Բայց...հավաքեցի ողջ ուժերս , խորը շունչ քաշեցի, ինչպես մայրս էր ասում անեմ, երբ լալիս էի...Երևի հիշում եք , որ ես միշտ ժպտում եմ բոլորին, և ինչպես ասում են մոտիկներս' կենսուրախ աղջիկ եմ. Իսկ եթե լացում եմ, ուրեմն այլևս ուժերս չեն բավարարել պայքարելու , իսկ լացելը միակ արդյունավետ տարբերակն է զգացմունքներս ու հուզմունքս դուրս հանելու: Ես իրոք չէի հասկանում ինքս ինձ, եթե սառը դատենք, ես Քամերոնին շատ քիչ ժամանակ է ինչ գիտեյի, և ընդամենը մի քանի անգամ էի տեսել նրա բարի ու հոգատար: Եթե լավ մտածենք նա միշտ այդպիսին է եղել , երբ մենք մենակ ենք մնացել երկուսով, իսկ մյուսների մոտ նա ինձ արհամարհել է և շատ հաճախ նաև նեղացրել: Ժամանակի ընթացքում Ինքս էլ չհասկացա , թե ինչպես , բայց Սթեֆանի խոսքերը ինձ համար դարձան բացարձակ ճշմարտություն, որը այսպես ասած ճակատագրական էր դարձել ինձ համար,,,
Օրերը անցնում էին, ու իմ կարծիքը ավելի ու ավելի էր վատանում Քամերոնի մասին: Ես տեսնում էի նրա պահվածքը բոլորի հետ, իր կոպիտ շարժուձևը ու հիշում էի Սթեֆանի խոսքերը: Քամերոնին տեսնելիս անցնում էի անտարբեր, իսկ գիշերները հիշելով նրան լացում էի... Իմ համար այնքան բարդ էր հասկանալը այս ամենը, ... Սկսեցի բացակայել դասերից, փակվում էի սենյակումս ու անդադար մտածում, հիշում ու կրկին լացում,,,գիտակցորեն հասկանում էի, որ պետք է անտարբեր լինեմ ու չպետք է լաց լինեմ, բայց սիրտս հակառակն էր պնդում, ու ստիպում էր ինձ տանջվել:
Մի օր առավոտյան լսվեց մայրիկիս ձայնը.
-Էվա~ Ուշացար~ գնա լոգանք ընդունիր ու արի նախաճաշելու~
Ես ամբողջ գիշեր չէի քնել ու լաց էի եղել,,, կմտածեք, որ շատ էի թուլացել ու ամեն օր փոքր երեխայի պես լացում էի , բայց դա իմ կյանքում առաջին դեպքն էր, որ ես վստահել էի մեկին, հետո պարզվել էր, որ նա այն չէ ինչ ես էի պատկերացնում. .ցավոտ էր դա ու ամեն անգամ ավելի ու ավելի էր ցավը սաստկանում: Ինչևէ մայրս մտավ իմ սենյակ, ես նրանից ոչինչ չէի կարողանում թաքցնել , նա նայեց աչքերիս ու հասկացավ, որ լացել եմ.
-Խոսիր ...
-ինչ խոսեմ մամ.?,- ես հասկացա ինչ նկատի ուներ, բայց ձևացրեցի, իբր չեմ հասկանում:
-Էվա տեսնում եմ, որ աչքերդ կարմիր են, ինչ է կատարվում քեզ հետ?Դու քեզ նման չես: Ես կարող եմ լսել քեզ աղջիկս,-ես այլևս չկարողացա զսպել արցունքներս ու գրկելով մայրիկիս սկսեցի լաց լինել...Պատմեցի նրան ամեն ինչ ու խնդրեցի, որ խորհուրդ տա ու օգնի հասկանամ, ինչ է պետք անել...
-Էվի դու սիրում ես նրան?
Ես առաջվա նման չկարողացա միանգամից հերքել այդ փաստը, քանի որ ինքս էլ գիտակցում էի, որ հնարավոր չէ լացել այն մարդու համար, ով ոչ մի նշանակություն չունի Քեզ համար :
-չգիտեմ մամ, չգիտեմ ինչ եմ զգում,միայն գիտեմ , որ սիրտս ցավում է ու այլևս դիմանալ չեմ կարողանում,,,ինչ է սա մամ?
Մայրս նայեց ինձ ժպտաց ու թեթև տոնով ասաց.
-աղջիկս սիրահարվել է...^^
Ես սկսեցի ավելի բարձր լացել, ինքս էլ չհասկացա ինչու, իսկ մորս դեմքին ծիծաղի նշույլներ նկատվեցին:
-մամ ինչ-որ բան ասաաա...
-Էվա , ով է քեզ ասել նման բաներ Քամերոնի մասին?
-Սթեֆանը
-այն տղան, որ քեզ է սիրում?
*մայրս տեղյակ էր ամեն ինչից, ես նրանից գաղտնիքներ չունեյի*
-հա մամ..
-միամիտ!
-ինչպես կարող ես վստահ լինել նրա խոսքերին, եթե նա բարկացած է եղել, որ իրեն պատասխան տալու փոխարեն եղբորից ես հարցրել...
Ես լրջացա ...
-մաա...մամ Սթեֆանը այդպիսին չէ!
-իսկ ինչն է քեզ ստիպում , որ այդքան վստահ խոսես?
-դեե.եե...
Ես չգիտեի ինչ ասել , մորս խոսքերում ճշմարտություն կար, բայց ես ինքս էի տեսնում Քամերոնի պահվածքը...
-Աղջիկս մարդու մասին կարծիք կազմել կարելի է միայն այն ժամանակ , երբ անձամբ խոսել ես նրա հետ ու գիտես թե ինչպիսին է իրականում, չէ որ մարդիկ բոլորին չէ որ ցույց են տալիս իրենց իրական զգացմունքները, և ամեն մեկն ունի դրա համար իր պատճառները...
Ես մի վայրկյանում լուսավորվեցի^^ մորս խոսքերը ցրեցին իմ հոգում ու մտքերում կուտակված խավարը, որոշեցի գնալ և խոսել Քամերոնի հետ,,, քայլում էի փողոցներով, որքան հնարավոր է ուզում էի շուտ տեսնել նրան, բայց պետք է մտքերս ի մի բերեյի...հասա Քոլեջ և լսարանում հանդիպեցի նրան, մոտեցա ու...
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
RandomՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...