-Ոչ մի բան չեմ հիշում:
-Քսաներեք բաժակից հետո դու ողջ էլ չպետք ա մնայիր:
Շիկահերը ծաղրում է, միասին քայլում են դեպի համալսարանի շենքը:
-Էնքան հարբած եմ էղել, որ չեմ հասկացել՝ ինչքան գեշ էր:
-Դու ե՞րբ ես ճաշակ ունեցել:
-Սու՛ս մնա:
Թեթև հրում է ընկերոջը, մտնում են ներս:
***
Սպիտակ Range Rover-ը կանգ է առնում հսկայական կառույցի առաջ:Սևահեր երիտասարդն արձակում է ամրագոտին և հարցնում.
-Չես իջնու՞մ:
-Իջնում եմ:
Գայանեն գլխով դրական պատասխան է տալիս, բացում դուռը և ոտքը դուրս դնում մեքենայից:Նարեկը ժպտում է, իջնում և ինքը:Աղջիկը սպասում է, մինչ տղան նրան է հավասարվում, ապա երկուսով քայլում են առաջ:
-Կողքիցս հեռու չգնաս:
-Ես էրեխա չեմ ու կարող եմ ինքս ինձ պաշտպանել:Առիթ չեմ տա ինչ-որ մեկին, մի՛ անհանգստացի:
-Ես քեզ վստահում եմ, բայց՝ ոչ տղաներին:
Սևահերը հոգոց է հանում, իսկ երիտասարդը՝ ձեռքերը դնում ջինսե տաբատի գրպաններում:
-Գոնե լսարան մի՛ մտի, որ ես ինքս վախենալու տպավորություն թողնեմ:
-Լավ:
Աչքերը պտտեցնելով և ծիծաղելով՝ պատասխանում է Նարեկը:
***
Վիլյան ու Արմինեն նստած են լսարանում:Դասախոսը նոր թեման է բացատրում, լսարանի մի մասը բացակա է, մյուս մասը չի լսում դասը:Կինը կտրում է ձայնը, կանգնում և նայում ուսանողներին, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում է ինչ-որ բանով:Անցնում են վայրկյաններ...
-Սա ի՞նչ այլանդակություն է:
Երիտասարդները նրա հանկարծակի և բարձր հնչող ձայնից վեր են թռչում:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: