-Արթնացի՛:
Արմինեն բարձով հարվածում է խեղճ Վիլյայի երեսին, ով վախեցած և բարկացած դեմքի արտահայտությամբ վեր է թռչում:Նա ձեռքը դնում է սրտին և հարցնում ընկերուհուն:
-Արմինե՛, դու ապուշ ե՞ս:Լեղապատառ արեցիր, աղջի՛կ ջան:Ի՞նչ ա էղել:
Աղջիկը նայում է աստիճանների ուղղությամբ, ապա ցածր ձայնով խոսում.
-Դու հիմար ե՞ս:
-Իսկ եթե ավելի կոնկրե՞տ:
-Իսկ եթե ավելի կոնկրետ...Դու դեբիլ ե՞ս:
-Արմի՛ն, ի՞նչ ես ուզում:Առավոտ շուտ արթնացնում ես, էլ չասեմ՝ ինչ ձև, ու անիմաստ հարցեր տալիս:
Վիլյան կրկին պառկում է բազմոցին և փակում աչքերը:
-Նայի՛ էստեղ:
Բացելուն պես տեսնում է իր իսկ բջջայինը, դա բավական չէ, նաև՝ հաղորդագրությունները:Հեռախոսն ընկերուհու ձեռքից անմիջապես խլելով՝ ոտքի է կանգնում:
«Վաղը կտեսնվենք, Վի՛լ, էսօր արդեն ուշ ա»:
Վիլյան կարդում է բարձրաձայն, դեմքին թեթև ժպիտ է հայտնվում:
-Ժպտալու փոխարեն՝ ներկայացրու սրտաճմլիկ նամակների հեղինակին:
-Ը-ըմ...Լավ...
-Փաստորեն, իրոք, ինչ-որ մեկը կա:Իսկ ես, նախքան էդ քեզ ցույց տալը, հուսով էի, որ կհերքեիր իմ մտածածները:
Արմինեն նեղանում է և ձեռքերը ծալում որովայնի առաջ:
-Լավ, մի՛ նեղացի:Ոչ մեկ էս ամենի մասին չգիտի, նույնիսկ՝ Ժաննան:
Նստում է Արմինեի կողքին և բռնում ձեռքը:
-Հիմա ամեն ինչ կպատմեմ:
Աղջիկը վայրկյաններ շարունակ սպասում է, ապա կրկին նայում ընկերուհուն:
-Գոնե սիրուն ա՞:
-Ահավո՜ր...
-Մի՛ հալվի:Պատմի, լսում եմ:
Ուրախությամբ նայում է Վիլյային, ով սկսում է խոսել.
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: