Մաս 1.

1.3K 212 10
                                    

Երբևէ ինքնաթիռ նստե՞լ եք:Երբևէ զգացե՞լ եք շնչառությունը ամբողջությամբ իրենով անող վայրկյանը:Երբ այն պատրաստվում է բարձրանալ վեր, երբ ձգողության ուժը ճնշում է գործադրում, ականջները խլանում են:Սակայն ընդամենը երեք րոպե, և Դուք արդեն իսկ հիանում եք ա...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Երբևէ ինքնաթիռ նստե՞լ եք:Երբևէ զգացե՞լ եք շնչառությունը ամբողջությամբ իրենով անող վայրկյանը:Երբ այն պատրաստվում է բարձրանալ վեր, երբ ձգողության ուժը ճնշում է գործադրում, ականջները խլանում են:Սակայն ընդամենը երեք րոպե, և Դուք արդեն իսկ հիանում եք աչքի առջև բացվող տեսարանով:Ամեն բան անհետանում է, մնում ամպերի սպիտակ քողի ներքո, և Դուք քաշում եք խորը շունչ, նաև հասկանում, որ այդ ամենի անհետացման հետ վերանում են հիշողությունները, տեղանքի հետ կապված հիշողությունները:Իսկ թե ինչպիսի հիշողություններ, դժվար է պատասխանել այս հարցին:
Միայն նա գիտի, թե ինչն է ստիպում հեռանալ՝ տարիներ շարունակ ապրելով օտար միջավայր հանդիսացող երկրում:Նա միշտ վախեցել է ինքնաթիռներից, քսանմեկ տարիների ընթացքում թռել ընդամենը մեկ անգամ:Բազում հնարավորություններ բաց թողնելով վախի պատճառով՝ նա այժմ փորձում է հաղթահարել դա:Եվ նրա մոտ ստացվում է, քանի որ մոտավորապես տասը վայրկյան, և ինքնաթիռը վայրէջք կկատարի մայր հողի վրա:Նա փակում է աչքերը, ձեռքը տեղադրում նստատեղի բռնակին, պահում շունչը և կիտելով հոնքերը՝ շշնջում է ինքն իրեն.

-Ընդամենը մի քանի վայրկյան:

***

Երևան. քաղաք, որը առանձնանում է ամեն ինչով. թե՛ հասարակությամբ, թե՛ վարդագույն կառույցներով, թե՛ փողոցների «մաքրությամբ»:Վերջինս պայմանավորված է մարդկանց ալարկոտությամբ:Ընդամենը հինգ քայլ, և հմայիչ, գեղեցկադեմ, սևահեր աղջիկը կհասնի աղբարկղին և կթափի հյութի տուփը, բայց ոչ:Նա նախընտրում է կեղտոտել փողոցը՝ գցելով այն գետնին:

-Շա՜տ խոզ ես, Արմինե՛:

Նրան կից քայլում է երկրորդ աղջիկը՝ ոսկեհեր, կանաչ աչքերով, ով իր հնչեցրած բառերից հետո նուրբ և փոքր ձեռքից բաց է թողնում կոնֆետի թուղթը:Սևահեր ընկերուհին նայում է նրան, քմծիծաղ տալիս:

-Շուտով կհասնենք , մաքրի՛ բերանդ:

Ընկերուհին պայուսակից դուրս է բերում չոր անձեռոցիկը, մեկնում ոսկեհեր աղջկան:

-Շոկոլադ ա՞ էղել:Տու՛ր, թե չէ Ժաննան ինձ կսպանի:

Նա արագ վերցնում է, պահում հեռախոսը իր դեմքի առաջ և փորձում ազատվել անցանկալի հետքերից:Մյուս օրիորդը ընթացքում նայում է ժամացույցին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now