Ես ապշեցի...պտտվեցի հետ և աչքիս առաջ տեսա ինձնից բարձրահասակ մի տղայի...թե ինչպիսին էր ՆԱ ես միանգամից չեմ կարող նկարագրել, բայց նրա հայացքը այնքան անհասկանալի էր, այն մութ էր'նման խավար գիշերվան, իսկ աչքերը կարծես 《լուսիններ》 լինեին, որոնք որ այնքան հասարակ էին այնքան էլ խորհրդավոր..
Այդ ամենը կատարվեց այնքան արագ, որ իմ մեջ բացի իր արծաթափայլ աչքերից և մութ հայացքից բացի ոչինչ չհասցրեց տպավորվել: Ես անմիջապես ուղղվեցի,շտապ ուղղեցի հագուստս և հայացքս ուղղեցի Նրան' ժպտացի ու ասացի.
-շնորհակալ եմ^^
-ուշադիր ա պետք լինել)
Ես կրկին ժպտացի ու ասացի, որ կաշխատեմ հետևել խորհրդին: Նա ոչինչ չասաց ու գնաց ու չհասցրի անգամ անունն իմանալ: Ես կրկին անցա իմ փնտրտուքների, երբ ինձ մոտեցան մի աղջիկ իր հետևից քայլող ինչ-որ տղայի հետ:
Ես սկզբում ոչինչ չասացի, բայց աղջիկը առաջինը խոսեց.
-բարև մոլորված)
*ես շփոթվեցի*
-մոլորված?
-դե հա, արդեն 15 րոպե ա անիմաստ քայլում ես ու ոչմիբան չես գտնում
-հա ճիշտ արդեն չգիտեմ ինչ անեմ ..ման եմ գալիս լսարանս բայց չեմ հասկանում ուր ա կորել...
-արի նախ ծանոթանանք հետո ես կասեմ քեզ քո լսարանի տեղը^^ ես Ջեսսին եմ, իսկ ինքը*ցույց տվեց կողքի կանգնած տղային* Քրիսն ա..
*Քրիս*- բարև
-բարև)) ես Էվան եմ^^
-ուրախ ենք շատ)) դե արի նախ քեզ տանենք լսարան ...հա ի դեպ, որ լսարանն ես ման գալիս?
-միսթր Օլիվյեի
-ինչ լավ ստացվեց^^մենք էլ ենք էդտեղ գնում
Մենք սկսեցինք քայլել դեպի լսարանը ու ես արդեն մոռացել էի 《լուսնե տղայի》 մասին:
Հասանք լսարան'նստեցինք, բայց դեռ դասախոսը չէր եկել ու ինձ վրա թափվեց ամբողջ մի հարցերի կույտ Ջեսսիի կողմից.
-Էվի, իսկ դու որտեղ ես ապրում? Որտեղ ես սովորել? Ում հետ ես ապրում? Ինչ ես սիրում ? և այլն
*Քրիս*.
-Ջեսսի հանգիստ, հանգիստ խեղճ աղջկան մի հարցաքննի նոր ա եկել ու արդեն վախեցավ քեզանից
-Չէ նորմալ ա ամեն ինչ Քրիս,- ասացի ես,- ես ապրում քոլեջից 2 փողոց վերև'ծնողներիս հետ, սովորել եմ հասարակ դպրոցում, իսկ իմ նախասիրությունները այնքան էլ շատ չեն , ես կպատմեմ մի ուրիշ անգամ^^
-օհոոո~ Էվի, գիտես չէ դու առաջին մարդն ես, որ իմ հետաքրքրասիրությանը նորմալ վերաբերվեց^^
*ու գրկեց ինձ*
-Ջեեսս~Ջեսսիիի~խեղդում ես :Դ
-Կներես Էվ, ամեն օր չես տեսնում քեզ հասկացող մեկի^^
-Ջեսսսսիիիի-_- ,- ջղայնացած գոռաց Քրիսը,- բա եսսս???-Քրիս քեզ ամեն անգամ պետք ա հիշացնել, որ դու լավագույնն ես? Տեղդ նստի էլի վայ"-"
Քրիսը ժպտաց ու սկսեց հեռախոսով ինչ-որ բան գրել...
Ես ու Ջեսսին սկսեցինք խոսել, իսկ եթե ավելի ճիշտ Ջեսսին խոսել, ես' լսել: Երբ Ջեսսին սկսեց պատմել իր մանկապարտզի տարիները
լսարան եկավ դասախոսը' բարձրահասակ, մուգ մաշկով , շեկ մազերով ու նորաոճ հագնված...ներկայացավ մեզ և հաջող ուսումնական տարի մաղթելով սկսեց ներկա-բացակա անել: Իր խոսելու պահին կուրսի բոլոր աղջիկները' այդ թվում նաև Ջեսսին հիացած նայում էին դասախոսի ձեռքի շարժումներին, որի պատճառը միանգամայն պարզ էր: Երբ միսթեր Օլիվյերը հասավ Նախավերջին անվանը լսարանի դուռը բացվեց և ներս մտավ ....
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...