Բայց հետևից ինչ-որ մեկը փակեց բերանս: Ես նախ սկսեցի անհանգիստ շարժվել' փորձելով ազատվել այդ 《կապանքներից》: Ես սարսափեցի, երբ հեռվում, որտեղից լսվել էր բղավոցը ' խավարի միջից սկսեց ձևավորվել մարդու կերպարանք ում ձեռքին ինչ-որ երկար գործիք էր նշմարվում: Այդ մարմինը գնալով ավելի ու ավելի արտահայտիչ և պարզ տեսք էր ստանում, և ես հավաքելով ուժերս փորձեցի փախչել ու այդ պահին նա, ով փակել էր բերանս' ձեռքի մեկ շարժումով պտտեց ինձ դեպի իրեն և ձեռքով թաքցրեց հայացքս :
Սիրտս ակամայից սկսեց արագ բաբախել, դա անսպասելիության և վախի հետևանք էր և ուրիշ ոչ մի բանի, քանի որ ես անգամ չհասցրեցի տեսնել, թե ով է թաքնված:
Մի քանի վայրկյան ինձ իր մոտ 《թաքցնելուց》 հետո նա բռնեց ձեռքս և սկսեց արագ վազել: Վազելու ընթացքում լսվեցին վերում նշված մարդու կոպիտ ու խռպոտ ձայնը.
- Այդ ուր եք փախչում հիմարներ! Կանգնեք! այլապես կափսոսեք, որ չլսեցինք ինձ!
Ես ակամայից բղավեցի և հենց նույն պահին էլ կնկնեի, եթե անծանոթը չբռներ իմ իրանից: Նրա հագին կար վերարկու, որի գլխաշորը ամբողջությամբ փակել էր դեմքը իսկ մթությունն ու թուլությունիցս առաջացած խամրած պատկերները չէին թողնում, որ հասկանամ, թե ով է այն մարդը, ով փորձում է օգնել ինձ:
Վերջապես նա բարձրացրեց ինձ և մենք կրկին սկսեցինք վազել, սակայն եկավ այդքան կանխատեսելի պահը' ես ամբողջովին ուժասպառ եղած կորցրեցի ինքնագիտակցությունս և ընկա գետնին, այդպես էլ չիմանալով, թե ով էր այդ անծանոթը...
Երբ ուշքի եկա արդեն առավոտ էր, ես երբեք այդքան չէի ատել արևի լույսը, որքան այդ պահին,քանի որ նրա սուր ճառագայթները ընկնում էին ուղիղ աչքերիս մեջ ու արցունքոտում:Ես առանց գլուխս շարժելու ' աչքերով նայեցի շուրջս , հասկացա , որ պառկած էի փոքրիկ մահճակալի վրա: Եվս մի քանի վայրկյան շարունակեցի նայել կողքերս, սակայն ոչ մի ծանոթ առարկա չտեսնելով վեր թռա տեղիցս ...առաջինը աչքիս ընկավ մահճակալի կողքին' աթոռի վրա դրված վերարկուն, որի միջոցով կայծակնային արագությամբ հիշեցի անցյալ գիշերվա տեղի ունեցած միջադեպերը:
Հանկարծ ինչ-որ թխկոց լսվեց իմ մեջքի հետևում, ես ինչպես երևում է դեռ վախեցած էի ու շատ դանդաղ գլուխս պտտեցի դեպի հետ ու զարմանքից բարձր ճիչ արձակեցի...իմ հետևում նստած էր...
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
DiversosՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...