և այդ խմբում տեսա այն աղջկան, ով մի քանի օր առաջ վախեցած մտել էր լսարան: Սա իմ զարմանքի առաջին հատվածն էր, այն կրկնապատկվեց, երբ տղաների մեջ տեսա սառցե տղային:
Նա կանգնած էր մյուս տղաների հետևում ու կարծես ինչ-որ բանի էր սպասում: Հանկարծ նրա դիմացի տղաները երկու տարբեր կողմեր քաշվեցին, այնպես որ նա մնաց մեջտեղում: Ձեռքին կար ծխախոտ, որը նրան բավականին լուրջ կամ ավելի ճիշտ ասած 《չար》տեսք էր փոխանցում:
Նա դանդաղ քայլերով մոտեցավ աղջկան, ով կծկվել էր' չիմանալով ոնց դուրս գալ տղաների շրջափակումից : Ապա անկյունում կանգնած տղաներից մեկը ինչ-որ տուփ հանեց գրպանից և հյութ ու տվեց 《սառույցին》 (ես տղային կդիմեմ նախնական որպես սառույց, քանի որ անունը և առհասարակ ոչինչ չգիտեմ իր մասին》:
Այն ինչ արեց նա վերցրած տուփով և հյութով ինձ պարզապես շոկի ենթարկեց: Նա բացեց հյութը դանդաղ լցրեց աղջկա գլխին ապա տուփը պարզապես շպրտեց աղջկա վրա: Բոլոր տղաները սկսեցին ծիծաղել, բացի 《սառույցից》 և իր կողքին կանգնած տղայից:
Ես չէի կարողանում հասկանալ նրա այդ արարքի պատճառը և մոտավոր տաս րոպե քարացել էի : Ապա ինձ ինչ-որ ուժ հուշեց որ գնամ դեպի խումբը: Ես վստահ քայլերով գնացի դեպի տղաների խումբը ու ապտակեցի 《Սառույցին: Այն ինչ կատարվեց իմ ներսում ապտակից հետո դա մի անբացատրելի զգացողություն էր, որն իր մեջ պարունակում էր թե' հանգստություն, թե' վախ, և թե' անորոշություն:Ես կախեցի գլուխս քանի որ չգիտեի ինչ անել, հետևից տղաներից մեկը բռնեց ձեռքս ու սկսեց թափահարել այնքան ուժեղ, որ ինձ թվաց հիմա կուշաթափվեմ, բայց անգամ մտքիս ծայրով չանցավ ափսոսել արածիս համար, չէ որ նման վերաբերմունքը այդ աղջկա նկատմամբ անարդար էր:《Սառույցը》 նայում էր ինձ իր նույն անտարբեր հայացքով, բայց դրա մեջ բարկության նշույլներ էին երևում, նա հազիվ էր զսպում իրեն: Մի քանի րոպե անց, երբ արդեն 1 տղա էլ ավելացավ ու սկսեց թափահարել մյուս ձեռքս 2-3 քանի քայլ հեռավորության վրա լսվեց հարվածի ձայն, սակայն ես չկարողացա տեսնել, թե ով է նա, քանի որ մազերս ամբողջությամբ փակել էին աչքերս: մի քանի վայրկյանից իմ առաջ հայտնվեց ....
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
De TodoՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...