Նախաբան. Արևի դուստրը

2.4K 54 14
                                    

Առանց որևէ նախաբանի միանգամից եկեք անցնենք իմ պատմությանը , հաճելի ընթերցում ...
Բարև, ես Էվան եմ, ապրում եմ Կալիֆորնիայում՝ ծնողներիս հետ: Երկու օր առաջ լրացավ իմ 16 ամյակը: Ես ավարտել եմ հիմնական դպրոցը, և այժմ սովորում եմ ծրագրավորման քոլեջի առաջին կուրսում:Իմ երազանքներից մեկը՝ստեղծել սեփական ինտերնետ-խաղ, որը կլինի թե՛ հետաքրքիր, թե՛օգտակար դեռահասների և ինչու չէ նաև մեծահասակների համար:
Ինձ առաջին անգամ տեսնելով կարելի է մտածել, որ ինձ հետ մի բան այն չէ, դրա պատճառը այն է, որ ես երբեք չեմ բարկանում , ժպտում եմ գրեթե ամեն վայրկյան ու բոլորին. դրա պատճառը միայն այն է , որ ես գիտակցում եմ, որ Վատատեսությունն ու չարությունը երբեք չեն կարող տալ մեզ երջանիկ և անհոգ կյանք, այլ հակառակը կարող է զրկել մեզ վերջին հույսից ու պայքարելու ցանկությունից:
Դպրոցում ունեի շատ ընկերներ, որոնց հետ մինչ այժմ էլ պահպանում եմ կապը և երջանիկ եմ դրա համար, քանի որ ինձ համար ընտանիքիցս հետո ամենակարևորը ընկերներս են: Նրանք իմ մի մասնիկն են , որն օր օրի ավելի է մեծանում ու վերածվում է մասնիկից շատ ավելի մեծ բանի, առանց որի անհնար է պատկերացնել ինձ եւ իմ անձին:

Մի փոքր պատմեմ ընտանիքիս մասին. մորս անունը Թեյլոր է, նա իմ կյանքի լուսավոր կետերից մեկն է, իմ միակ ապավենն ու հույսը. Նրա շնորհիվ ես շարունակում եմ մնալ այնպիսին ինչպիսին կամ հիմա:Նա աշխատում է գովազդային գործակալությունում: Հայրս' Մայքլը, ունի սեփական գործարան, որտեղ պատրաստվում է աշխարհի ամենահամեղ սուրճը: Ծնողներս շատ են սիրում միմյանց, դրա ապացույց կարող են հանդիսանալ ամեն առավոտ սուրճի սեղանի մոտ նրանց ջերմ խոսակցություններն ու անհոգ ծիծաղը: Նրանք են իմ երջանկության 《պատճառը》, և նրանց շնորհիվ իմ ամեն մի օրը տոն է թվում:
Ինչպես հասկանում եք մենք ապրում ենք բավականին ապահով կյանքով, համենայն դեպս ոչ մեկ չի բողոքում մեր ընտանիքում: Առաջին հայացքից դա կարող է բավականին պարզ և բանական թվալ, բայց այդ ամենին ծնողներս հասել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի և մեծ կամքի ուժի շնորհիվ: Դրան են նպաստել նրանց սերը միմյանց հանդեպ և ինչպես մայրս է ասում' ես: Առհասարակ մայրս շատ է ասում , որ ես նրանց ապրելու իմաստն եմ և իրենց միակ նպատակը ինձ երջանիկ տեսնելն է: Ամեն անգամ, երբ մայրս ինձ ասում է այդ մասին հոգումս առաջանում է մեծ պատասխանատվության զգացում և ամեն ինչ լավ անելու ցանկություն , քանի որ իմ ամեն մի հաջողություն երջանկացնում է ծնողներիս և ընդհակառակը իմ յուրաքանչյուր արցունքի կաթիլ մի մեծ ցավ է նրանց համար, դրանում ես բազմիցս համոզվել եմ: Չեմ ցանկանում ձանձրացնել իմ սրտակեզ պատմություններով .միամգամից պատմեմ իմ առաջին օրվա մասին նոր շրջապատում՝ քոլեջում:
Կիրակի երեկո է, և ես ինչպես ցանկացած դեռահաս աղջիկ մտահոգվում է, թե ինչ պետք է հագնի առավոտյան:
...Ես բացեցի իմ պահարանը և անորոշությամբ լցված հայացքով մոտ 10րոպե նայեցի հագուստներիս գույնզգույն շարաններին: Վերջապես աչքիս տակ ընկավ իմ շատ սիրելի երկնագույն վերնաշապիկը, որը հայրիկիս նվերն էր իմ ծննդյան օրվա առթիվ, և մուգ կապույտ տաբատս: Դա այն էր ինչ ինձ պետք էր՝նորաոճ և հարմարավետ, ես կարող էի ազատ շարժվել և չանհանգստանալ որ մի բան այն չի լինի (դե ինձ թվում է բոլորն էլ ունենում են նման զգացողություն): Արդեն գիշեր էր և ես պառկեցի որպեսզի քնեմ , բայց մտքերս չէին քնում' մտածում էի թե ինչ կլինի առավոտյան և ովքեր կլինեն իմ նոր ընկերները... Վերջապես ես փակեցի աչքերս և չհասկացա թե ինչպես քնով անցա:
Առավոտյան.
Ուժեղ աղմուկ լսեցի ականջիս տակ.
-Էվաաա~Էվիի~Էվ~~ արթնացիր ուշանում ես...*դա մայրս էր*,- որտեղից եմ ուշանում մաամ, արձակուրդ եմ ախր...*մի քանի վայրկյան լռեցի ու վեր թռա*
-Աաաա~ քոլեջս, ուշացաաա~,- Էվա հանգիստ, դեռ ժամանակ ունես, կհասցնես...
Վեր կացա արագ-արագ հագնվեցի , թեթև շրթներկ քսեցի ու իջա ներքև:
-Էվա արի հաց կեր հետո քեզ պապան կտանի դասի,-լաավ մամ եկաա: Շատ եմ սիրում մեր համատեղ նախաճաշերը ու այդ պահին բոլորիս դեռ կիսաքնած դեմքերը:
Վերջացրինք նախաճաշը ու պապայի հետ մեքենայով գնացինք քոլեջ: Ճանապարհը երկար չէր ու ամենաշատը 10 րոպեից տեղում էինք: Անհանգիստ էի, բայց համ էլ շատ ուրախ'համբուրեցի հորս ու գնացի ներս:Քոլեջի միջանցքը բավականին մեծ էր, ինչպես ես էի ենթադրում , իսկ երեխաները բավականին լուրջ դեմքերով շրջում էին միջանցքներում ու ես մի փոքր շփոթվեցի, երևի ակնկալում էի, որ բելորը պետք է ինձ պես ժպտան... ես անորոշ քայլում էի ու փնտրում էի իմ լսարանը, բայց քոլեջը բավական ընդարձակ էր ու ես չէի կարողանում գտնել այն: Ես քայլում էի նեղ միջանցքով , երբ հանկարծ տղաների ու աղջիկների մի հոծ խումբ վազելով անցավ իմ կողքով և ես հանկարծակիի եկած քայլ դրեցի առաջ' դիպչեցի մի տղայի ուսի և հետ 《շպրտվեցի》...բայց այդ ամենը այնքան չվախեցրեց ինձ ,որքան այն , երբ զգացի որ հետևից ինչ որ մեկը բռնել է ուսերիցս...ես նայեցի հետ ու ապշեցի...

ես նայեցի հետ ու ապշեցի

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Լսիր լռությունսМесто, где живут истории. Откройте их для себя