Մաս 3

489 31 3
                                    

Հաջորդ օրը երբ արդեն տանից դուրս էինք գալիս ես ու Նարեկը, և ես երբ դուռը բացեցի, իմ բացելը ու Էդգարի դուռը ծեծելը համընկավ և նրա ձեռքը արդյունքում հայտնվեց օդի մեջ, քանի որ մեր դուռը դեպի տուն է բացվում:

-Էդգար?,ինձանից անկախ ասացի ես

-Բարև Աստղ, կներես անհարմար բան ստացվեց,- Մի քիչ ծիծաղալով ասաց Էդգարը

-Հա ոչինչ, մենք էլ արդեն դուրս էինք գալիս

-Աստղ երեկ ձեր տանը դրամապանակս եմ թողել, դրա համար եմ եկել, ես  մտածում էի որ կորցրել եմ, բայց Նարեկը զանգեց ու ասեց որ այստեղ է

Այդ պահին Նարեկը եկավ, ձեռքին Էդգարի դրամապանակով ու մենք բոլորովս տանից դուրս եկանք: Մինչև Նարեկի ընկերուհու՝ Անիի տուն հասնելը Նարեկը և Էդգարը իրար հետ էին խոսում, իսկ ես նրանց հետևից էի գնում երգ լսելով, բայց երբ Անին միացավ մեզ Էդգարը սկսեց քայլել ինձ հետ, իսկ Նարեկն ու Անին իրար հետ, Ես սկզբում դա չէի նկատել, քանի որ մտածում էի Է-ի մասին, և լսում էի Imagine Dragons խմբի Bealiver երգը, և հանկարծակի եկա, երբ Էդգարը հանեց  աջ ականջիցս  ականջակալը և դրեց իր ականջին

-Թույլ ես տալիս չէ? -Ասաց Էդգարը

-Արդեն դրել ես ականջակալը, իմ թույլ չտալը անիմաստ է

-Լավ երգ ա, ես ել եմ սիրում այս խումբը,- Ասաց էդգարը

-Ես էլ, Մենք քայլում էինք Նարեկից ու Անիից համեմատաբար ավելի դանդաղ, և բնականաբար նրանք մեզանից առաջ էին:

Այդպես Ես ու Էդգարը միասին երգ լսելով գնացինք դպրոց: Կանգնեցինք դպրոցի մուտքի մոտ և ես առաջինը հանեցի իմ ականջակալը, իսկ հետո Էդգարը, Այնպես ստացվեց որ ականջակալները Էդգարի ձեռքում էին, իսկ հեռախոսը, որին միացված էր ականջակալները իմ

-Ափսոս հասանք, բայց հավես էր միասին երգ լսելն ու քայլելը, կուզեի միշտ այսպես գալ դպրոց -ասաց Էդգարը

Ես չգիտեի ինչ պատասխանեի, ճիշտն ասաց ես էլ կուզեի, բայց ամաչեցի ասեմ, միայն կարողացա հիմարի պես ժպտամ, ու առաջինը ինչ արեցի արագ ձեռքից վերցրեցի ականջակալներս ու առանց մտածելու ասացի

-զանգը հնչեց ու արագ մտա դպրոց, սակայն ամենածիծաղալուն այնն էր, որ զանգին դեռ տաս րոպե կար, և ես էլ ու Էդգարն էլ գիտեինք այդ մասին:

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя