Բացվում է առանձնատան դուռը, ներս է մտնում կիսաալեհեր տղամարդը:Նրա առջև է դուրս գալիս կինը՝ Էմման:Վերջինս ձեռքերը տեղադրում է ամուսնու կրծքավանդակին և հարցնում.
-Ուշացար, Վարդա՛ն:Ինչ-որ խնդիր ա՞ առաջացել աշխատանքի վայրում:
Տղամարդը հանում է կոշիկները և բացատրում.
-Չէ, ամեն ինչ նորմալ ա:Ուղղակի թղթերի ստորագրումը ականջի հետև էի գցել, ու հիմա հավաքվել են, պայմանագրերը կադալու ժամանակ չեմ գտնում:
-Քաղցած չե՞ս:Մի բան պատվիրե՞նք:
-Չէ, ես գնում եմ իմ գրասենյակ, դեռ շատ աշխատանք կա անելու:Վաղը նոր գործընկերներս են գալու, ամեն ինչ պետք ա իրա տեղում լինի:
Վարդանն անդադար իր աշխատանքից է խոսում, ինչն արդեն նյարդայնացնում է Էմմային:
-Վարդա՛ն, ես ընդհանրապես քո ներկայությունը չեմ զգում էս տան մեջ:Ամբողջովին մենակ եմ:Ժաննան փակված ա սենյակում, Վիլյան դեռ տանը չի...
Ցանկանում է շարունակել, բայց ամուսինն ընդհատում է նրան.
-Իսկ որտե՞ղ ա Վիլյան էս ժամին:
Նա հարցական հայացքով նայում է կնոջը, ով թոթվում է ուսերը:
-Ժաննան ասեց՝ Արմինեի տանն ա:Երևի էսօր էնտեղ կմնա:
-Հետաքրքիր ա:Ինձ չի զգուշացրել:
Հայրն ընկնում է մտորումների մեջ և նայում մեկ կետի ուղղությամբ:
-Սպասե՞մ քեզ, թե՞ երկար ես աշխատելու:
Էմման հարցնում է՝ ակնկալելով իրեն դուրեկան պատասխան:
-Չէ, դու բարձրացի սենյակ ու եթե ուզում ես , քնի:Ուշ եմ գալու:
-Պարզ ա:
Երևում է, որ կինն այդքան էլ գոհ չէ ամուսնու վերաբերմունքից:Վարդանը ձեռքերի մեջ է վերցնում կնոջ գլուխը և համբուրում ճակատը:
-Գնա, հոգնած ես էրևում:
Ժպտում է բարի աչքերով և Էմմային ճանապարհում իր հայացքով:Այնուհետև ձեռքերը դնում է սև ջինսե տաբատի գրպաններում և բարձրաձայն մտածում.
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: