Տեսա Ջեքին' Քամերոնի ընկերոջը:
Նա նյարդային տեսք ուներ: Անակնկալի եկած նայում էի նրան: Քիչ-քիչ հավաքվեցի ու շարունակեցի ուտելս, իսկ նա սկսեց խոսել.
-Էվա ինչ ես ասել Քամերոնին? Ու ընդհանրապես ինչ ա կատարվում?
Ես բավական հանգիստ ու քիչ անտարբեր ձայնով պատասխանեցի.
-ինչի ես ինձ հարցնում, ես ինչ կապ ունեմ Քամերոնի հետ?
-ինձ էլ ա էդ շատ հետաքրքիր ու հետաքրքիր ա համ էլ էն, թե ինչ ես արել իրա հետ? -այսինքն?
-այսինքն էն Էվա , որ հիմա Քամերոնը Չգիտենք ուր ա , Սթեֆանը պատմել ա , որ խոսացել են իրար հետ ու էդ ժամանակվանից ո'չ զանգերիս ա պատասխանում, ո'չ գիտեմ ուր ա: Ու վստահ եմ, որ քեզանից են խոսացել!
-ես ոչ մի բան չգիտեմ,,, գնա Սթեֆանից հարցրա կամ իրա մի շարք ընկերուհիներից*ինքս էլ չհասկացա ինչի ասացի դա*
Ջեքը խփեց սեղանին ու բարկացած գնաց...Ես շարունակեցի իմ ուտելու գործընթացը: Գրեթե վստահ էի , որ Քամերոնը ինչ-որ տեղ մի աղջկա հետ ուրախանում է: Սկսեցի մտքիս մեջ կռիվ անել նրա հետ.
《Հիմարի մեկն ես էլի, քո համար ուրախանում ես, իսկ ընկերդ քեզ ա ման գալիս, գոնե կարայիր զգուշացնեիր!》...ես վերջացրեցի քոլեջում բոլոր գործերս ու քանի որ ցանկություն չկար տուն գնալու, ճանապարհ վերցրեցի դեպի իմ սիրելի ինտերնետ-ակումբը: Դե գիտեք, որ սիրում եմ ինտերնետ խաղեր:
Նստեցի իմ մշտական մասում' ակումբի վերջում, որտեղ միայն երկու հոգու համար էր համակարգիչ նախատեսված: Ինչ-որ մեկը արդեն նստած էր, բայց դեմքը չկարողացա տեսնել, քանի որ մութ էր սենյակում:
Ես սկսեցի խաղալ իմ ամենասիրելի խաղերից մեկը' "Call of Duty"-ն:Արդեն տարվել էի խաղով, ու չէի նկատել թե ինչպես էին ժամերը անցել: Բայց միևնույն է շարունակում էի խաղս, մայրս գիտեր որտեղ եմ ' դա բավական էր:
Բազմաթիվ պարտություններից հետո վերջապես հաղթեցի խաղում և ուրախությունից վեր թռա ու բարձր գոռացի.
-Ուռաաաա~~~~
Կողքիս համակարգչի մոտ նստած տղան ձայնիցս զարմացած բարձրացրեց գլուխը ու նայեց ինձ: Ես մոռացել էի, որ միայնակ չեմ և այնքան բարձր էի գոռացել, որ բոլորի հայացքները ինձ վրա էին բևեռվել: Գլուխս կախեցի, որ նստեմ: Այդ պահին հայացքս թեքեցի դեպի կողքիս նստարանը ու տեսա այդ մթության մեջ թաքնված տղայի աչքերը:
Ես միանգամից ճանաչեցի նրան ...դա Քամերոնն էր:
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...