Մաս 22

343 22 3
                                    

-Քանի որ Է-ն ես եմ

-Ի՞նչ ես խոսում Էմիլ , 

-Ճիշտն եմ ասում, ես եմ քո գրքի ընկերը

-Ի՞նչու շուտ չէիր ասում , 

-Ես ուզում էի ասեի, ամեն օր որոշում էի որ ասեմ, բայց վախենում էի թե ինչպես կարձագանքես

-Իսկ ի՞նչպես ես իմացել, որ ես եմ 

-Այն գրքից, որ թողել էիր սրճարանում, իսկ երեկոյան քեզ պատասխանեցի, 

-Ես էլ զարմանում էի թե ինչպես է այնպես լինում, որ երբ մենք վիճում էինք, Է-ն անմիջապես գրում էր

-Աստղ փորձիր հասկանալ ես Է-ով ուզում էի քեզ ավելի լավ հասկանալ, և շատ ժամանակ դու ինձ ոչինչ չէիր ասում, իսկ Է-ի հետ կիսվում էիր, գիտես ինչքան եմ խանդել Է-ին, 

-Ի՞նչպես կարող ես դու քեզ խանդել

-Կարող է ծիծաղալու հնչի, բայց հնարավոր է,  դու չգիտեիր որ Է-ն ես եմ

-Դրանում միայն դու ես մեղավոր դու պետք է հենց առաջին անգամ ինձ գրելու ժամանակ ասեիր, ու ես  քեզ խանդելու առիթ չեմ տվել, քանի որ ես Է-ին  ընդունում էի իմ գրքի ընկեր, ես համարում էի նրան իմ ընկերը, այն ընկերը ում երբեք չեմ ունեցել, ում հետ կարող էի ամեն ինչ կիսվել, 

-Իսկ ինձ Աստղ, որպես ում ես ինձ համարում, 

-Քեզ որպես  այն տղայի ում սիրում եմ, ում աշխարհի չափ եմ սիրում, 

Դա ասելուց Էմիլի աչքերը միանգամից փայլեցին,  նա ուզեց ինձ գրկի, բայց ես չթողեցի

-Մի գրկիր ինձ, դու քո այդ արարքով ամեն ինչ փչացրեցիր Էմիլ,  ես հիմա շատ շփոթված եմ, և դեռ հավատս չի գալիս, որ դու Է-ն ես: Ես քեզ վրա շատ բարկացած եմ: Ես ինձ զգում եմ խաբված, ում մոլորեցրել են այս մի քանի ամիսների ընթացքում, 

-Աստղ ես քեզ ամենևին միտում չեմ ունեցել խաբելու, կամ մոլորեցնելու, այլ ուզում էի միայն քեզ հասկանայի, դու ինձ չէիր ասում քո զգացմունքների մասին, իսկ Է-ին գրում էիր, և ես ամեն օր ինձ ասում էի, որ  քեզ պետք է ասեմ, բայց վախենում էի, որ նորից քեզ կկորցնեմ: 

-Իսկ չէիր մտածում որ եթե ես իմանամ ավելի վատ կլինի

-Ոչ այդ ժամանակ , ես երբ իմացա որ մեկը կարդացել է իմ նշումները  շատ բարկացա, իսկ հետո որ իմացա դու ես, ուրախացա ու ինձ համար դա շանս էր քեզ հետ մտերմանալու, այնուհետև երբ մենք սկսեցինք ընկերություն անել ես վախեցա քեզ ասել, Աստղ խնդրում եմ մի բարկացիր, ես քեզ շատ եմ սիրում, ու չեմ ուզում որ վիճենք:

-Էմիլ ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի բարկությունս անցնի ու ընդունեմ այն փաստը որ Է-ն դու ես, ու խնդրում եմ որ մի քանի օր ինձ տաս, 

-Այսինքն մի քանի օր տամ, Աստղ ես առանց քեզ նույնիսկ մեկ օր չեմ կարող

-Էմիլ ինձ մի քանի օր հանգիստ է պետք, խնդրում եմ մի քանի օր ինձ չգրես, չզանգես, և դպրոցում չմոտենաս: 

-Այդ դեպքում քանի օր կտևի այդ հանգիստդ

-Չգիտեմ

-Դու հասկանում ես որ չեմ ուզում քեզ մի քանի օր տամ

-Ուրիշ տարբերակ չկա  մեր հարաբերությունները պահպանելու Էմիլ, իմ մտքում հիմա այն է, որ դու ինձ ստել ես մի քանի ամիս, որքան էլ որ դիտմամբ արած չլինես

-Լավ Աստղ, ես համաձայնվում եմ միայն որ չեմ ուզում քեզ ընդմիշտ կորցնել, 

-Շնորհակալ եմ հասկանալու համար

-Միայն խնդրում եմ հենց բարկությունդ անցնի անմիջապես կասես

-Եղավ

Կարող եմ գոնե քեզ գրկել հիմա, 

-Լավ

Էմիլը ինձ այնքան ուժեղ էլ գրկել, որ կարծես ընդմիշտ էի նրանից բաժանվում, մենք այդպես մի քանի րոպե գրկախառնված մնացինք, 

-Սիրում եմ քեզ շատ Աստղ, գրկելուց հետո ասեց Էմիլը

-Դե ես գնամ
-Լավ,
Ես դուրս եկա ավտոմեքենայից ու գնացի տուն







իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя