Շիկահեր երիտասարդը և սևահեր օրիորդը մտնում են թանկարժեք փայտից պատրաստված մուգ շագանակագույն դռնից ներս:
-Մի քիչ տարօրինակ չի՞, որ մենք տան տերերից շուտ ենք հասել:
Արմինեն հարցնում է սարկազմով և ձեռքերն ազատում ճամպրուկից:Արսենը բարձրացնում է հոնքը վեր և լկտի քմծիծաղով պատասխանում.
-Ի՞նչն ա տարօրինակ:Ես կասեի՝ վախենալու ա...Քո համար:
Աղջիկն ուշադիր հայացքով նայում է նրան՝ սպասելով բացատրության:
-Որովհետև դու չես դիմանա իմ նման տղայի գայթակղություններին, կարող ա թուլանաս ու...
-Վերջ, մի՛ խոսա, հիմա՛ր:
Արմինեն ձեռքը առաջ է պարզում և կանգնեցնում շիկահերին, ով բարձր ծիծաղում է:
-Դու շատ կեղտոտ մտքեր ունես, Արմինե:Ուզում էի ասել, որ կթուլանաս ու կընկնես գետնին:
-Մի՛ խաբի, դու հենց էն էիր ուզում ասել, ինչ ես մտածում էի:
-Հնարավոր ա, որ...
Արսենն ավելի խորամանկ հայացք է ընդունում և դանդաղ քայլերով՝ մոտենում Արմինեին:
-Քո մտածածն էի ուզում ասել։Հիմա հարց. խի՞ ես դու էդպիսի բաների մասին մտածում:
Սևահեր օրիորդը կամաց-կամաց հետ է քայլում, սակայն այլևս տարածություն չկա շարժվելու, նրա հետևում պատ է:Վերջինիս հպվում է իր ճերմակ մեջքով:Նա մի փոքր վախեցած հայացքով նայում է շիկահերի բաց շագանակագույն աչքերի մեջ, այնուհետև կախում հայացքը:
-Ը-ըմ...Ես...
-Արմի՛ն, ասա:
Նրա երեսին միաժամանակ և՛ խորամանկ, և՛ չար ժպիտ է հայտնվում:
-Ի՞նչ ասեմ:
-Էն, ինչ մտածում ես:
Արսենն այնքան մոտ է կանգնած, որ աղջիկը լսում է տղայի ծանր շնչառությունը:Նա շնչում է սևահեր օրիորդի պարանոցի ներքո, ինչի պատճառով հավասարակշռությունը պահպանելն ավելի դժվար է դառնում:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: