարոտել,
Երբ ասացի դա Էմիլը մինագամից ժպտաց ու ինձ գրկեց
-Շնորհակալ եմ Աստղ, ես էլ քեզ էի շատ կարոտել, չես պատկերացնի ինչ դժվար էր ինձ համար այս 2 շաբաթը
-Գիտեմ, ինձ համարել էր շատ դժվար
Անձրը դեռ գալիս էր, իսկ մենք կարծես չէինք էլ նկատում
-Աստղ բայց ինձ սպասելու տեղը չէիր կարող զանգել
-Չէ հեռախոսով չէի կարողանա ասել, և որոշեցի քեզ անձամբ ասել
-Հիմարիկ, դու ամբողջությամբ թրջվել ես
-Ոչինչ, իմ թրջվելը արժեր քեզ գրկելու համար
-Դրանում համաձայն եմ, քո թրջվելը քեզ համբուրելու համար էլ արժեր,
Ասաց Էմիլը ու ինձ համբուրեց։ Երկնքից գալիս էր անձրև, ես ու Էմիլը ամբողջությամբ թրջվել էինք, իսկ մենք համբուրվում էինք, քանի որ թեև մեր մարմինները ամբողջությամբ թաց էին, բայց մեր հոգիները համբույրից շատ ջերմ էին։

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя