Մոտեցա նրան ու ձեռքս բարձացրի, որ բարևեմ, բայց...բայց համարձակությունս չհերիքեց...շփոթվեցի,իսկ ճանապարհին կազմած խոսքերս թռան մտքիցս ու ես կարմրեցի:Լավ է այդ պահին ինձ տեսան Քրիսն ու Ջեսսին:Նրանք մոտեցան ինձ ու մենք գնացինք մեր նստարանի մոտ:
Ջեսսին ասաց.
-Էվա ուր ես կորել? Երեք օր ա ինչ չկաս ու չես պատասխանում զանգերիս...
-կներես"-",- ես պատմեցի Սթեֆանի ասածը ապա նաև մորս խորհուրդը:
-Էվա բայց ինչ միամիտն ես,,,ու դրա պատճառով այսքան ժամանակ բացակայել ես?
-դեե ... հա...
Քրիսը մի պահ վեր թռավ ու ասաց.
-Էվա, որ պատմեցիր բան հիշեցի ...
-ինչ?
-երեկ երեկոյան տուն գնալիս Քամերոնի ընկերոջը' Ջեքին տեսա: Նա քեզնից էր հարցնում:
-իինչ? Նա ինչ գիտի իմ մասին?
-Էվա շարունակում ես նույն միամիտը մնալ,? Մտածիր! Նա Քամերոնի ընկերն է, իսկ ինչպես գիտենք Քամերոնը երբեք անձամբ չէր հարցնի մեզնից, այստեղից հետևում է , որ Ջեքը քեզնից հարցրել է, որ պատմի Քամերոնին:Իսկ հիմա մեզ ասա, թե ինչ կապ ունեք դու և Քամերոնը?
Ես մտքերով ընկա հետո աչքերս փայլեցին : Ես վեր կացա տեղիցս ու առանց Քրիսի հարցին պատասխանելու վազելով գնացի Քամերոնին փնտրելու , քանի որ նա արդեն դուրս էր եկել լսարանից:
Ես փնտրեցի ամբողջ միջանցքներով, բայց ոչ մի տեղ չգտա: Հույսս չէի կորցնում, այն միտքը որ Քամերոնը իմ մասին է մտածել օգնում էր շարունակելու որոնումներս: Քոլեջում չգտնելով նրան դուրս եկա դիմացի այգի: Քայլում էի ու նայում չորս կողմս: Հանկարծ ինձնից մի քանի մետր հեռավորության վրա նկատեցի Քամերոնին, նրա ձեռքին ծխախոտ կար:Տեսնելով նրան սիրտս սկսեց արագ աշխատել, ցանկացա մոտենալ, բայց քիչ անց նրա կողքին հայտնվեց Սթեֆանը: Ինձ շատ հետաքրքրեց , թե ինչ են խոսելու, և քանի որ նրանք ինձ չէին նկատել, թաքնվեցի ծառի հետևում և սկսեցի լսել նրանց խոսակցությունը...
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...