Երկու րոպե անց վերջապես լսվեց Ջեսսիի ձայնը. -Էվաաաա մենք քեզ կարոտել էէիինք^^,- նա բարձր շաատ բարձր ասաց դա և ինքն ու Քրիսը ամուր գրկեցին ինձ^^ Ես շփոթվել էի, սպասում էի թե պետք է կռվեն ինձ հետ և ասեն որ ես չեմ կարող շփվել իրենց հետ կամ այլ սարսափելի բան:Բայց եղավ ճիշտ հակառակը: Այնքան երջանիկ էի, որ ունեի նրանց պես հիանալի ընկերներ^^ -Էվա երբեք չենք թողնելու քեզ^^ մենք շատ ենք սիրում քեզ ու դու միշտ մեր հետ ես լինելու^^ -Ջես^^Քրիս ^^ շնորհակալ եմ^^ Որոշ ժամանակ անց Քրիսը գնաց ինչ-որ տեղ և ես ու Ջեսը մնացինք մենակ: -Էվի ինչ էր պատահել? Ինչ պետք է ասեիր ինձ? *ես պատմեցի նրան այն ամենը, ինչ կատարվել էր այս օրերի ընթացքում* Ջեսսին ընկավ մտքերի մեջ, մոտ 10րոպե. ապա գնաց սուրճ պատրաստեց և եկավ ու նստելով կողքից սկսեց խոսել. -Էվ ես այնքան էլ շատ բան չգիտեմ այդ երկուսի մասին, առհասարակ նրանց մասին ոչ ոք լիարժեք տեղեկություն չունի: Բայց Ես գիտեմ , որ Սթեֆանը հիանալի տղա է և երբեք ոչ ոքի չի նեղացնի: Իսկ այ Քամերոնը... -ինչ? Քամերոն? Նրա անունը Քամերոն է? -մինչև հիմա չգիտեիր? * 《սառույցի》 անունը փաստորեն Քամերոն էր* -Էվի խնդրում եմ հեռու մնա նրանից, նա վտանգավոր և վատ տղա է նա կարող է քեզ վնասել! -ես այդ հիմարի հետ չէի էլ պատրաստվում շփվել "-" ես ատում եմ նրան ...նրա դեմքն անգամ տեսնելիս ուզում եմ հարձակվել և խեղդել! -Էվի նա պարզապես կոպիտ է եղել ինչպես միշտ, ինչու ես ծանր տանում?ինձ թվում է դա սովորական պետք է լիներ քեզ համար... *ես Ջեսսին չէի պատմել որ Քամերոնն ինձ օգնել է* -Նա ուղղակի անտանելի է: Ինքնասիրահարված և վատ տղա, ատում եմ նրան, նրա ամեն ինչը, ատում եմ! -դեռ նոր է սկսվել ուսումնական տարին և ես վստահ եմ կգտնվի նա ով քեզ կսիրի այլ ոչ թե կվնասի ինչպես կվարվեր Քամերոնը: Լավ արի ընթրենք ապա ես քեզ կուղեկցեմ տուն^^ -լավ^^ Մենք ընթրեցինք և դուրս եկանք բակ...դրսում մութ էր և Ջեսսին ասաց. -Էվի եթե ես այստեղ մեռնեմ դու կլինես պատճառը! -ինչ ես խոսում Ջեսս? -նայիի ինչ մութ ա, ես վստահ եմ մեկը հիմա կհայտնվի ու կխեղդի ինձ'-' Ես բարձր ծիծաղեցի. - Ջեսսի հանգստացիր և գնա տուն ես չեմ վախենում մթությունից, իսկ այս թաղամասը այնքան էլ վտանգավոր չէ , ես կհասնեմ տուն միայնակ^^ -Շատ լավ...թե չէ ես արդեն թուլություն եմ զգում ու ինձ թվում է կուշաթափվեմ... .Ջեսսի գնաց տուն, իսկ ես շարունակեցի ճանապարհս: Հասել էի մեր փողոցից մի փոքր ներքև ընկած թաղամաս, որը համարվում էր համեմատաբար Ռեդ փողոցի ամենավտանգավոր հատվածը: Ես սկսեցի արագ-արագ քայլել մայթով,ապա մթության մեջ' հեռվում նկատեցի մի տղամարդու կերպարի: Նա մոտենում էր և շուտով հասկացվեց, որ նա բարձրահասակ և սպորտային կազմվածքով տղա է: Ես փորձեցի աննկատ անցնել, բայց նա փակեց իմ դիմացը: -և ինչ է անում քեզ պես աղջիկը այս ժամին այստեղ? - ճանապարհ տվեք, որպեսզի անցնեմ... -հահհահա մի սրան լսեք? Ճանապարհ է ուզում ...ճանապարհը կբացվի միայն այն դեպքում, եթե դու գաս ինձ հետ: -երբեք!հիմար ! Ճանապարհը բացիր ես շտապում եմ... *նա ձեռքը մոտեցրեց այտիս և թեթև շոյելով ասաց. - դու չես փոշմանի, ես քեզ դա խոստանում եմ~արի ինձ հետ... *նա քիչ-քիչ փորձեց մոտենալ ինձ* ես խփեցի ոտքին և վազեցի այնքան արագ, որքան կարող էի:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Վազելուց սկսեցի լսել նրա ոտնաձայները, նա գնալով ավելի էր մոտենում: Հավաքեցի ուժերս և մեծ արագությամբ սկսեցի փախչել: Վերջապես! Կարծես թե նա կորցրեց հետքս: Ես հասել էի նեղ նրբանցքների մոտ, երբ լսեցի նրա ձայնը. -հեեյ դուրս արի! Ես քեզ արդեն ասեցի որ երբեք չես փոշմանի...Ես քեզ չեմ վնասի... խոստանում եմ... Ես ամբողջ մարմնով սկսեցի դողալ, վախից ոտքս պատահաբար խփեցի ինչ-որ երկաթե առարկայի և այդ ձայնից նա սկսեց մոտենալ ինձ. Ես կրկին սկսեցի վազել..հասել էի նրբանցքի նեղ անկյունին ,իսկ այդ ձայնը գնալով մոտենում էր, հանկարծ այդ անկյունից ինչ-որ մեկը ձեռքով ինձ քաշեց դեպի իրեն...ես փորձեցի բղավել, բայց նա փակեց բերանս ձեռքով: Ես քարացած մնացի տեղումս... Որոշ ժամանակ անց այդ տղան կորցրեց հետքս վերջնականապես և ես հասկանալով դա փորձեցի շարժվել և տեսնել , թե ով է հետևումս: Մի կերպ արեցի դա , բայց անկյունն այնքան նեղ էր, որ պտտվելուց հետո ամբողջ մարմնով հպվեցի այդ տղայի մարմնին և անգիտակցաբսր ձեռքերս դրեցի նրա պարանոցին: Իսկ նա մի ձեռքը դրեց հետևի պատին:
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Քանի որ ինձնից բարձրահասակ էր, և ես չէի կարող առանց շարժվելու նսյել վեր , ես կանգնեցի ոտքերիս մատերի վրա' բարձրացրեցի գլուխս, որպեսզի տեսնեմ նրա դեմքը.,, կամաց բարձրացրեցի հայացքս ...