Եռահարկ առանձնատան երկրորդ հարկի պատուհաններից մեկից կախված է հաստ կտոր՝ մի քանի հագուստներով միմյանց միացված:Արսենը զարմացած նայում է Արմինեին և հարցնում.
-Սրանով իջնե՞մ:
-Ուրիշ առաջարկ ունե՞ս:Կարող ես մարդկային ձևով էլ գնալ, բայց ճանապարհին պապայի զոհը կդառնաս:
Ձեռքերը ծալելով որովայնի առաջ՝ տեղեկացնում է սևահեր օրիորդը:
-Լավ:Բայց պինդ կբռնես, որ չընկնեմ:
-Կփորձեմ:
Շիկահերը մեջքով պտտվում է դեպի ապակին, ոտքերը հերթով դնում փեղկից դուրս և կանգնում պարսպի ծայրին:
-Էդքան էլ բարձր չի:
Ներքև նայելով՝ խոսում է երիտասարդը և ափերի մեջ վերցնում «պարանը»:Արմինեն իր ուժերի չափով բռնում է փաթաթված հագուստի ծայրից և ոտքերը հպում պատին:
-Իջնում եմ:
Աղջիկը պտտեցնում է իր սև աչքերը:
-Հանկարծ բաց չթողնես, Արմինե՛:
-Եթե թողնեմ էլ, քեզ ոչ մի բան չի լինի:
Աղջկա պատասխանից հետո բացվում է ննջարանի դուռը:Արմինեն արագ շրջվում է և տեսնում մորը:Վայրկյաններ անց նա բաց է թողնում հագուստի ծայրը...Եվ շիկահերը հայտնվում է խոտերով պատված գետնին:Արմինեն փակում է աչքերը և կծում ստորին շուրթը:
-Ի՞նչ ա կատարվում, Արմի՛ն:Ի՞նչ ձայն էկավ ներքևից:
Մայրը մոտենում է դստերը և ցանկանում նայել պատուհանից դուրս:Սակայն օրիորդը փակում է այն և կանգնում դրա դիմաց:
-Չէ, մա՛մ ջան, ոչ մի բան:Երևի քեզ թվաց, որ ինչ-որ ձայն էկավ:
Աղջկա կեղծ ժպիտը կասկածներ է առաջացնում կնոջ ներսում:
-Ի՞նչ ես թաքցնում:
-Ո՞նց կարող եմ քեզնից գաղտնիքներ ունենալ, մա՛մ:
Մայրը հոգոց է հանում:
-Արագ հագնվի, պապադ հյուրասենյակում քեզ ա սպասում:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: