Հաճախ կարելի է տեսնել գեղեցիկ օրիորդների, որոնց գլխավոր զենքը իրենց մազերն են:Եվ այժմ երկար, շագանակագույն մազերով աղջիկը, ով ունի բարձր հասակ, սև աչքեր, նիհար կազմվածք, բարկացած քայլում է աստիճաններով վեր:Նրա ձեռքում կան բազում թղթեր, նա հազիվ է դրանք պահում ափերում:
-Սպանելու եմ քեզ, Վիլյա՛:
Աղջիկը, խոսելով քթի ներքո, բարձրանում է երրորդ հարկ, ևս մի քանի քայլ, և նա արդեն լսարանի դռան առաջ է:Օրիորդը կանգ է առնում, կարգավորում շնչառությունը, փակում աչքերը:
-Հանգիստ, Ժաննա՛, հանգիստ:
Նա փորձում է հանգստացնել ինքն իրեն, ապա ոտքը դնում ներս:Դասամիջոց է, դասախոսը տեղում չէ, իսկ ուսանողները դրսում են:Ժաննան տեսնում է երկու աղջիկներին և մոտենում նրանց, կանգնում ընկերուհիների գլխավերևում, թղթապանակը ուժեղ դնում սեղանին և հարցնում.
-Գիտե՞ս՝ քո պատճառով ինչքան թուքումուր եմ ստացել Ընկեր Կարախանյանից:
Աղջկա այտերը կարմրել են բարկությունից:
-Լավ, Ժա՛ն, հանգստացի:Ընդամենը չեմ կարողացել ածանցյալ բացատրել:Էդ կինը ամեն ինչ խաբար ա տալիս:
Վիլյան դժգոհում է, ձեռքը դնում սեղանին և հենվում դրան:Արմինեն, նայելով Ժաննային, փորձում է հարթել ստեղծված իրավիճակը՝ ասելով.
-Թեթև տար, Կարախանյանին չգիտե՞ս:Ամեն ինչ չափազանցնում ա:
-Ես արդեն չգիտեմ:Էսօր գնում ենք տուն, ու ես ամեն ինչ պապային պատմում եմ:Ձեռքից գնացել ես:
-Ի՜, Ժա՞ն:Ո՞ր օրվա քուրիկն ես, որ պապային բողոքում ես իմ մասին:
Կանաչաչյան նեղացած ձայնով դիմում է քրոջը, ով ձեռքերը ծալում է որովայնի առաջ և հարցնում.
-Իսկ դու ո՞ր օրվա քուրիկն ես, որ քո պատճառով էդ բուրումնավետ դասախոսը խոսում ա իմ վրա:
Քույրը պատասխանում է՝ պտտեցնելով աչքերը.
-Լավ, կներես, այլևս չի կրկնվի:Ես կսովորեմ դասերը:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: