Մաս 14

433 35 7
                                    


Ես ինքստինքյան հետ գնացի, 

-Կարող եմ քեզ հարց տալ, ասացի ես

-հարցրու

-Ինչու ես այսպիսի բաներ անում, ?

-Ինչ բաներ

-Տուն ես ճանապարհում, համբուրում ես  այնուհետև ձեռնոցներ ես նվիրում, ես ուղղակի չեմ հասկանում քո նպատակը ինչն է

-Նպատակ չունի արածս, իսկ ինչ կա դրա մեջ որ քեզ նվեր եմ անում, ճանապարհում եմ, կամ  համբուրում եմ

-Հենց դա է խնդիրը որ նպատակ չունի ու անիմաստ է այս ամենը,

-Դու ինչ է ուզում ես որ նպատակ ունենան իմ քայլերը

-Դու շատ լավ գիտես որ ես այլ իմաստով ասեցի

-Անկեղծ ասած ես էլ չեմ հասկանում թե ինչու եմ այսպիսի բաներ անում, բայց մի բան գիտեմ որ այդ ամենը քեզ դուր է գալիս

-Ոչ սխալվում ես,

-Չեմ սխալվում, 

Էմիլը մոտեցավ ինձ ու դեմքս շոյեց

-Տես կարմրել ես, 

Ես Էմիլի ձեռքը վերցրեցի դեմքիցս, հանեցի ձեռնոցները և տվեցի Էմիլին

-Էմիլ որքան էլ այն դուր է գալիս ինձ, բայց ես չեմ ընդունի նվերդ, հասկանում ես ես քեզ չեմ վստահում ու չեմ ուզում մնացած աղջիկների նման խաբված լինեմ, դրա համար խնդրում եմ այլևս այսպիսի նվերներ չանես ու չփորձվես ինձ դիպչել, ասացի ես ու գնացի:

Թեև տուն բարձրանալիս լացում էի, սակայն հասկանում էի որ ճիշտ վարվեցի:

Գնացի տուն, անմիջապես փակվեցի սենյակումս ու սկսեցի լաց լինել, բայց ինձ կարողացա հավաքել, արցունքներս սրբեցի ու աչքովս ընկավ գրականության գիրքս բացեցի մի էջ, ու տեսա որ Է-ն այդ էջում գրել էր

Եթե անգամ մարդ տխուր է և ուզում է լացել, պետք է չմոռանա որ կյանքը շարունակվում է և լացին պետք է հաջորդի ժպիտը, որովհետև հաստատ կգա օր, որ այդ տխուր օրը մարդ ժպիտով կհիշի,    

Այս տողերի ներքևում գրված էր՝ լսիր այս երգը Gregory Porter-Smile

Ես միացրեցի այդ երգը և այն ինձ  հանգստացրեց, նույնիսկ  սկսեցի ժպտալ; Ժպտալու ժամանակ միտք ծագեց մոտս, որ այնպայման պետք է իմանամ թե ով է Է-ն, այս անգամ չեմ ամաչի նրան մոտենալ: Ամբողջ երեկո շարունակեցի լսել այդ երգը և մտածում էի թե ինչպես կարող եմ գտնել նրան: Երկար մտածելուց հետո որոշեցի ֆեյսբուքում անանուն էջից մեր դպրոցի ընդհանուր խմբում հաղորդագրություն գրել: Ես տեղադրեցի Է-ի  նշանը՝աստղիկ իսկ մեջում Է տառ, իսկ նկարի ներքևում գրեցի,՝ ես կարդացել եմ քո բոլոր հաղորդագրությունները որ արել ես դասագրքերում, եթե կարդում ես խնդրում եմ արձագանքի, քանի որ շատ եմ ցանկանում քեզ հետ ծանոթանալ և փոստեցի: 



իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя