Մաս 2

573 33 0
                                    

Առաջին էջում գեղեցիկ ձեռագրով գրված էր բարև, թերթեցի էջերը և նկատեցի որ բոլոր էջերին հաղորդագրություններ կան, և պարզ էր որ դա աշակերտ է գրել, բայց թե որ դասարանում  է այժմ նա սովորում, և աղջիկ է թե տղա պարզ չէր։ Ես որոշեցի ուշադրություն չդարձնել և փորձել լուծել տնայիններս: Մեզ հանձնարարված էր գրքի 7-12 համարները, ամեն համար բաղկացացած է յոթ վարժություններից: Ամեն համարի մեկ վարժության կողքը այդ գեղեցիկ ձեռագրով մատիտով գրված էր լուծումը և թե ինչպես է լուծել, իմ զարմանքին չափ չկար, ի զարմանս ինձ ես այս գրված բացատրության շնորհիվ հասկացա, և ամենակարևորը ես կարողացա ճիշտ է դժվարությամբ, բայց լուծել բոլոր վարժությունները: Երբ վարժություններս լուծեցի մտքովս մի բան անցավ, որ եթե գրել է հանրահաշվի գրքում, ուրեմն ամենայն հավանականությամբ բոլոր դասագրքերում էր նա այդպես է արել, և ես անմիջապես սկսեցի բոլոր դասագրքերս ստուգել, մի քանի դասագիրք ստուգելուց հետո երբ արդեն հուսահատվել էի, հանկարծ աշխարհագրության գրքում էլ տեսա այդ նույն ձեռագիրը, իսկ այնտեղ առաջին էջում գրված էր Է տառ, երևի այդ գրողի անվան առաջին տառն է: Աշխարհագրության գիրքը հրատարակվել էր անցյալ տարի, և դա նշանակում է, որ այդ աշակերտը մի դասարան բարձր է, և այս տարի ավարտում է: Ես որոշեցի ամեն գնով ունենալ բոլոր այն դասագրքերը, որոնք նա անցյալ տարի ունեցել է, ինձ մոտ կար տասնհինգ գրքից երկուսը, և վաղվանից կսկսեմ հարցնել իմ դասարանցիներց, թե ով ունի այդպիսի գրքեր: Իմ բախտը բերել է նրանով որ մեր դասարանը դպրոցի միակ տասնմեկերորդ դասարանն է:

Հաջորդ օրը ամեն դասին ես բոլորի դասագրքերը նայեցի և կարողացա ձեռք բերել Է-ի չորս գրքերը, հաջորդ օրերի ընթացքում ես կարողացա ունենալ բոլոր գրքերը, նույնիսկ գրադարան էի գնացել:

Ես արդեն հաճույքով էի տնայիններս անում, քանի որ նա բոլոր դասագքրքերի էջերին գրել էր: Եթե գրականությունից մի ստեղծագործություն էինք անցնում, նա գրում էր թե հավանել է, թե ոչ, երբ աշխարհագրոությունից մի երկրի մասին էինք անցնում, ապա գրված էր լինում, թե որ երկիրը կուզեր լիներ և որում է եղել: Եվ այդպես շարունակ: Ես որոշեցի, որ միանգամից չկարդամ նրա գրածները, այլ ամեն մեկը իր ժամանակին, և այդպես ինձ թվում էր, որ նա գրել է այդ պահին, այլ ոչ թե մեկ տարի առաջ:

Այսօր շաբաթ է, իսկ դա նշանակում է, որ կարող եմ դիտել ամբողջ օրը ֆիլմեր, սակայն իմ պլաները խախտվեցին, երբ Նարեկը ասեց, որ իր ընկերներն են գալու: Նրանք բոլորը սովում էին մի դասարան բարձր և համարվում էի դպրոցի ամենահայտնի տղաները, որոնց բոլորը գիտեին, և աղջիկները ցանկանում էին ընկերություն անել, սակայն ոչ ես, քանի որ ես նրանց մանկուց գիտեմ, և իմ համար նրանք բոլորը եղբոր պես են: Դուռը զանգեցին և ես գնացի դուռը բացելու, առաջինը ներս մտավ Արմենը, նրա ետևից Տիգրանը, և վերջում Էդգարը: Այնուհետև մենք բոլորովս գնացինք հյուրասենյակ:

-Նարեկը տանը չի,?- Հարցրեց Արմենը

-Խանութում է, հեսա կգա, Հենց ասեցի Նարեկը եկավ, Նարեկը բերել էր հյութեր և չիպսեր: Սկսեցինք բացել և ուտել ու խոսալ տարբեր թեմաներից: Դե շատը նրանք խոսում էին ավտոմեքենաներից, կամ աղջիկներից, իսկ ես լռում էի: Նրանք խոսում էին իսկ ես մտածում էի Է-ի մասին, որ կարող է նա նրանց դասարանից լինել, կամ նրանց զուգահեռ, բայց ես չէի կարող հարցնել դա նրանց, քանի որ ինքս էլ չգիտեի, թե ինչ պետք է հարցնեմ:

-Աստղ համաձայն ես?, -ասաց Էդգարը

Ես չգիտեի ինչի մասին է նա, քանի որ չէի լսել, բայց ասեցի հա, պարզվեց նրանք որոշել են ֆիլմ դիտել, և սարսափ ժանր, իսկ ես չեմ սիրում սարսափ ժանր ֆիլմ դիտել, սակայն համաձայնել էի, և ստիպված սկսեցի նրանց հետ նայել: Վախենալու կադրերին ես ջուր խմելու պատրվակով գնում էի խոհանոց, և նորից վերադառնում: Իսկ տղաները իմանալով դրա մասին, ամեն իմ գնալուց ծիծաղում էին և ասում էին վախկոտ Աստղ: Մենք այդպես մինչև գիշեր ֆիլմեր էինք նայում, իսկ հետո նրանք գնացին, իսկ մենք գնացինք քնելու:

Ռուսերենից մենզ հանձնարարված էր կարդալ <<Պատերազմ և խաղաղություն>> գիրքը, մեր դասագրքում կար մի փոքր մաս այդ ստեղծագործությունից և որոշեցի այդ կարդալ, քանի որ այդ ստեղծագործությունը չէի կարդացել, և երբ բացեցի գիտեի որ   Է-ն գրած պետք է լիներ, բայց չգիտեի ինչ, և վերնագրի վերևում գրված էր ռուսերեն Я ЧИТАЛ ЭТУ КНИГУ, И МНЕ ПОНРАВИЛСЯ, իսկ դա նշանակում էր, որ Է-ն տղա է

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя