Զայրացած տղամարդը կանգնած է մուգ վարագույրների առջև:Նրա ձեռքերը գտնվում են բավականին մեծ կարողություն ունեցող կոստյումի տաբատի գրպաններում:
Բազմոցին նստած է կապուտաչյա աղջիկը, լաց է լինում:Լիլին ափսոսանքով լի հայացքով նայում է նրան և հոգոց հանում:-Ինքն առանց ինձ ա գնացել...Իրա ընկերների ու մի քանի աղջիկների հետ:Երևի ամաչում ա ինձնից, որ թույլ տա կողքին գտնվել ընկերական շրջապատում:
Մայան խոսում է՝ փոքր-ինչ հեկեկալով, և վերցնելով սեղանին դրված անձեռոցիկը՝ մարքում կոկորդիլոսի արցունքները:Կինը թարս հայացք է նետում նրա վրա, ապա շրջվում դեպի ամուսինը, ով անշարժ կանգնած է:
-Իսկ ինչի՞ց ես ենթադրում, որ աղջիկներ կան:Իրանք միշտ երեք ընկերներով են ինչ-որ տեղ գնում:
-Արսենի ֆեիսբուքյան էջում նշել էր Գայանե անունով մի աղջիկ:
-Էդ դեռ չի նշանակում, որ...
-Լիլի՛...
Արմենն ընդհատում է կնոջը և խիստ հայացքով ստիպում լռել:
-Ես կխոսեմ Արսենի հետ:Ինքը վերջերս իրան շատ վատ ա դրսևորում քո հանդեպ:Քո նման աղջիկն արժանի չի էդպիսի անտարբեր ու սառը վերաբերմունքի:
Մայրը պաշտպանում է որդուն՝ դեմ լինելով դերասանուհու՝ իրենց տանը գտնվելուն:Նույնը չի կարելի ասել հոր մասին:
-Շնորհակալություն:Կներեք ներխուժելու ու լացելու համար:Ուղղակի չեմ կարողանում զսպել ինձ, երբ հարցը վերաբերում ա Արսենին:
Սևահեր կինը պտտեցնում է աչքերը և ոտքը ոտքին գցում:Մայան վեր է կենում:
-Գնալուս ժամանակն ա:
-Մնա՛, միասին կընթրենք:
-Չէ, տանը սպասում են, հաջողություն:
Օրիորդը մերժում է Արմենի առաջարկը, ապա վերջին անգամ նայելով կնոջը՝ լքում հյուրասենյակը:
Լիլին ոտքի է կանգնում և խոսում բարձր տոնով՝ ձեռքերն օդում շարժելով.-Խի՞ ես ամեն անգամ էս աղջկա պատճառով մեր տղային վատաբանում:Մայան իմ դուրն ընդհանրապես չի գալիս:Ո՞նց չես նկատում, որ ինքը դերասանուհի ա, իսկ Արսենին չի հետաքրքրում:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: