Ներս մտան երկու հոգի...մի փոքրամարմին աղջիկ, ով բավականին վախեցած տեսք ուներ և և մի տղա' բարձրահասակ, գեղեցիկ դիմագծերով և հասարակ հագուստով, նա առաջին հայացքից լուրջ մարդու տպավորություն էր թողում, սակայն իմ մեջ տպավորվեց իր սառը հայացքը, որը կարծես ինչ-որ չարություն էր պարունակում: Նա անտարբեր էր իր շուրջը կատարվող ամեն ինչի նկատմամբ և բոլորի նկատմամբ, դա նկատելի էր առաջին հայացքից:
Նրանք նստեցին մեկ սեղանի երկու տարբեր անկյուններում և ի վերջո դասախոսը շարունակեց իր ներկա-բացական' ասելով վերջին անունը:
Ջեսսին կտրվեց դասախոսին նայելուց ու ասաց.
-Էվվա?
-հա Ջես?
-ուր ես տենց նայում խորացած?
-ըմմ...ես? Չէ...ոչ մի տեղ...
-հա լավ դե լսի..ասում են մեր դասախ....,- չհասցրեց խոսքը ավարտի ու էլ չկարողացա զսպեմ հետաքրքրությունս.
- Ջես լսի ... նոր ով մտավ լսարան? Ովա ?
-Էվա էսքան տղաներից ինչի հենց իրանից հարցրեցիր..չգիտեմ..փոխի թեման....
-Ջես քեզ ինչ եղավ? Լավ խնդիր չկա ^^
Ես ձևացրեցի իբր էլ չեմ հետաքրքրվում ու ժամանակի հետ էդպես էլ եղավ...ես իմ նոր ընկերների հետ իրոք կտրվում էի ամեն ինչից ու արդեն Ջեսսիի անընդհատ խոսելն էլ էր դարձել հաճելի, իսկ Քրիսը այնքան ընկերասեր էր ու հումորով, որ ձանձրանալը իր հետ անհնար էր:
Երեքշաբթի.
-Էվա ես գնում եմ Ջենիի հետ զբոսնելու, ուշ կգամ' դասերդ կանես ու շատ ուշ չքնես...
-լաավ մամ ոնց ասես)
Փաստորեն տանը մենակ էի ու քանի որ տանը մենակ մնալը էդքան էլ դուրեկան չի իմ համար ես որոծեցի զանգեմ Ջեսսիին.
*զանգեցի*
-Էվ?
-Ջեսս ինչ կարելի ա անել? Ես տանը մենակ եմ ...մի բան մտածիիի...
-Էվ արի գնանք կինո...հենց նոր Քրիսը տոմս էր ուզում գներ..
-շատ լավ ա...ժամ ասա ու կգամ :Երեկոյան ժամը վեցն էր ու ես կինոթատրոնի մոտ սպասում էի Քրիսին ու Ջենիին: Վերջապես եկան ու մենք գնացինք ֆիլմը դիտելու ...Բավականին հետաքրքիր ֆիլմ էր, ու չհասկացանք թե ժամերը ոնց թռան...
Արդեն դուրս էինք գալիս կինոթատրոնից, երբ մի քանի տղաներ մոտեցան մի աղջկա հենց կինոթատրոնի դիմաց: Դա ոչ մեկ չնկատեց*համենայն դեպս ինձ այդպես թվաց*. միայն ինձ հետաքրքրեց թե ինչ է կատարվում և ես խնդրեցի Քրիսին , որ քայլեն, իսկ ես մի փոքր ուշ կմոտենամ...
Ես սկսեցի քայլել դեպի խումբը. մի քիչ լարված, հասա նրանցից մոտավորապես տաս քայլ հեռավորության վրա և այդ խմբում տեսա...
ВЫ ЧИТАЕТЕ
Լսիր լռությունս
De TodoՊատմություն 16ամյա աղջկա մասին ,էությամբ՝ բարի ու լավատես: Բայց արդյոք այդպես կշարունակվի, թե՞ կյանքի իրադարձությունները կստիպեն փոխվել նրան...