Մաս 16.

432 193 1
                                    

Դասախոսը մտնում է լսարան, բոլորը ոտքի են կանգնում:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Դասախոսը մտնում է լսարան, բոլորը ոտքի են կանգնում:

-Նստեք:

Կինը մոտենում է իր գրասեղանին և հայտնում.

-Երեխաներ, այսօր համալսարանում ՄԱԿխոր է, խնդրում եմ հավաքել ձեր իրերն ու լքել շենքը:Նախապես շնորհակալություն:

Լսվում են գոհունակ ձայներ, ուրախության ժպիտները լցնում են մռայլ լսարանը:Փոխարենը՝ Գայանեն սառը դեմքի արտահայտությամբ վերցնում է պայուսակը և մյուսներին թողնում առանց իր ներկայության:Աղջիկը նյարդայնացած և հաստ տետրները ձեռքին՝ քայլում է միջանցքի երկայնքով:

***

Արսենը երեխայի հայացքով և ոգևորվածությամբ դասավորում է պատվերների տուփերն իրար վրա:Կապուտաչյան, բջջայինը ձեռքում պտտեցնելով, հարցնում է.

-Ա՛րս, հո դու չտե՞ս չես, հանգստացի:

-Նարեկը խի՞ չի գալիս:Սոված մեռնում ենք:

Բացվում է լսարանի դուռը, ներս է մտնում տիկնիկը:Տղաներն ուշադրությամբ նրան են նայում:Աղջիկը կանգնում է դռան առաջ և խոսում.

-Կարող ե՞նք զրուցել, Արսե՛ն:

Սպասում է հարցի պատասխանին:Կապուտաչյան նայում է ընկերոջը, ապա վեր կենում և ցանկանում դուրս գալ լսարանից:Արսենը մատը դնում է բերանում և, նայելով աղջկան, կծում եղունգը:

-Շնորհակալություն:

Մայան շնորհակալություն է հայտնում, երբ տղան արդեն դուրս է գալիս դռնից:Վերջինս կրկին փակվում է, իսկ աղջիկը՝ մոտենում շիկահերին:

***

Կապուտաչյան կանգնում է պատուհանի առջև:Նայում է դրանից դուրս, ապա զանգում է հեռախոսը:

-Ասա, մա՛մ ջան:

Սպասում է, մինչ մայրը կվերջացնի:

-Չէ, Արսենի հետ եմ էղել, իրանց տանը:

Ստիպված է ստել մորը, ինչից նա իրեն լավ չի զգում:

-Որտե՞ղ պետք ա լինեի ամբողջ գիշեր, մա՛մ:Արդեն ասեցի:Իմ հետ ամեն ինչ լավ ա:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now