Կամաց բարձացրեցի հայացքս,,,նա նայեց ուղիղ աչքերիս մեջ: Սկրտս սկսեց արագ աշխատել, եչնչի մասին չէի կարողանում մտածել ու թվում էր թե կուշաթափվեմ: Մենք նայում էինք իրար, հանկարծ նա ծիծաղեց. -չգիտեմ թե ինչի մասին ես մտածում հիմա, բայց ինձ թվում ա քեզ հանգստանալ ա պետք, թե չէ սիրտդ հեսա կպայթի: Ինձ զարմացրին նրա այդ հանկարծակի խոսքերը: Ինչ մտքերի մասին էր նա խոսում? Ինչ կապ ուներ իմ սիրտը: Աաախ հա...սիրտս...այն արագ էր աշխատում և քանի որ մենք իրար էինք կպած, նա զգում էր բաբախյունը: Երբ ես հասկացա դա վախեցած հետ քաշվեցի: Ես այդ պահին կնկնեի, եթե նա չբռներ ձեռքիցս և դեպի իրեն չքաշեր: Քաշելուց հետո մեր հայացքները շատ մոտ էին իրար: Ես ամբողջությամբ այրվում էի և չգիտես ինչու փակեցի աչքերս:
Մի քանի վայրկյան անց Քամերոնի ծիծաղը ինձ սթափեցրեց, ես բացեցի աչքերս և նա ասաց. - այ հիմա պարզ է, թե ինչի մասին էիր մտածում: Ես ամոթից ավելի շատ սկսեցի այրվել ու ամբողջ այտերս կարմրեցին: -Դեռ շատ ենք էստեղ մնալու? ,- ուժերս հավաքած ասեցի ես: Քամերոնը դանդաղ դուրս եկավ և տեղ բացեց, որպեսզի ես անցնեմ: -ես քեզ կտանեմ տուն, թե չէ ոնց հասկանում եմ մագնիսի պես փորձանքները քեզ ես քաշում: -ե..ես.. ինչ մեղք ունեմ ախր? -էլ ոչինչ մի ասա!մի ստիպիր անցած անգամ ասածս կրկնեմ: Ես դա չէի մոռացել, քանի որ այդպիսի զգուշացում, որպեսզի չխոսեմ այլևս ոչ ոք բացի իրենից չէր արել: -ինչու ես ինձ օգնում? -միայն թե չասես որ մտածում ես այս ամենը պլանավորված էր,- նա քմծիծաղ տվեց: -իսկ ինչպես է լինում, որ ամեն անգամ հայտնվում ես այն ժամանակ, երբ ինձ օգնություն է պետք: - մի ընկիր երազանքների գիրքը : Ես արագ քայլեցի, փակեցի իր ճանապարհը և նայեցի ուղիղ աչքերի մեջ: Նա շփոթվեց. -Ինչ ես անում? -ես մեր հանդիպման առաջին օրից ուզում էի աչքերիդ նայել...հիմա հենց դա էլ անում եմ... -այլևս չանես նման բան! Քամերոնը այս անգամ շփոթված էր, բայց շարունակում էր մնալ սառը և անտարբեր: Վերջապես հասանք մեր տան բակ. -շնորհակալ եմ ինձ ճանապարհելու համար^^ Նա ոչինչ չասաց' պտտվեց և հեռացավ: Ես մտա տուն: -Էվա~ աղջիկս ինչպես ես? -լավ մամ, դու? -ես էլ^^արի միասին ընթրենք շուտով հայրդ էլ կգա... -չէ մամ ուզում եմ քնեմ կներես: -լավ... Ես բարձացա իմ սենյակ և այսօրվա մասին երկար մտալուց հետո քնեցի: *առավոտյան* -Էվա ուշացար վեր կաց! -լաաավ"-" Վեր կացա, հագնվեցի ու գնացի քոլեջ: Ճանապարհին ինձ լիացան Քրիսն ու Ջեսսին: Այսօր առաջին անգամ պետք է լսեին Միսթր Մքքոլին: Նա Կալիֆորնիայի ամենահայտնի ծրագրավորողներից է, իսկ ինչպես հիշում եք իմ երազանքն է Ինտերներ-խաղ ստեղծելը^^ Եկանք լսարան և ես ամենայն ուշադրությամբ կլանում էի յուրաքանչյուր բառ: Հետո մենք գնացինք ճաշարան: Ես քաղցած չէի, և գնացի, որ ինձ համար հյութ վերցնեմ: Արդեն մոտենում էի սարքին, երբ այնտեղ կանգնած տեսա Քամերոնին: Ես ժպտացի և գնացի դեպի նրա կողմը: Կանգնեցի նրա կողքին և ասացի. -Բարև^^ երեկ ինչպես հասար տուն? Նա ոչինչ չասած և մի կոպիտ հայացք գցելով ինձ վրա վերցրեց իր հյութն ու գնաց: Ես չեմ կարողանում հասկանալ իր այդ պահվածքի պատճառը: Նա մեկ ինձ օգնում է, մեկ էլ արհամարհում գնում? Ինչ է նրա մտքին? Ինչ է կատարվում իր հետ? ..Այնքան հարցեր կային իմ մտքերում, որոնց պատասխաններն էի որոնում: Ես վերադարձա ճաշարան: -Էվա մենք որոշել ենք քեզ ծանոթացնել մեր ընկերներից մեկի հետ^^ գեղեցիկ տղա է : Նա քեզ տեսել է քոլեջի դիմաց և հավանել է , իսկ այժմ ուզում է ծանոթանալ քեզ հետ..ինչ կասես? -Ջեսս, չգիտեմ :/ -վերջ չի քննարկվում քեզ ընկերներ են անհրաժեշտ և դա հաստատ: Ես Միսսիս Թեյլորին(Էվայի մայրը) որ այսօր մեր տանն ես գիշերելու: Ես կօգնեմ քեզ պատրաստվելու ժամադրությանը, իսկ Քրիսը մեզ կապահովի համեղ պիցցաներով, որպեսզի գիշերը չսովածանանք^^ *իսկ ինչու ոչ? Ես կարող եմ շփվել ում հետ ցանկանամ, ոչ մեկից կախվածություն չունեմ, մանավանդ որ նա գեղեցիկ է^^* ես համաձայնվեցի: Երեկոյան գնացինք Ջեսսի տուն: Տանը իր մեծ եղբայրն էր ընկերների հետ: Մենք բարձրացանք սենյակ և սկսեցինք զգեստ ընտրել: Ջեսսին ինձ ցույց տվեց այդ տղայի նկարը, որի անունը հետո պարզվեց , որ Սեմ է: Գիշեր էր, երբ Քրիսը եկավ մեզ մոտ և բերեց պիցցաները : Ամբողջ գիշեր կռիվ էինք անում բարձերով ու բարձր ծիծաղում^^ այնքան հաճելի էր այդ տեսարանը: Օդում սավառնող բարձերից դուրս եկած բմբուլների միջից երևում էին մեր անհոգ դեմքերը^^
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Վերջապես հոգնած ընկանք անկողնու վրա և միասին քնեցինք: Առավոտյան առաջինը ես արթնացա և այն ինչ տեսա ուժեղ ծիծաղ առաջացրեց ինձ մոտ: Ջեսսի ոտքը ինչ-որ կերպ հայտնվել էր Քրիսի որովայնի վրա, իսկ ձեռք պարանոցին : Մազերը խառնված էին , իսկ բերանը բաց էր: Ես բարձր ծիծաղում էի, երբ արթնացավ Քրիսը: -հեյ!թող քնենք!ինչ ես զարթուցիչի դեր տանում! Դրանից իմ ձայնը ավելի բարձրացավ: Քրիսը փորձեց վեր կենալ և պառկեցնել ինձ, բայց քանի որ Ջեսսին պատանդ էր վերցրել նրան չկարողացավ շարժվել :Դ Արթնացավ Նաև Ջեսսին և տեսնելով իր վիճակը շփոթվեց: Ես փորս էի բռնել և անդադար ծիծաղում էի: -Էվաաա վերջացրու! -Օյ սիրահար զույգը բարկանում է :Դ Այդ խոսքերիցս հետո նրանք 2ով ինձ վրա հարձակվեցին ու սկսեցի խուտուտ տալ :Դ Զվարճանքը ավարտվեց, երբ եկավ Ջեսսիի մայրը: -Ջեսսի ուշանում եք -լավ մաամ Մենք գնացինք քոլեջ: Դասերից հետո եկավ ժամադրության պահը: Ես գնացի նշանակված վայրը' սրճարան, որտեղ ինձ էր սպասում Սեմը' բարձրահասակ , ամրակազմ, մուգ մաշկով և մուգ աչքերով տղա: Ես մոտեցա նրան և մենք սկսեցինք շփվել: Նա պատմում էր իր առօրյայից և մանկությունից, իսկ ես իմից: Հանկարծ սրճարան մտան Սթեֆանը և այն աղջիկ, ում ես պաշտպանեցի կինոթատրոնում: Սթեֆանը տեսնելով ինձ խառնվեց և աղջկա հետ հեռացավ սրճարանից, կարծես թե ուզում էր, որ չտեսնեմ նրանց միասին: Ես շարունակեցի շփվել Սեմի հետ, բայց մտքումս այդ տեսարանն էր, որն ինձ շատ տարօրինակ թվաց: