Մայան և Բելլան քայլում են կառույցից դուրս՝ մոտենալով առջևում կանգնած մեքենաներից մեկին:Օրիորդներից առաջինը նստում է ղեկի առաջ և հարցնում՝ կապելով ամրագոտին.
-Ու՞ր ենք գնում:
-Ես լավ ուտելուց չէի հրաժարվի:Էրեկ ցերեկվանից քննություններին էի պատրաստվում, ոչ մի բան չեմ կերել:
Ձեռքը դնելով որովայնին՝ Բելլան դժգոհում է, ապա միացնում երաժշտություն:Մուգ կարմիր KIA Sport-ն ընթանում է երևանյան փողոցներով:Մայան ուշադրությամբ հետևում է ճանապարհին, իսկ կանաչաչյա ընկերուհին հեռախոսով քրքրում է սոց. ցանցերը:Վայրկյաններ անց նրա աչքերը խոշորանում են, իսկ բերանը՝ բացվում:
-Մա՛յ...
Մեկնում է բջջայինն ընկերուհուն, ով ստիպված է շեղվել ուղղուց:Բարեբախտաբար, լուսակիրը կարմիր գույն է ցույց տալիս:
-Պետրոսյան Գայանեն ո՞վ ա:
Զարմացած և հետաքրքրված տոնով հարցնում է նա՝ հայացքը նորից շրջելով լուսակիրին:
-Գաղափար չունեմ:Բայց ինստագրամում նշել ա Արսենին, իրա երկու ընկերներին ու երկու աղջիկներին:Հիմա իրանց անունները կնայեմ:
Բելլան կարդում է.
-Վիլյա Պողոսյան, Արմինե Դավթյան:
Մայան կիտում է հոնքերը, ապա հարցնում.
-Ու ի՞նչ ա նշել:Ինչ-որ առիթի ե՞ն հրավիրված:
-Տեղ նշված չի, բայց հեշթեգով գրված ա. «#wishusasavejourneytodilijan»:
-Դիլիջան...
Մայան արտաբերում է մտախոհ ձևով, սակայն ուրիշ ոչինչ չի ասում:
-Ու դու հանգիստ ե՞ս ընդունում էն փաստը, որ ինչ-որ օտար աղջիկ Արսենի հետ գնում ա Դիլիջան:
Մայան պատասխանում է չար և խորամանկ քմծիծաղով.
-Ես հանգիստ եմ ընդունում, որովհետև գիտեմ, որ Արսենի պապան պատրաստվում ա անհանգստանալ:
-Տրամաբանական ա:
Եվ մեքենան կանգ է առնում քաղաքի էլիտար սրճարաններից մեկի առջև:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: