Մաս 11

411 33 6
                                    

Ինձ համար անսպասելի էր, դա լսել, այն էլ Էմիլից: Ինձ նույնիսկ մի պահ թվաց որ սխալ լսեցի:

-Ինչ?, չգիտեմ ինչու ասեցի ես

-Ասում եմ, որ շատ սիրուն ես: Ես երբ քեզ տեսնում եմ, չեմ հասկանում թե ինչ է կատարվում հետս: Անընդհատ ուզում եմ քեզ տեսնել, դպրոց որ գալիս եմ միշտ քեզ եմ փնտրում:

Էմիլի դեմքը այդ պահին շատ լուրջ էր, ես չգիտեի ինչ պատասխանեմ և շշմել էի:

Երբ ցանկացա մի բան ասեմ, Էմիլը ծիծաղեց ավելի ճիշտ պոռթկաց:

-Մենակ տեսնեիր քո դեմքը այդ պահին: Արժեր այս պահի համար քեզ խաբելը: -Ծիծաղալով ասաց Էմիլը

-Շատ ծիծաղալու էր ծիծաղից տեղս չեմ գտնում, հեգնական տոնով ասեցի ես, և աննկատ սրբեցի արցունքներս: Այո արցունքներս, քանի որ մինչ Էմիլի ծիծաղելը ես հավատացել էի իր խոսքերին, և սրտիս խորքում ուրախացել, բայց երբ նա ծիծաղեց, կարծես այդ պահին ինձ վրա սառը ջուր լցրեցին:

-Բայց տխուր ես երևում, կարողա հավատացիր իմ խոսքերին, հն?: Բայց չերազես ինչպես կարող ես ինձ դուր գալ, ու ես քեզ համարեմ գեղեցիկ: Եթե դու գեղեցիկ ես, ապա ես էլ Մեծ Բրիտանիայի արքայազն եմ, սակայն որ մտածենք  իմ արքայազն լինելը ավելի հավանական է:

-Մի անհանգստացիր ես քո ոչ մի խոսքին լուրջ չեմ ընդունում, և ինձ համար մեկ է, թե դու ինձ գեղեցիկ ես համարում, թե ոչ: Ու մեկ էլ ես էլի եմ ասել նորից եմ կրկնում ես քո ծանոթ աղջիկների նման չեմ, որ երազեմ քո մասին, ավելին եթե դու ինձ անգամ երազում խոստովանություն անես դա կլինի իմ ամենամղձավանջալի երազը: Նենց որ ձերդ գերազանցություն ամեն ինչ չի որ ձեզանով է սկսվում և ավարտվում:

Տեղերով կարծես փոխվել էինք, հիմա էլ Էմիլն էր ինձ շշմած նայում, ես առանց նրան մի բան ասելու գնացի: Մոտս 2 զգացողություն էր միաժամանակ, մի կողմից տխուր էի, որ Էմիլի ասածները սուտ դուրս եկան, մյուս կողմից էլ ուրախ էի, որ իր մոտ չհուզվեցի և կարողացա իրեն իր տեղը ցույց տալ:

Գնացի տուն, և չգիտեմ էլ թե ինչու, բայց առաջինը ձեռքս վերցրեցի հասարակագիտության գիրքս: Այդ պահին կապ չուներ, թե ինչ դասագիրք կվերցնեմ, ուզում էի միայն կարդալ Է-ի նշումներից: Ինձ դուր էր գալիս նրա նշումները կարդալ: Նրա նշումներում այնքան հարազատ բան կար, կարծես դրանք հենց ինձ էին ուղղված: Հասարակագիտության գրքի էջերը թերթելով, կանգնեցի մի էջի վրա, որտեղ գրված էր, գեղեցիկի մասին, և տված էր տարբեր գիտնակաների ուսմունքները գեղեցիկի մասին: Է-ն նույնպես նշումներ էր կատարել, որտեղ գրված էր

Ինձ համար գեղեցիկ է, այն որը բնական է: Այն մարդն է գեղեցիկ որը ունի նաև գեղեցիկ հոգի: Այն աղջիկն է գեղեցիկ, ով շատ պարզ է, ով տարբերվում է մյուսներից, և ով կարող է ուրախանալ այն չնչին մանրուքներից, երևույթներից, որը մյուսները չեն էլ նկատի:

Ես այդպես էլ գիտեի, որ Է-ն այսպիսի պատասխան կտար, այլ որ թե Էմիլի նման ում միայն արտաքին տեսքն է հետաքրքրում: Այսօր շատ ծանր օր էր, ինձ այսօր 2 հոգի համարյա նույն խոսքերը ասեցին, այն տարբերությամբ, որ Էդգարինը անկեղծ էին, իսկ Էմիլինը կեղծ: Սական ամեն ինչ կտայի որ Էմիլինը անկեղծ լիներ:



Իսկ ցանկանում եք հաջորդ մասը լինի Էմիլի դեմքից?

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя