Այդպես ես ու Էմիլը նստեցինք ավտոմեքենան:
-Էմիլ ինչու էիք կռվում
-Կարևոր չէ
-Չէ, ասա
-Մեկ է չեմ ասելու, ինչքան էլ հարցնես,
Այնուհետև, Էմիլը առանց բան ասելու սկսեց արագ վարել
-Էմիլ դանդաղեցրու, դու շատ արագ ես վարում
- Արագ չի, դու դեռ արագը չես տեսել
-Կապ չունի դանդաղեցրու, կամ կանգնեցրու, դու ի վիճակի չես ավտոմեքենա վարել
Էմիլը կանգնեցրեց մեքենան ու նայեց ինձ: Նրա ունքի հատվածից արյուն էր գալիս:
-Էմիլ արյուն է գալիս, ես անմիջապես սկսեցի պայուսակից միջից փնտրել անձեռոցիկ
-Բան չկա կանցնի
Հազիվ գտնելով անձեռոցիկը ես սկսեցի նրա դեմքը մաքրել
-Ինչպես ես այդքան հանգիստ խոսում, դեմքդ ամբողջությամբ կարմիր է
-Աստղ հանգստացիր, հիմա դու ավելի խառնված ես ու վախեցած քան ես
-Հա համաձայն եմ, Էմիլ ես շատ վախեցա ու ինձ համար շատ դժվար էր տեսնել, թե ինչպես են իմ համար կարևոր մարդիկ իրար հետ վիճում
-Ուզում ես ասես, որ Էդգարն էլ ա քեզ համար կարևոր,- Մի փոքր բարկացած տոնով ասաց Էմիլը
-Էմիլ հասկացիր նա իմ եղբոր ընկերն է և ես նրան սիրում եմ որպես եղբայր, իսկ թե ով է ինձ համար ավելի կարևոր, դու պետք է կռահես իմ կատարած ընտրությունից
-Մեկ է ինձ դուր չի գալիս որ նա քո կողքին է միշտ լինում, դու միայն իմն ես, դու իմ ընկերուհին ես,
-Բայց կարծեմ դու ընկերուհի չունես, թե այսօր սխալ եմ լսել ասածդ?
-Չէ ճիշտ ես լսել, ինձ ինչ-որ մեկը ասել էր, որ դպրոցում իրար անծանոթ ձևացնենք
-Ես ասել էի միայն անծանոթ ձևանանք, այլ ոչ թե դու բոլոր աղջիկների հետ խոսես ու ասես որ ընկերուհի չունես
-ԱԱԱ, ինչ-որ մեկը կարծեմ խանդումա, - մի փոքր ծիծաղով ասաց Էմիլը
-Քեզ սխալա թվում, ոչ մեկ չի խանդում, ուղղակի չեմ ուզում տեսնեմ թե ոնց են մյուս աղջիկները քեզ հետ հույսեր կապում ու փորձում ծանոթանալ
-Հիմա հասկանում ես թե ինչու էի ուզում որ բոլորը իմանան մեր մասին, ուզում եմ բոլորը իմանան որ դու իմն ես, իսկ ես քոնը
-Այս դեպքից հետո արդեն բոլորը իմացան
-Այո ու ես շատ ուրախ եմ դրա համար
ВЫ ЧИТАЕТЕ
իմ գրքի ընկեր
Romance-Ասում ես ատում ես հա՞, ուրեմն քեզ էլ պետք է ատես, որ ինձ հետ համբուրվեցիր -Ասաց Է...-ն ու հեռացավ գիրքը ձեռքին: