Դա Քամերոնն էր: Մթության մեջ պարզ երևում էր նրա աչքերի փայլը: Այնքան գեղեցիկ էր նա այդ պահին, որ սիրտս արագ սկսեց աշխատել, շտապ ուղղվեցի, բայց ոտքս կպավ սեղանի անկյունին ու ընկա հատակին-_-կարմրեցի:/... նա անտանելի է-_- ես բազմիցս ֆիլմերում տեսել եմ նման դեպքեր,երբ աղջիկը սայթաքում է կամ ընկնում, բայց տղան բռնում է աղջկա ձեռքից և չի թողնում, որ ընկնի!իսկ նաաաա!!! Ատում եմ նրան! Ոնց կարող է սիրտս նրա նմանի համար արագ խփել!
Ընկնելուց հետո իր սառը հայացքից գցեցի նրա վրա ու տեսա, որ կամաց ծիծաղում է, բայց նկատելով հայացքս լրջացավ ու շարունակեց խաղը:
Ես վեր կացա, նստեցի աթոռիս և հիշելով , որ հաղթել եմ կրկին կանգնեցի և բարձր "ուռաաա~" գոռացի, բայց շտապ նստեցի տեղս, որ նույնը չկրկնվի ու չհայտնվեմ հատակին:
Ես խաղում էի այս անգամ ուրիշ խաղ, երբ նկատեցի, որ Քամերոնը չկա: Աննկատ գնացել էր, իսկ ես չէի էլ զգացել..չնայած ինքս էլ չէի հասկանում ինչու եմ անհանգստանում! Մեկ է գիտեի , որ ամեն ինչ էլ նրա հետ լավ է"-" Բայց 《անկախ իմ կամքից》դուրս եկա ակումբից ու սկսեցի նրան փնտրել: Մութ էր, իսկ փողոցում այնքան մարդ կար, որ դժվար էլ գտնեի այդ հիմարին:
Որոշեցի գնալ տուն: Քայլում էի Ալմեդա փողոցով, որտեղ համեմատաբար լուսավոր էր ու անվտանգ:Ճանապարհի կեսից, ինչպես ինձ է բնորոշ մտքերով ընկա: Չէի հասկանում ինչ պետք է անեմ ու որն է ճիշտ: Քամերոնը ինձ համար շատ լավ մարդ է , ճիշտ է ունի թերություններ...շատ թերություններ -_- օրինակ իր ինքնասիրահարված ու կոպիտ բնավորությունը, որը տանել չեմ կարողանում, երբ նա խոսում է ուզում եմ հենց այդ պահին սպանել, բայց...բայց ով չունի թերություններ? Իսկ ով է ասում, որ թերություններ գոյություն ունեն? ինձ համար թերի մարդ չկա ,,, այն ինչ մարդիկ անվանում են 《թերություն》 ինձ համար տվյալ մարդու առանձնահատկությունն է...չէ որ եթե չլինեին այդ 《թերությունները》 բոլորը նման կլինեին միմյանց, իսկ ամեն ինչի միանմանը ձանձրալի է..Ինչ որ է, ես միայն չէի կարողանում հասկանալ ինչու են բոլորը այդքան վատ կարծիքի Քամերոնի մասին? Ինչ է արել նա, որ այդքան ցածր կարծիքի է արժանացել? ...մի պահ ինձ այսպես ասած հիմար զգացի, որ հավատացել էի մյուսների կարծիքին ու սկսել էի փոխվել նրա հանդեպ, չէ որ մայրս ասում է. 《Մարդու մասին կարծիք կարելի է կազմել միայն անձամբ ճանաչելու դեպքում》...իսկ ես նրան տեսնելով միայն լավը կարող էի ասել...Այս և այլ թեմաներով մտածում էի, երբ նկատեցի, որ հասել եմ ատրակցիոնների այգի... դա այնքան էլ հեռու չէր մեր տանից, և ես որոշեցի մի քիչ էլ զբոսնել... քիչ ժամանակ անց նստեցի այգու նստարաններից մեկի վրա , որը 《Սատանայի անիվ》 ատրակցիոնի հետևում էր ընկած...
սա հատուկ ատրակցիոն էր զույգերի համար քանի որ չորս կողմից փակ էր ապակիներով և տեղը նախատեսված էր միայն երկու հոգու համար... նայեցի այդ անիվին ու նրացից մեկում նկատեցի ինչ-որ մարդու պատկեր...մութ էր և չկարողացա հասկանալ թե ով է...որոշեցի մոտենալ...
Քայլերս նախ արագ էին, ապա սկսեցին դանդաղել ու կամաց մոտենալ դեպի անիվը: Մոտենալով հասկացա , որ տղա է , ու ի զարմանս ինձ միայնակ է: Ավելի մոտեցա, որպեսզի բացեմ դուռը: Բացեցի այն ու տեսա ...տեսա Քամերոնին...չեմ հասկանում ինչու ենք մենք այսքան հաճախ 《պատահաբար》 հանդիպում...ասում են, որ եթե մեկին երեք անգամից ավել պատահաբար հանդիպում ես, ապա դա ոչ թե պատահականություն է այլ ճակատագիր...սա մեր երրորդ չնախատեսված հանդիպումն էր...ես սկսում էի հավատալ, որ դա իմ ճակատագիրն է և կարծես այդպես էլ եղավ...այդ հանդիպումը դարձավ ճակատագրական..
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
CasualeՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...