վերջաբան: Լսեցի լռությունդ

865 61 19
                                    

Բայց ամեն անգամ այնքան հաճելի էր տեսնել, թե ինչպես է ժամին նայելով սպասում իմ գալուն...Այգուց դեռ մի քիչ հեռու էի, ու երբ նկատեցի Քամերոնին ամբողջ ուժերս հավաքելով սկսեցի վազել...տեսնելով ինձ նա էլ սկսեց ընդառաջ գալ ինձ ...հասանք ու ամուր գրկեցինք իրար...

երկուսիս շունչն էլ կտրվում էր, բայց բաց չէինք թողնում միմյանց

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

երկուսիս շունչն էլ կտրվում էր, բայց բաց չէինք թողնում միմյանց...լսելով նրա սրտի աշխատանքը ավելի ուժեղ էի սեղմում դեպի ինձ: նա իմ օդն էր դարձել ու թվում էր, եթե բաց թողնեմ կարող է շնչահեղձ լինեմ...անցնում էին րոպեները , բայց ոչ մեկս չէր խոսում, նայում էինք իրար դեմքի և լուռ ժպտում էինք: Հայացքս տանում էի դեպի  նրան ու գիտակցում էի ,որ օրեցօր ավելի ու ավելի շատ եմ սիրահարվում նրան...նրա կողքին մոռանում եմ ամեն ինչ ու ամենքին...նրա գրկում զգում եմ, որ երջանիկ եմ ու...ու սկսում եմ համոզվել այն փաստի մեջ, որ սերը արժե մեր սպասումներին, քանի որ որքան էլ դժվար է սպասելը միևնույն է , երբ հասնում ես ուզածիդ մոռանում ես ամեն ցավ ու տխրություն:
Վերջապես հավաքեցի մտքերս ու այն ամենը ինչ կուտակվել էր սրտումս և ասացի.
-Քամերոն! Կներես ինձ...կներես, որ չէի վստահում, կներես, որ կասկածում էի զգացմունքներիդ անկեղծությանը...կներես ինձ, որ...,- ձայնս ընդհատվեց, քանի որ այլևս չկարողացա զսպել արցունքներս...
-Է..Էվա...ինչ եղավ???Ինչի ես լացում?? ինչի ներելու մասին ա խոսքը?
Նա գրկեց ինձ ու ես մի փոքր հանգստանալով որոշեցի մի կարևոր հարց տալ նրան, որը վաղուց տանջում էր ինձ.
-Քամերոն...
-հա?
-Դու ի..ինձ ...,
-հա սիրում եմ Էվա Ու շատ եմ սիրում...
Նա հասկացավ ինձ կես բառից...աչքերս լցվեցին երջանկության արցունքներով...Դա առաջին անգամն էր...առաջին անգամը, երբ նա խոսեց իր զգացմունքների մասին...առաջին անգամն էր, երբ ասաց, որ սիրում է...իսկ այդ խոսքերն  էլ ապացուցեցին ինձ , որ իր սրտի սառույցը հալվել է, իր մեջ թաքնված արևին ազատություն է տվել, որն էլ սկսել է իր ջերմության շողեր արձակել...սրտում գտնող արևի առաջին շողերի հետ էլ իր լռությունը փոխարինվել էին բառերի...բառերի , որոնց շնորհիվ և պատճառով ես վերջնականապես  սիրեցի նրան ու սկսեցի առանց նրա կյանքս չպատկերացնել...նա իրենով էր արել իմ հոգու, սրտի ու մտքերի ամեն մի մասնիկը...երկար պայքարից ու անհանգիստ գիշերներից հետո ես վերջապես  լսեցի ...լսեցի նրա լռությունը...

Հ

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Հ.Գ վերջացավ իմ առաջին պատմությունը^^ հուսով եմ հավանեցիք^^ այս պատմության միտքը կայանում էր նրանում, որ բոլորս էլ մեր սրտի խորքում ունենք մի փոքր լույսի շող...այն հաճախ ցույց չենք տալիս, որպեսզի ուրիշները չմարեն այն իրենց դավաճանությամբ և կեղծիքով...դրա համար էլ դառնում ենք   կոպիտ, սառը և ինքնամփոփ...բայց ինչքան էլ խորն է  լինում  պահված այդ արևի շողը, միշտ գտնվում է մի մարդ, ով դրանց լույսը մարելու փոխարեն քեզ է տալիս իր ամբողջ սերը ու քո արևը սկսում է ավելի վառ շողալ ու ջերմացնել հոգիդ...♡
Շնորհակալություն ընթերցելու համար^^ գրեք կարծիքներ^^ շատ հետաքրքիր են^^

🎉 Вы закончили чтение Լսիր լռությունս 🎉
Լսիր լռությունսМесто, где живут истории. Откройте их для себя