Pov էմիլ
Առավոտը ես քնած էի, երբ հեռախոսիս զանգ եկավ: քնաթաթախ հազիվ կարողացա գտնել բջջայինս, և բարկացած առանց նայելու թե ով է պատասխանեցի զանգին
-Ալլո,
-Էմիլ որտեղ ես, 20 րոպե է քեզ եմ սպասում,
-Ով է?
-Ինչպես թե ով եմ Էմիլ, Մոնիկան է,
Մոնիկան իմ դպրոցից է, իրեն թվում է, թե իմ ընկերուհին է, բայց նա դեռ չգիտի որ երբ նա արդեն ինձ հոգնացնի և ձանձրացնի նրանից կբաժանվեմ, ու նա կդասվի իմ հերթական ցուցակի <<ընկերուհիների>> շարքին:
-Ու, ինչի համար ես ինձ զանգել? բարկացած տոնավ ասացի ես
- Արդեն 8,20-է, ես քեզ սպասում եմ իմ տան մոտ, ինչպես որ պայամանավորվել էինք
Ես նայեցի ժամին, ու անակնկալի եկա, զարթուցիչս չէր հնչել, ու ես քնած էի մնացել:
-Լավ սպասիր տեղ, մի 20 րոպեից կհասնեմ
Ես արագ վերկացա, լվացվեցի, հագնվեցի, Մաքսին կեր տվեցի, և տեսա որ խոհանոցում մայրս մինչ աշխատանքի գնալը նախաճաշ էր պատրաստել, ու դրել էր սեղանին, արագ կերա, և դուրս եկա տանից: Քանի որ ես արդեն չափահաս եմ կարող եմ մեքենա վարել: Մեքենայով Մոնիկային վերցրեցի ու գնացինք դպրոց: Նա ամբողջ ճանապարհին խոսում էր իր դիմահարդարումից, և մատնահարդարումից, և ես մտածում էի այդ ընթացքում, որ արդեն սկսում է նա ինձ ձանձրացնել: Դասարան գնացի, երբ արդեն զանգը հնչել էր: Հանրահաշիվ էր առաջին ժամը, Ընկեր Դավթյանը նոր դաս էր բացատրում, բայց քանի որ ես պարապում եմ ավարտական քննության համար, ապա ես այս դասերը բոլորը անցել եմ: Ես իմ սովորության համաձայն սկսեցի գրքի էջերին մատիտով նշումներ կատարել: Այդ իմ տարօրինակ սովորույթը ես անում եմ անցած տարվանից: Չգիտեմ թե ով է կարդացել, այս տարի իմ անցած տարվա նշումները, բայց հույս ունեմ, որ ոչ ոք ուշադրություն չի դարձրել, և դժվար թե մի հոգուն միաժամանակ ընկնի բոլոր իմ նշւմներով դասագրքերը:
-Էլի գրքի մեջ գրում ես?, ասաց Աշոտը,
-Հա, ասացի ես
-Էմիլը էս գրքերը դարձրելա իրա օրագրերը, ասաց Վիգենը:
-Հետո ես գրքրեը կոչվելու են Էմիլի օրագրերը, ասեց Էրիկը
Աշոտը, Էրկը ու Վիգենը իմ ամենամոտ ընկերներն էին:
-Պատկերացնում ես մեկը կարդա բոլոր նշումներով գրքերդ, ու իմանա թե ով ա գրել
-Ես էտ դեպքում 2 տարբերակ ունեմ, կամ կսպանեմ, կամ եթե աղջիկ լինի, ստիպված պետքա ամուսնանամ, ծիծաղալով ասեցի ես
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: