Նստեցինք այդտեցի ճոճորանների վրա և Սթեֆանի առաջարկով սկսեցինք արագ ճոճորվել...Այնքան գեղեցիկ տեսարան էր այդ պահին: Քամին շարժում էր աշնանային ծառերի տերևները, ճոճանակը ինձ արագ առաջ ու հետ էր տանում ու այդ երկուսը միանալով իրար ստեղծում էին տպավորություն, որ ես թռչում եմ: Ես մաշկիս վրա զգում էի քամու ազդեցությունը, լսում էի նրա ձայնն ու թեթևություն էի զգում:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Գլուխս թեքեցի դեպի Սթեֆանը, ով այդ պահին ինձ էր նայում ու ժպտում: Ես դանդաղեցրեցի ճոճանակս, օրինակիս հետևեց նաև Սթեֆանը: Նա կրկին նայեց ինձ ու ասաց. - էվա էնքան ուրախացա, որ ասեցիր հանդիպենք, ես մտածում էի քեզ ավելի շատ ժամանակ պետք կգա մտածելու ու որոշում ընդունելու համար: Ես չհասկացա ինչը նկատի ուներ, որոշում ասելով,,,հետո հիշեցի, մեր խոսակցության մասին ու մի պահ ինձ վատ զգացի: Սթեֆանը մտածում է, որ պատասխանի համար եմ խնդրել հանդիպենք, բայց իրականում ուզում էիՔամերոնից հարցեր տալ, այն մարդուց, ում տանել չի կարողանում: Ինչևէ ես ասացի. -Սթեֆան, ես հիմա ինձ վատ եմ զգում... -ինչ է պատահել Էվա? Ինչդ է ցավում? -չէէ, ես առողջ եմ, ուղղակի անհարմար եմ զգում,,, -ինչի? -որովհետև ես իրականում նրա համար չեմ կանչել քեզ ինչ դու ես մտածում -այսինքն?ավելի կոնկրետ խոսիր! -դու մտածում ես, որ պետք է քեզ ասեմ 《այո կամ ոչ》... -դե հա բա ուրիշ ինչ? -դեեե... -խոսիր Էվա... -եղբորիցդ... -ինչ?? Դու որտեղից գիտես? -Ջեսսին է ասել... Նրա հայացքը մթագնեց, ես գլուխս կախեցի. -Սթեֆ կներես ինձ"-" չէի կարծում , որ քեզ դա այդքան դուր չի գա... Մի քանի վայրկյան անց նա ասաց. -բան չկա! Ինչ ես ուզում իմանալ ...հարցրու! Իմ դեմքին ժպիտ եկավ, բայց դա ցույց չտվեցի, որ չնեղացնեմ Սթեֆանին: -Ով էր այն աղջիկը , ում գլխին Քամերոնը հյութ լցրեց ? -իր ընկերուհին Ես զարմացա բայց շարունակեցի. - ինչ է նրա անունը? - Էլիսոն -իսկ ինչ էր նշանակում այդ օրվա Քամերոնի պահվածքը? -լսիր Էվա ես չեմ ուզում խոսել Քամերոնի մասին, բայց միայն քո անվտանգության համար կասեմ, բայց առաջին ու վերջին անգամ! *ինչ էր նշանակում 《իմ անվտանգության համար》* -ասա լսում եմ Սթեֆան... -Քամերոնը ինքնահավան բնավորություն ունի, ատում է երբ իրեն հրամայում են կամ ստիպում են աշխատել , նա ունի մի քանի ընկերուհիներ, որոնց հետ պարզապես ժամանակ անցկացնելու համար է շփվում: Նրան կյանքում չես կարող տեսնել, որ մեկին ժպտա կամ ցույց տա իր զգացմունքները? Եվ գիտես ինչի? Որովհետև ինչ-որ բան զգալու դրա համար նախ սիրտ է պետք ունենալ, իսկ նա չունի դա: Էլիսոնը նրա այդ ընկերուհիներից մեկն է , ով իմացել էր Քամերոնի մյուս աղջիկների մասին և եկել էր խոսելու նրա հետ, բայց թե ինչ արեց Քամերոնը ինքդ էլ տեսար: Էվա խնդրում եմ , որքան կարող ես հեռու մնա նրանից: Նա ունակ չէ անկեղծ լինելու:Նա միայն կարող է օգտագործել մարդկանց և մի օր ձանձրանալով դեն նետել, ինչպես այդ աղջիկների հետ է վարվում: Չեք կարող պատկերացնել ինչ էր կատարվում այդ պահին սրտումս: Չէի ուզում հավատալ Սթեֆանի խոսքերին: Ես ախր տեսել էի թե ինչպես է Քամերոնը օգնում ինձ, ինչպես է անհանգստանում: Փաստորեն դա նրա պլանի մի մասն է եղել: Դրա միջոցով փորձել է սիրտս գրավել, որպեսզի օգտագործի? Գլուխս պտտվեց քիչ էր մնում ընկնեյի, բայց Սթեֆանը բռնեց ձեռքս. -Էվա ես քեզ կուղեկցեմ տուն: -չեմ ուզում,- կամաց ձայնով ասացի ես,-վաղը կխոսենք լավ? Սթեֆանը համաձայնվեց: Մենք հեռացանք ճոճորաններից, այնտեղ թողնելով մեր խոսակցությունը:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Բայց Սթեֆանի խոսքերը մտել էին գլխիս մեջ ու դուրս չէին գալիս: Ես քայլում էի չհասկանալով ուր եմ գնում: Գլուխս բարձացրեցի ու տեսա , որ ոտքերս ինձ բերել են այն օրվա այգին, որտեղ ես ու Քամերոնը հանդիպեցինք: Արցունքները գլորվեցին աչքերիցս ու սկսեցի լաց լինել..
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
.ինչ էր սա? Ինչու եմ լացում? Ինձ համար մեկ է թե Քամերոնը ինչպիսին է, և թե քանի հոգու հետ է շփվում,բայց եթե մեկ է ինչու է սիրտս այսպես ցավում... Անդադար լաց էի լինում ու չէի կարողանում հանգստանալ: Բայց...