Գրականության դասին ես Արտիստը պատմեցի և 9-ը ստացա: Գիրքը պետք է Էմիլին հանձնեմ, սակայն դասամիջոցներին նրան չեմ հանդիպել, երևի նա էլ չի եկել այսօր դպրոց: Թեև նրան ատում էի, Նարեկին այդ օրը հասցնելու համար, սակայն խոստացել էի, որ գիրքը պետք է նրան տամ: Եվ ստիպված գնացի իր դասարան: Ի զարմանս ինձ Էմիլը դասարանում էր, և երեևի որ երկար դասամիջոցն էր, միայն նա էր դասարանում: էմիլի դեմքին էլ կային կապտուկներ,
-Հազիվ եկար, ես ել քեզ էի սպասում, քո պատճառով այս վիճակով դասի եմ եկել, -ասաց էմիլը
- Կարողա մի հատ էլ ասես, որ իմ պատճառով ա, որ երեկ եղբորս ընկերուհու հետ ռեստորան ես գնացել, ու Նարեկն էլ քեզ սենց օրնա հասցրել
-Կարողա, քմծիծաղով ասեց Էմիլը
-Վերցրու գիրքը
Էմիլը եկավ ու կանգնեց դիմացս: Նա բռնեց գրքի ծայրը , սակայն դեռ ես բաց չէի թողել գիրքը
-Պատմեցիր ստեղծագործությունը, հեգնական տոնով հարցրեց Էմիլը
-Քո ինչ գործ, ասեցի ես ու նայեցի Էմիլին, գոհ եղիր, որ երեկվա արարքիցդ հետո դեռ բերել եմ գիրքը.
Էմիլ հայացքը իմ ասելուց հետո փոխվեց, երբ արդեն ուզում էի գիրքը բաց թողնեմ, նա գիրքը քաշեց դեպի իրեն, և իներցիայով ես էլ հպվեցի Էմիլին, նրանից գալիս էր այնպիսի օծանելիքի հոտ, որ անընդհատ ցանկանում էի այդ բույրը շնչել:
-եթե քեզ ես հարց եմ տալիս ուրեմն բարի եղիր պատասխանիր, թե չէ...
-Թե չէ ինչ
-Քո մտքով էլ չի անցնի թե ինչ, քմծիծաղով ասեց Էմիլը
-Քեզ մի դիր լավ տղայի տեղ, դու իրականում ոչ մեկ ես, ու եթե քո այդ խոսքերը ուրիշների մոտ անցնում է, իմ մոտ չի անցնի, ու ես քեզանից չեմ վախենում, ոչ էլ բոլոր դպրոցի աղջիկների նման քեզանով ապրում եմ, այլ ես քեզ ատում եմ!
Էմիլի դեմքին ոչ մի միմիկա չփոխվեց, նա երևի դեռ ուշքի չէր եկել, և երբ ցանկացա Էմիլից անջատվել, նա չթողեց գրկեց մեջքից, ավելի իրեն մոտեցրեց և համբուրեց: Ես չէի պատասխանում և ձեռքերով հարվածում էի, որ բաց թողնի, բայց անօգուտ էր, արդեն շունչս կտրվում էր, և նա ինձ բաց թողեց, ես պահը չկորցրեցի և որքան ուժ ունեի ապտակեցի, իսկ նա միայն քմծիծաղ տվեց
-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր, ասաց Էմիլը ու հեռացավ գիրքը ձեռքին:
Իսկ դուք ինչ եք կարծում ով կլինի Է-ն?
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: