[ Andrew Belle - In my veins ]
Արմինեն քայլում է ամայի վայրով:Նրա շուրջ միայն ծառեր են, որոնք օդը լցնում են թարմությամբ հորդառատ անձրևից հետո:Ասֆալտը թաց է, տեղ-տեղ նշմարվում են ջրափոսեր, որոնք լցված են անձրևի կաթիլներով:Փողոցն իր ողջ երկայնքով նախատեսված է մեքենաների երթի համար, և ո՛չ մի կենդանի շունչ չկա այստեղ:Ե՛վ սառն է, և՛ մութ, և՛ մի փոքր սարսափելի:Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են ընթանում մեքենաներն այս անշունչ վայրով:Չնայած սխալ կլինի ասել «անշունչ», չէ՞
որ բնությունը շնչում է:
Աղջիկը շարունակում է քայլքը՝ ձեռքերով ուսերը գրկած:Նրա մարմինն ամբողջությամբ սառը դողով է պատված:Թեև ալկոհոկի ազդեցությունն օրգանիզմում բավականին թուլացել է, բայց դրա հետ մեկտեղ նա սկսում է մրսել:Այսքան ժամանակ միայն երկու մեքենա է անցել, այլևս ոչ ոք չկա:-Արմինե՛...
Հեռվից լսում է ծանոթ ձայն և վախվորած շրջվում:Նա տեսնում է դեպի իրեն քայլող բավականին թիկնեղ և բարձրահասակ ստվեր, աչքերը գրեթե փակվում են, չի կարողանում, ինչպես հարկն է, զննել մոտեցող շնչավորին:
-Չշարժվե՛ս տեղիցդ:
Բացականչում է ձայնը, որի բառերից հետո սևահեր աղջիկն ավելի է սարսափում, հետ նայելով վազում:Վայրկյաններ անց նա ամբողջ մարմնով շարժվում է առաջ և շնչահեղձ լինում:
-Արմինե՛, կանգնի՛:
Ձայնն ավելի խրոխտ և բարձր է հնչում:Արմինեն չի լսում նրան:Փոխարենը՝ լսվում են իրեն հավասարվող ոտնաձայները, ինչից փորձում է ավելի ու ավելի արագացնել վազքը, բայց չի ստացվում:Ընդհակառակը՝ դանդաղեցնում է և կարգավորում շնչառությունը:Հետ նայելով և տեսնելով՝ ստվերը բավականին մոտ է, ցանկանում է անցնել տվյալ մայթից դեպի մյուսը, բայց նրա աչքերը դեռ ստվերի վրա են:
-Արմինե՛...
Գոռում է ձայնն արդեն ահարկու անհանգստացած տոնով:Աղջկա անցնելուն պես երևում են սպիտակ լույսեր, որոնք սկսում են ծակծկել Արմինեի աչքերը:Նա պարզում է ձեռքը դեմքի առաջ և սարսափած կանգ առնում:Մեքենան շատ մոտ է աղջկան:Արսենն ավելի է մեծացնում ոտքերի լայնքը և նետվում առաջ...
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: