Մաս 11.

422 189 1
                                    

[ Noah Cyrus ft

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Noah Cyrus ft. Labrinth - Make me (Cry) ]

Արմինեն աստիճաններով իջնում է ներքև, մտնում խոհանոց:Աղջիկը բացում է ծորակը, վերևում գտնվող դարակից վերցնում ապակե, թափանցիկ բաժակը և լցնում սառը ջուր:Նա մոտեցնում է բաժակը շուրթերին և վայելում:Վայրկյան անց դնելով սպասքը լվացարանում՝ օրիորդը քայլում է դեպի խոհանոցի դուռը, երբ ինչ-որ տեղից հաղորդագրության ստացման ձայն է լսում, պտտվում և նայում է շուրջը, հայացքն ընկնում է սեղանի վրա:Արմինեն մոտենում է դրան, վերցնում բջջայինը ձեռքին:

-Վիլյայի հեռախոսն էստեղ ի՞նչ գործ ունի:

Զարմանում է, ապա սեղմում կոճակը, վառվում է էկրանի լույսը:Նա կարդում է գրվածը, աչքերը խոշորանում են:

-Այսի՞նքն:

Հայացքը կենտրոնանում է պատից կախված ժամացույցին:

***

Սևահերը մտնում է իր սենյակ, փակում դուռը:Անկողնուն ակնթարթային հայացք նետելով՝ մոտենում և նստում է:

-Տեսնես՝ ի՞նչ ա լինելու վաղը:

Գլուխն իջեցնում է ձեռքերի մեջ, վայրկյաններ անց բարձրացնում և նայում օրագրին:

-Գրելս կիսատ մնաց:

Աղջիկը վերցնում հաստ տետրը, նոր գրիչ:Բացելով պատռում է վերջին թերթը, որի վրա թանաք էր եղել, սկսում նորից գրել:

-«Իմ սենյակում պետք ա միշտ փակ պահել պատուհաններն ու վարագույրները՝ դիմացի տան մանյակից խուսափելու համար»:

Գրում է, շրջվում և նայում պատուհաններին, վարագույրները և պատուհաններից մեկը բաց են:

-Ո՞վ ա բացել:

Վեր է կենում, արագ մոտենում և փակում:

-Ես թույլ չեմ տա, որ ոմն ապուշ հետևի ինձ:

Ծալում է ձեռքերը որովայնի առաջ և բողոքական ձայնով խոսում:

***

Արսենը տալիս է վարորդին գումարը, բացում դուռը և հազիվ ոտքերի վրա կանգնելով՝ իջնում:Նա գլորվում է, ոչինչ չի գիտակցում, սակայն բարեհաջող հասնում է առանձնատան դարպասներին:Հնչեցնելով զանգը՝ անմիջապես բացվում են հսկայական դռները, տղան ոտքը դնում է գեղեցիկ բակը:Առանձնատան դուռը բացում է մի տղամարդ, հետևում կանգնած է սև, միջին չափի վարսերով, նիհար և գեղեցիկ կին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now