Մաս 54.

408 189 12
                                    

[ Demi Lovato ft

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ Demi Lovato ft. Clean Bandit - Solo ]

Մեքենան ընթանում է հարթ ճանապարհով:Սևահերը գլուխը դրել է ապակուն, որն ամբողջությամբ վերև է բարձրացված:Նրա մուգ շագանակագույն աչքերը փակ են, իսկ ականջակալները՝ ականջներում:Միգուցե դեռ երեխա հասակից չի սիրել ցածր երաժշտություն:Այդ իսկ պատճառով այժմ ոչ միայն նա է լսում ռիթմիկ երգը, այլև կողքին գտնվող կապուտաչյան:Վերջինս նույնպես ոչ մի բառ չի փոխանակում:Նրա հայացքն անընդհատ Գայանեի վրա է ընկնում, ով չի նկատում դա:Երիտասարդն աջ ձեռքով վարում է մեքենան, իսկ ձախով քորում է պարանոցը:Նյարդայնանալու շնորհքն է:Հայկը չէր սպասում, որ աղջիկը երեկվա կրքոտ համբույրից հետո լուռ կմնա:Նա ատամի տակ է վերցնում ստորին շուրթը, ապա ղեկը հավասարակշռության տակ պահելով ձախ ձեռքով՝ հեռացնում սևահերի ականջակալներից մեկը:Գայանեն վախենում և վեր է թռչում հանկարծակի շարժումից:

-Ի՞նչ ես անում:

Բղավում է ողջ ձայնով և ուշադիր նայում կապուտաչյային, ով փորձում է հայացքը կենտրոնացնել ճանապարհի վրա:

-Ես ինձ մենակ եմ զգում:

Աղջիկը տղայի հանգիստ ձայնից ավելի է բարկանում, և նրա բերանը մի փոքր բացվում է:

-Ինձ թվում ա, որ, քաղաքից դուրս գնալու փոխարեն, դու պետք ա հոգեբույժի մոտ գնաս:

-Ուղղակի իմաստ չեմ գտնում քո՝ մեքենայիս մեջ գտնվելուն, եթե պետք ա առանձնանաս, ու ամբողջ ճանապարհը մեռյալ լռության մեջ անցկացնենք:

Միգուցե Հայկն իսկապես հոգեբույժին այցելելու կարիք ունի:Նա պատասխանում է Գայանեին կատարյալ հանգստությամբ այն ժամանակ, երբ աղջիկը պատրաստ է խեղդել մեքենայի տիրոջը հենց մեքենայի մեջ:

-Ես կարող եմ յուրաքանչյուր վայրկյանին դուրս գալ:

Նա ծալում է ձեռքերը որովայնի առաջ և խոսում մի փոքր ցածր ձայնով:

-Դուրս գալ պետք չի, խոսա՛ իմ հետ:

Վերջապես կապուտաչյայի հայացքն ընկնում է Գայանեի երեսին:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now