Իմ առաջ հայտնվեց նա' լուսնե տղա, ում հանդիպել էի առաջին օրը' լսարան փնտրելիս:Նրա առանց այն էլ մութ հայացքը ավելի մթագնած էր ,թվում էր,թե այժմ պետք է գոռա ու կռիվ անի, բայց եղավ ճիշտ հակառակը: Նա նայեց ձեռքս բռնած տղաներին, իսկ նրանք էլ իրենց հերթին նայեցին 《սառույցին》: Հայացքների փոխանակությունը կշարունակվեր դեռ երկար, բայց լռությունը խախտվեց լուսնե տղայի անսպասելի հանգիստ խոսքով.
-ասա թող բաց թողեն աղջկա ձեռքերը!
Նրա խոսքերից հետո 《սառույցը》 նայեց ինձ բռնած տղաներին և նրանք անմիջապես բաց թողեցին ինձ, իսկ ես ուժասպառ ընկա գետնին: Մի կերպ բարձրացա և կանգնեցի մի կողմում: 2 տղաների մեջ սկսվեց խոաակցություն.
- տեսարան ես ստեղ սարքել հերիք չի 'մի հատ էլ աղջկա վրա ես ուժդ ցույց տալիս?
-ինչի քեզ ինչ-որ մի բանով խանգարում ա իմ արածը?
- հա էն էլ ոնց ա խանգարում
-խի կարողա սիրածդ աղջիկն ա ? Հազիվ էլ էլի սրա նմանին սիրես...
Էդ պահին ամեն ինչ մեջս խառնվեց իրար ու պատրաստ էի հարձակվել էդ հիմար սառցի կտորի վրա ու խեղդել, բայց հերթը ինձ չհասավ, իմ տեղը արդեն ինքը'լուսնե տղան ուճեղ հարված հասցրեց:
Սառույցի կտորը քմծիծաղով մաքրեց շուրթերի արյունը ու ասաց,- նենց եմ սիրում, որ իսկական դեմքդ ցույց ես տալիս Սթեֆան:...Ես չդիմացա էլ ու վազելով հարձակվեցի նրա վրա ու ինչքան ուժ ունեի սկսեցի հարվածել , բայց էդ հիմարը միայն ծիծաղում էր, իսկ դա ինձ ավելի էր բարկացնում...ուզում էի նորից խփել, բայց այս անգամ բռնեց ձեռքս ու հետ հրեց ինձ... Ես նորից ընկա գետնին ու ներսումս կուտակված բարկությունից բղավեցի: Նա շարունակում էր ծիծաղել, երբ Սթեֆանը (ինչպես պարզվեց Լուսնե տղայի անունը Սթեֆան էր) նորից խփեց ու ասաց.
- ես էս ամեն ինչը սենց չեմ թողնի! ,-բռնեց ձեռքիցս ու սկսեց արագ ինձ ինչ-որ տեղ տանել:-ուր ենք գնում?
*լռություն*
-Սթեֆան ասա ուր ես տանում ինձ!
*կրկին լռություն*
-ես քաշեցի ձեռքս ու գոռացի.
-վերջապես կասես ուր ենք գնում!!!
-Որ մի քիչ սպասես կտեսնես...,-նորից բռնեց ձեռքս ու սկսեց քայլել:Ես չգիտեի ինչ անել կամ ասել, պարզապես հետևում էի նրան:
Վերջապես նա կանգնեց: Մենք ինչ-որ անմարդաբնակ շինության դիմաց էինք ու ես սկսեցի մի քիչ վախենալ, քանի որ արդեն ուշ էր և ես կարելի է ասել անծանոթ տղայի հետ էի, այն էլ լքված տարածքում:
-ինչի բերեցիր ինձ ստեղ?!
- Էվա սրանից հետո ամեն կերպ խուսափի Ջեյսոնի հետ հանդիպումից ու բոլոր կարգի շփումից հասկացար?
Նրա տոնը բավական բարձր էր, որն ինձ էլ ավելի վախեցրեց:
-Բայց...ինչ ա կատար...,- չհասցրեցի անգամ խոսքս վերջացնեմ, երբ նա գոռաց.
-ոչ մի հարց!
Ես տանել չեմ կարողանում նման վերաբերմունքը թե' իմ, թե' մյուսների նկատմամբ, առավել ևս երբ ինձ հրամայում են կամ արգելում.
- իսկ դու ինչ իրավունք ունես ինձ նման բան ասելու ու տոնդ բարձրացնելու!
-Էվա...լսի...
-ես չեմ լսում անծանոթներին' հեռու գնա ինձանից ու չգաս հետևիցս!
Ես ուսով նրան հրեցի և վազեցի մեր եկած ճանապարհի հակառակ ուղղությամբ:
...Արդեն 30րոպե էր անցել, իսկ ես անիմաստ թափառում էի փողոցներով: Մեկ օրում այսքան միջադեպ ու այսքան տեղեկությունը ինձ համար հեշտ չէր ընդունելը և ես պարզապես չէի հասկանում ինչ էր կատարվեւմ իմ գլխում, մտքերս խճճվել էին ու մթնել, չէի կարողանում սառը մտածել: Անորոշ քայլում էի, երբ ինձ սթափեցրեց ինչ-որ բարձր բղավոց: Ես քարացա տեղումս ու վախից չգիտեի ինչ անեի: Նայեցի շուրջս ու հասկացա, որ մոլորվել եմ, իսկ եկածս ճանապարհը չի էլ երևում: Փորձեցի հետ գնալ, երբ կրկին բղավոց լսեցի: Այս անգամ չկարողացա ինձ կառավարել ու արդեն պատրաստվում էի բղավել, բայց հետևիցս ինչ-որ մեկը փակեց բերանս...
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...