Իմ հետևում նստած էր 《սառույց》-ը, այն հիմարը, ում ընկերները ինձ այդքան վնաս հասցրեցին:
Ես առանց աչքերս թարթելու նայում էի իրեն, իսկ նա' ինչպես սովորաբար, անտարբեր ու սառը հայացքով էր: Նա նույնիսկ չնայեց աչքերիս մեջ:Այդ ամենն այնքան անսպասելի էր, որ Ինձ մի պահ թվաց, թե երազ եմ տեսնում: Ես ցանկացա արթնանալ քնից' փորձեցի բոլոր տարբերակները, բայց ապարդյուն...հասկանալով, որ դա իրական է վեր կացա անկողնուց, բայց նա բռնեց ձեռքիցս և քաշեց ներքև: Ես《 պառկեցի》և աչքերս լայն բացած նայեցի նրան:
*ես նույնիսկ ի վիճակի չէի հարցեր տալու քանի եր մարմինս եւ միտքս սառել էին*
Նա կանգնեց, նայեց պատուհանից դուրս , ապա պտտվեց դեպի ինձ և առանց աչքերիս մեջ նայելու ասաց.
-Հանգստացիր ևս մեկ ժամ ու ես քեզ կտանեմ տուն:
Նրա ձայնը այնքան հաճելի էր, որ եթե առանց դեմքը տեսնելու լսեի այն, նրա դիմանկարը այլ տեսք կունենար:
Ես արդեն սկսեցի մտքերս տեղը բերել և մի որոշ ժամանակ անց սկսեցի հարցեր տալ.
-Ինչպես եմ ես այստեղ հայտնվել? Ինչու ես ինձ բերել այստեղ? Ինչպես գտար ինձ? Ով էր երեկվա անծանոթը? և վերջապես ինչն է քո այսպիսի լավ վերաբերմունքի պատճառը?ինչու ես մտահոգվում իմ հանգստի մասին?
-Լռի'ր,ես ատում եմ շատախոս մարդկանց հատկապես, երբ նրանց խոսքերը ոչ մի իմաստ չեն պարունակում:
-Ինչպես թե իմաստ չեն պարունակում? Ես քեզ չեմ ճանաչում, բայց արթնանում եմ քո տանը ու քո ննջարանում: Հետևաբար իմ հարցերը բավականին իմաստալից էին, իսկ հիմա պատասխանիր իմ դրանց!
- ես չեմ սիրում կրկնել խոսքս մի քանի անգամ, բայց դու դա ինձ ստիպում ես!
-պատասխանիիիր!!!
*այս վերջին խոսքս ես ասեցի բարկացած և բարձր ձայնով*, *ես կանգնած էի սենյակի պահարաններից մեկի կողքին*
Լսելով ինձ նա արագ քայլերով եկավ դեպի իմ կողմը' ձեռքերս վեր բարձրացնելով սկսեց դեպի պատը հրել:Ես մեջքս թեթև հարվածեցի պատին: Նա դեմքով մոտեցավ ինձ, նայելեց ուղիղ աչքերիս մեջ ապա մոտենալով դեպի ականջիս ցածր տոնով ասաց.
-չափից շատ են խոսքերդ...
*Իմ ներսում ամեն ինչ խառնվել էր իրար ու տակնուվրա էր լինում,,,թվում էր, թե սիրտս պատրաստ է ամեն վայրկյան դուրս թռչել տեղից:Ես առաջին անգամ տեսա իր հայացքը ուղղված դեպի ինձ,նրա աչքերի մեջ վառ կայծակներ էին նշմարվում , որոնք ամեն պահի կարող էին շողարձակել ու ոչնչացնել շուրջը գտնվեղ ամեն ինչ:*
Ապա նա հետ գնաց, բաց թողեց ձեռքերս և սկսեց հավաքել իրերս:
-իիինն...ի...ինչ ես պատրաստվում անել?
-քո հանգստյան ժամն ավարտված է,,,դու ազատ ես:
Երբ լսեցի այդ խոսքերը միանգամից հիշեցի երեկ գիշերվա ասածս Քրիսին: Ես նրան ասել էի, որ սպասեն ինձ,,,
Ես հիշեցի նաև , որ գիշերը տանը չեմ եղել և բղավեցի.
-Ծնողներս! Վստահ եմ նրանք արդեն ոստիկանությանն են դիմել և ես անհետ կորած եմ համարվում!
*ես երբեք առանց զգուշացնելու տանից չէի բացակայել*:
-նրանք կարծում են թե դու ընկերուհուդ տանն ես!
-ինչպես թե? Ով է ասել այդպիսի բան? Իսկ Ջենին? Ինչ կմտածի նա հնարավոր է երեսս անգամ չի ցանկանա տեսնել!
Նա ոչինչ չպատասխանեց միայն հայացքով ցույց տվեց դուռը ' հասկացնելով ինձ դուրս գալ : Ես հետևեցի նրան: Մենք իջանք բակ, այնտեղ կանգնած էր կարմիր գույնի մեքենա, որի դուռը բացելով նա կրկին ցույց տվեց ինձ թե ինչ պետք է անեմ: Ես նստեցի և փորձեցի մեր հասցեն ասել.
-Ռեդ փողո...,-չավարտեցի խոսքս, երբ նա ասաց.
-լռիր, և եթե ևս մեկ անգամ էլ մի բառ լսեմ ստիպված կլինես ոտքով հասնել տուն:
Ես լռեցի:
Մենք հասանք մեր փողոց, ես իջա մեքենայից, իսկ նա առանց ոչ մի խոսք ասելու հեռացավ:
*ես վեր թռա ու ինքդ ինձ ասացի.《Անգամ անունը չհասցրեցիր հարցնել! Հիմար!》:
Նայեցի դեպի հեռացող մեքենան ապա պտտվեցի և ուղղվեցի դեպի մեր տան բակ..
Ծնողներս տանը չէին և ես բարձացա իմ սենյակ: Փռվեցի անկողնուս վրա և սիրտս կրկին սկսեց անկառավարելի կերպով արագ բաբախել:Ամեն վայրկյան աչքիս առաջ էր գալիս նրա հայացքը ու ես կորցնում էի սթափ դատելու ունակությունս: Անգամ իր անունը չգիտեի և չէի էլ մտածում զգացմունքների մասին, բայց սրտիս բաբախյունը ստիպում էր ինձ զարմացնել:
Ես դեռ շատ կմնայի իմ մտքերի հետ, եթե չլսվեր դռան զանգը: Սթափվեցի և անակնկալի եկած արագ շարժում արեցի , որպեսզի վեր կենամ անկողնուցս բայց խճճվեցի վերմակիս հետ և հայտնվեցի գետնին:
Մի կերպ հասա դռան մոտ և բացեցի այն, անսպասելի հանդիպում էր..այնտեղ էր...Հ.Գ շնորհակալություն ընթերցելու համար^^ հուսով եմ հավանում եք^^ մի մոռացեք ☆-ի մասին և գրեք ձեր կարծիքը , այն շատ կարևոր է^^
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...