-Ի՞նչ գիտես որ գեղեցիկ եմ
-Քանի որ քեզ ճանաչում եմ
Երբ կարդացի մարմնովս դող անցավ, ես խառնվեցի միանգամից
-Ինչպես ես իմացել թե ով եմ ես
-Չեմ կարող ասել
- Ոչ խնդրում եմ ասա
-Երբ ժամանակը կգա խոստանում եմ որ կասեմ
-Իսկ երբ այդ ժամանակը կգա,
-Չգիտեմ
-Բայց այդպես ազնիվ չէ, դու գիտես ինձ իսկ ես քեզ ոչ
-Բայց դու էլ գիտես իմ մասին այնպիսի բաներ, որ ոչ մեկ չգիտի, խոստանում եմ որ երկար չեմ սպասեցնի ու շուտով կիմանաս թե ով եմ ես, իսկ մինչ այդ կլինեմ քո գրքի ընկերը, ինձ կարող ես պատմել այն ամենը ինչը քեզ հուզում է, ես մեծ հաճույքով կլսեմ և խոստանում եմ որ ոչ մեկի չեմ ասի:
-Լավ համաձայն եմ, ես էլ խոստանում եմ որ քո նշումների մասին ոչ մեկին չեմ ասի:
Ես այնուհետև անջատեցի համակարգիչս ու պառկեցի: Այս քանի օրը այնքան բան կատարվեց, ես գտա Է-ին, հաշտվեցի Էմիլի հետ, ու հիմա չգիտեմ թե ինչի մասին մտածեմ: Ես Է-ին ընդունում եմ որպես ընկեր, ինչպես նա է նշում գրքի ընկեր, ում մասին միշտ երազել եմ ունենալ, ում հետ կարող էի կիսվել: Իսկ Էմիլին ընդունում եմ որպես իմ կյանքի սեր, ում մի հայացքից ես ինձ կորցնում եմ, ում անընդհատ կարոտում եմ, ում միշտ ուզում եմ տեսնել: Հանկարծ մտքովս մի բան անցավ, իսկ եթե ես ընտրության առջև կանգնեմ, ում կընտրեմ Էմիլին, թե Է-ին: Մի քանի րոպե մտածելուց հետո, հասկացա որ այդ հարցի պատասխանը չգիտեմ: Հուսամ այդպիսի օր չի գա, և ես ընրտրության առջև չեմ կանգնի:
Հաջորդ օրը ես զարթնեցի վատ տրամադրությամբ, քանի որ վատ երազ էի տեսել: Լվացվեցի, հագնվեցի, ու գնացի խոհանոց, որտեղ տատիկը նախաճաշ էր պատրաստել:
-Իսկ Նարեկը դեռ չի զարթնել,
Հարցրեցի տատիկին
-Նարեկը հիվանդացել է, ու դեռ քնած է: Այսօր դպրոց չի գնա, դու մենակ գնա
-Լավ,
Ես հագնվեցի, պայուսակս վերցրեցի ու դուրս եկա տանից: Դուրսը շատ ցուրտ էր ու ամպամած: Մի 5 րոպե էր որ քայլում էի, երբ հանկարծ ավտոմքենա կանգնեց դիմացս: Ես կանգնեցի ինքստինքյան, այդ ավտոմեքենան Էմիլինն էր:
-Աստղ արագ նստիր ավտոմեքենան, շատ ցուրտ է դուրսը
Ես արագ գնացի նստեցի ու միանգամից տաքացա, քանի որ Էմիլի մեքենայում շատ տաք էր: Ձեռքերս ամբողջությամբ սառել էին ու դրանից դողում էին:
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: