[ Ron Pope - A drop in the ocean ]
Սևահերը և կապուտաչյան գտնվում են ավտոմեքենայի մեջ, որը կայանած է առանձնատան առաջ:Գայանեն նայում է սիրելիին և խոստովանում.
-Ուղղակի գլխումս չի տեղավորվում պատմածդ, Հա՛յկ:
-Արսենն ավելի վատ վիճակում էր:Արդեն մտածելու ոչ մի բան չկա:Էսքանից հետո Մայան չի համարձակվի Արսենից հարաբերություններ պահանջել:
Հայկի տոնը բավականին հանգիստ է և կտրուկ, նրա ձեռքը գտնվում է կաշվե ղեկին, իսկ մյուսը՝ աղջկա ոտքին:
-Դեռ երկար կխոսեն էս ամենի մասին:
-Էդ արդեն Մայայի գործն ա:
Գայանեն շարժում է գլուխը վերևից ներքև:Կապուտաչյան ժպիտով նայում է նրան, ապա մոտենում:
-Վաղը պլաններ ունե՞ս:
-Առավոտյան գնալու եմ դասի, հետո, ամենայն հավանականությամբ, Արմինեին այցելելու:Էսօր ինքն աննկարագրելի վատ վիճակում էր:
-Լավ:Առավոտյան դասի չես գնում, Արմինեին կայցելես երեկոյան:Ես ինքս քեզ կտանեմ:
Տղան խոսում է հրամայական ձայնով և համբուրում սևահերի պարանոցը, աղջիկը կիտում է հոնքերը:
-Չեմ կարող բացակայել, Հա՛յկ:Քննություններ կան երկու ամսից, չեմ պատրաստվել:
-Դու առանց պատրաստվելու կհանձնես:Ես վստահ եմ քո ուժերի վրա, իսկ վաղը ամբողջ օրն անցկացնելու ենք իրար հետ:
Հայկը ցանկանում է համբուրել Գայանեի շուրթերը, բայց աղջիկը կանգնեցնում է նրան:
-Հա՛յկ, դու սկսում ես որոշումներ կայացնել իմ փոխարեն, որն ինձ ընդհանրապես դուր չի գալիս:Գնալով ինձ ճնշված եմ զգում:Ես չեմ կարող ամեն վայրկյան քո կողքին լինել:Ես ունեմ ընտանիք, ընկերներ, դասեր:
Հայկը վայրկյաններ շարունակ նայում է աղջկա երեսին, ապա հեռվանում և մեջքով հենվում կաշվե նստատեղին:Երիտասարդի դեմքի երակները ձգվում են, նա սեղմում է ղեկը:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: