[ One Direction - What makes you beautiful ]
Հնչում է զանգը, լսարաններն արագ դատարկվում են, բոլորը գնում են ընդմիջման:Սևահեր աղջիկը փակում է գրչի կափարիչը և տետրերը, դնում պայուսակում:
-Արժի՞ մոտենալ:
Երկու ընկերուհիները նայում են նրա մեջքին, քննարկում:
-Արժի, բայց եթե մեզ չկոպտի:
Արմինեն քմծիծաղ է տալիս:
-Վախենում ե՞ս, Վի՛լ:
-Չէ, ուղղակի ինքը մեր նման ա:Իսկ մենք քաղցր բամբակ չենք:
Հոնքերից մեկը վեր բարձրացնելով՝ պատասխանում է Վիլյան:Գայանեն ոտքի է կանգնում և քայլում դեպի դուռը:
-Արի՛:
Արմինեն բռնում է ընկերուհու ձեռքը, միասին դուրս են գալիս աղջկա հետևից:
-Գայանե՛...
Սևահերը լսում է իր անունը և շրջվում:Փոքր-ինչ զարմանք է նկատվում նրա երեսին:Մոտենում են աղջիկները:
-Ճիշտ էի՞ հիշում անունդ:
Գայանեն ծալում է ձեռքերը որովայնի առաջ և պատասխանում.
-Ամենայն ճշտությամբ:
-Նորեկ ես, քեզ հետաքրքիր չե՞ն համալսարանի մնացած կորպուսները, լսարանները, տղաները...
Արմինեն շեշտում է վերջին բառը, աղջիկը՝ ժպտում:
-Բացի վերջինից՝ մնացած ամեն ինչը հետաքրքրում ա:Ուղղակի չգիտեի ում դիմել:
-Մենք քեզ կօգնենք, չէ՞:
-Իհարկե:
-Շատ լավ, երկար դասամիջոց ա, հենց հիմա կարող ենք սկսել մեր էքսկուրսիան:
Գայանեն շրջվում է և, գոհունակ ժպիտը երեսին, քայլում առաջ:
-Սկսում եմ սիրել:
Վիլյան խորամանկորեն բացականչում է, հետևում են սևահերին:
***
Համալսարանի բակի նստարաններից մեկին նստած են երկու հմայիչ աղջիկները:Եթե տեսարանին նայենք հեռվից, կտեսնենք, որ նրանցից մեկն ուղղակի հեռախոսով է զբաղվում, իսկ մյուսը՝ խոսում ինքն իրեն:Սակայն մոտենալով օրիորդներին՝ մեկ այլ տպավորություն է ստեղծվում:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: