Մաս 71.

470 192 13
                                    

Շտապ օգնության մեքենան մեծ արագությամբ լքում է տարածքը, իսկ դրան հետևում է շիկահերի հայրը՝ տանելով իր հետ Մայային և ընկերոջ կնոջը նույնպես:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Շտապ օգնության մեքենան մեծ արագությամբ լքում է տարածքը, իսկ դրան հետևում է շիկահերի հայրը՝ տանելով իր հետ Մայային և ընկերոջ կնոջը նույնպես:

-Հկե՛, հենց Գայուշը դուրս գա, միանգամից կբերես տուն:

Նարեկը և Հայկը կանգնած են ռեստորանի մուտքի առջև, որտեղ մոտ մեկ ժամ առաջ տիրում էր իրական քաոս:Այժմ նույնիսկ շշուկ չկա:

-Հա, մի՛ մտածի:Ապահով կհասցնեմ տուն:

Նարեկը, հայացքը գցելով նոր ժամանած տաքսու վրա, հայտնում է.

-Ես Սոնային Վիլյայի ու Արմինի հետ կտանեմ:Արսենն արագ գնաց, էդ աղջկան մենակ թողեց:

-Գնա՛, Գայուշի համար անհանգստանալու կարիք չկա:

-Ես քեզ վստահում եմ:Ինչքան նկատել եմ, Գայուշը դեմ չի քո ներկայությանը:

Կապուտաչյան միայն գլխով է անում, ինչից հետո սևահեր երիտասարդն ուղևորվում է դեպի մեքենան, որը վայրկյաններ անց շարժվում է:Հայկը սպասում է, մինչև այն կլինի բավականին մեծ հեռավորության վրա, ապա շրջվում և մտնում ներս:Քայլելով մութ միջանցքով և հասնելով շագանակագույն դռանը՝ կապուտաչյան կանգ է առնում և բացում այն:Տխուր ժպիտ է հայտնվում երեսին, երբ ականատես է լինում պատկերին. Գայանեն կանգնած է հայելիներից մեկի առաջ, որոնց ներքևում գտնվում են սպիտակ լվացարանները՝ պատված ոսկեգույն նախշերով:Նա անձեռոցիկով զգուշությամբ մաքրում է աչքերի ներքևում հավաքված շպարի սև մնացորդները, թրջում և նորից կատարում նույն գործողությունը:Կապուտաչյան քայլում է առաջ և անցնում ներս՝ իր հետևից փակելով դուրսը:Սևահերը շրջում է հայացքը, տեսնում նրան, սակայն ոչ մի էմոցիա չի նկատվում նրա երեսին, շարունակում է ազատել դեմքն անցանկալի հետքերից:

[ Selena Gomez ft. Gucci Mane - Fetish 00:30-03:01 ]

Հայկը կանգնում է նրա մեջքի հետևում և ձեռքերը ոլորելով աղջկա որովայնի շուրջ՝ գլուխը դնում է նրա պարանոցի ներքո և փակում կապույտ աչքերը:Սևահերի սիրտը սկսում է արագ բաբախել, մարմնով սառը դող է անցնում, բայց նա չի ցանկանում ցուցադրել տղային, թե ինչպես է իր մարմինն արձագանքում կապուտաչյայի հպումներին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now