Մաս 60.

448 189 5
                                    

-Հայկը հիմա իմ կարիքն ունի:Ինքը միշտ ա իմ կարիքն ունեցել, ուղղակի չի ցանկացել բարձրաձայնել:Գիտեմ՝ ես շատ վատ եմ վարվել ձեր հետ՝ թողնելով ու հեռանալով, բայց ինձ էլ հասկացի, ես զղջում եմ:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Հայկը հիմա իմ կարիքն ունի:Ինքը միշտ ա իմ կարիքն ունեցել, ուղղակի չի ցանկացել բարձրաձայնել:Գիտեմ՝ ես շատ վատ եմ վարվել ձեր հետ՝ թողնելով ու հեռանալով, բայց ինձ էլ հասկացի, ես զղջում եմ:

Տղամարդը բռնում է կնոջ ճերմակ և նուրբ ձեռքերը, որոնք դողում են:Ելենան նայում է նրանց ձեռքերի միախառնմանը:

-Դու հիմա ազատ կյանք ես վարում, Կարե՛ն:Ես քեզ վաղուց ներել եմ, բայց վստահ չեմ, որ Հայկը նույն կերպ կվարվի:Դու չես էղել մեր տղայի կողքին տարիներ շարունակ, դու հեռու ես էղել, երբ ինքը ամենից շատ քո կարիքն էր զգում:

Կինը խոսում է բավականին հանգիստ տոնով, նրա բառերից Կարենը կախում է հայացքը սեղանին և փակում աչքերը:

-Հայկը քեզ կլսի՛:Ինքը միշտ լսում ա քեզ ու անում ա քո ուզածով:

-Ես չեմ կարող չարաշահել ու օգտագործել իմ ներկայիս իրավիճակը՝ որպես զենք դեպի իմ որդին:Ես չեմ օգտվի առիթից, որ Հայկն ամեն բանում համաձայնվում ա ինձ հետ:Արդար չի, իմ կողմից մեծ հարված կլինի:Ուղղակի թող անցնի որոշ ժամանակ:Միգուցե ժամանակն ամեն ինչ հարթի:

-Ելենա՛...

-Քանի՞ ժամ եք խոսում:Ձանձրացա հյուրասենյակում:

Խոհանոց է գալիս Սառան և նստում քրոջ կողքին՝ ուշադրությամբ զննելով նրանց ձեռքերը:Ելենան անմիջապես հետ է քաշում իր ձեռքը և հենվում աթոռին:Տղամարդը ոտքի է կանգնում և տեղյակ պահում.

-Լավ, հասկացա:Ես էլի կայցելեմ ու հուսով եմ՝ Հայկը խոսելու համար տանը կլինի:

Սառան, կեղծ ժպիտ ցուցաբերելով, հեգնում է.

-Կբարևես Լիլիթին մեր կողմից:

Կարենը գլուխը շարժում է վերևից ներքև, դիմում նախկին կնոջը.

-Հոգ տար առողջությանդ մասին:

Վայրկյաններ անց քույրերը մնում են առանձնատանը միայնակ:

-Սա՛ռ...

-Ես ամեն ինչ լսել եմ:

Քույրը թարս հայացք է նետում Սառայի վրա, ինչից հետո նա քմծիծաղ է տալիս:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now